2012-ի աստղագուշակ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Հինգշաբթի
08.12.2016
14:58
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար նյութեր

2012-ի աստղագուշակ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

2012-ի կարգախոսն է` համարձակ առաջ գնալ: Եթե շարունակ ինչ-որ բան հետաձգում եք, թե «թող մնա հետո», ապա այս տարի հենց այն ժամանակն է, երբ անհրաժեշտ է ամեն ինչ անել և ամեն ինչ որոշել: Չէ՞ որ համարվում է, որ Վիշապի տարին կարող են իրականանալ բոլոր կարևոր ծրագրերը:

Խոյ

Աստղերը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հաջողություն են խոստանում գործարար ոլորտում: Եթե Խոյը որոշել է փոխել աշխատանքը, ապա 2012 թվականը ամենահարմար ժամանակն է դրա համար: Բացի այդ, սա բարենպաստ ժամանակ է գործունեության ոլորտը փոխելու, ուսումնառություն սկսելու և առհասարակ մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար: Ժամանակն  է ներդնելու դրամը սեփական անձի համար:

Ինչ վերաբերում է առողջությանը, ապա 2012-ի աստղագուշակը խորհուրդ է տալիս Խոյին ուշադրություն դարձնել գոտկատեղին, գլխին և կոկորդին: Խուսափեք մրսածության հիվանդություններից, դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ, աշխատեք չմրսել և խուսափեք միջանցիկ քամուց:

Տարվա առաջին կեսին անձնական կյանքում հարաբերությունների բուռն զարգացումներ են սպասվում: Եթե արդեն ունեք ձեր երկրորդ կեսը, ապա 2012-ի աստղագուշակը խոստանում է, որ տարվա առաջին կեսին ձեզ  ամուսնության առաջարկություն կանեն: Եթե դեռ  ընտրյալ չունեք, ապա հենց 2012-ի առաջին կեսին է ձեզ ճակատագրական հանդիպում սպասում:

Ցուլ

2012-ը կենդանակերպի այս նշանի բոլոր ներկայացուցիչներին խոստանում է ոչ այնքան հեշտ, բայց չափազանց արդյունավետ տարի: Դուք կհասնեք այն ամենին, ինչին երկար ժամանակ ձգտել եք, սակայն, ամենայն հավանականությամբ, դրա համար հարկ կլինի շատ ավելի մեծ գին վճարել, քան նախատեսել եք: Պատրաստվեք ռիսկի: Բացի այդ, բարդ իրավիճակում մի հրաժարվեք ընկերների ու հարազատների օգնությունից: Ամենակարևոր օգնությունը կարող է լինել հենց այն կողմից, որտեղից բնավ չեք սպասում:

Տարին հաջող կլինի կարիերայի համար, բայց արագ որոշումների դեպքում զգույշ եղեք: 2012-ի աստղագուշակը նախազգուշացնում է Ցուլին, որ այն ամենը, ինչ վերաբերում է աշխատանքին, հարկ է լավ ծանրութեթև անել,  բոլոր մանրուքներով: Այլապես կարող եք կոտրած տաշտակի առջև հայտնվել:

Առողջության առումով 2012-ը կուրախացնի: Ցուլերը քիչ կհիվանդանան, բայց դա չի նշանակում, որ պետք է անտեսեք առողջ ապրելակերպը: Ավելի շատ քնեք և հնարավորինս հրաժարվեք վնասակար սովորություններից:

2012-ի աստղագուշակը  հավաստում է, որ սա նոր հարաբերություններ սկսելու հաջող ժամանակ է Ցուլի համար, ինչպես նաև` հին հարաբերությունները շարունակելու: Բացառված չէ հարսանիքը:

Երկվորյակներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին առեղծվածներով լի տարի է սպասում: Երկվորյակները պետք է պատրաստ լինեն բարդ որոշումներ կայացնելու, որոնցից շատ բան կախված կլինի նրանց կյանքում: Սակայն չարժե վախենալ, վերջին հաշվով ամեն ինչ շատ լավ կդասավորվի, գլխավորը` չնահանջել սեփական սկզբունքներից:

2012-ի աստղագուշակը հագեցած ու հետաքրքիր կյանք է խոստանում Երկվորյակներին բոլոր 365 օրերին: Իրադարձություններն այնպիսի արագությամբ են զարգանալու, որ երբեմն նման դինամիկայից գլխապտույտ եք ունենալու: Բայց,  ի վերջո, կհասկանաք, որ դա հենց այն է, ինչը երկար ժամանակ չէր բավականացնում ձեր կյանքում:

Տարին հաջող կլինի կարիերայի սանդուղքով բարձրանալու համար, սակայն չարժե տրվել աշխատամոլությանը, այլապես բացառված չեն գերհոգնածությունը և դիմադրողականության անկումը:

Անձնական կյանքում արժե ուշադրություն դարձնել երկրորդ կեսի հետ հարաբերություններին: Մի փորձեք ամբողջ ճակատով վերահսկել ձեզ մոտիկ մարդու կյանքը: Սեփական տարածություն թողեք նրան, և դա ընդհանուր առմամբ բարենպաստ ազդեցություն կունենա ձեր հարաբերությունների վրա: 2012-ի աստղագուշակը զգուշացնում է Երկվորյակներին` խուսափեք խանդից:

Խեցգետին

Այս տարին Խեցգետինների համար  հեքիաթային է լինելու: Ձեր բոլոր գաղափարները կկենսագործվեն, և բոլոր ծրագրերը շահույթ կբերեն: Սակայն զգույշ եղեք, դուք պետք է միայն ձեզ վստահեք, չարժե առանձնապես հույսեր կապել նրանց հետ, ում սովոր եք:

Սա հաջող ժամանակ է լինելու ճանապարհորդությունների և հանգստի համար: 2012-ի աստղագուշակը Խեցգետնին զգուշացնում է, որ պետք է լրջորեն զբաղվել առողջությամբ: Ուշադրություն դարձրեք հոդերին և շնչառական օրգաններին: Չարժե մրսել. հատկապես վտանգավոր կարող է լինել թոքաբորբը: Արժե ամեն կերպ ամրապնդել իմունիտետը:

Ինչ վերաբերում է  տարվա երկրորդ կեսին, ապա 2012-ի աստղագուշակը Խեցգետնին խոստանում է լիակատար փոխըմբռնում: Իսկ եթե դեռ որոնումների մեջ եք, ապա, ամենայն հավանականությամբ,  ճակատագրական հանդիպումը տեղի կունենա գարնան կեսին: Ձեզ կծանոթացնի որևէ ընդհանուր ընկեր:

Առյուծ

Աստղերը հետևողականորեն նախազգուշացնում են կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին. «Հապճեպ որոշումներ մի ընդունեք»: Տարվա բոլոր 365 օրերին անհրաժեշտ է մանրազնին կշռադատել յուրաքանչյուր քայլը, քանի որ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: Որքան մտածված լինեն ձեր գործողությունները, այնքան հաջող կդասավորվի տարին: Սա բարենպաստ ժամանակ է նոր հմտությունների և գիտելիքների ձեռքբերման համար: 2012-ի աստղագուշակը հավաստում է` արժեքավոր կենսափորձը երկար չի սպասեցնի: Առյուծը շատ բան կհասկանա և շատ ավելին կգիտակցի:

Տարվա երկրորդ կեսին կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է մեծ ուշադրություն դարձնեն իրենց անվտանգությանը: Խուսափեք ճանապարհային կանոնները խախտելուց և աշխատեք  հեռու մնալ սպորտի չափից ավելի էքստրեմալ ձևերից:

2012-ի աստղագուշակը Առյուծին կրակոտ սիրավեպի սկիզբ է խոստանում, հնարավոր է նաև հին ծանոթի հետ հարաբերությունների վերականգնումը: Սակայն զգոն եղեք. ձեզ կարող են օգտագործել:

Կույս

Կույսերն այս տարի պետք է ձեռնպահ մնան չմտածված քայլերից: Հիասթափությունից խուսափելու համար անհրաժեշտ է ստուգել բոլոր տվյալները, անգամ նրանք, որոնք ստացվում են ստուգված մարդկանցից: Մի հավատացեք բամբասանքներին. դրանք կարող են անախորժությունների պատճառ դառնալ: Այս տարվա կարգախոսն է. «Ուրիշների հետ վարվիր այնպես, ինչպես կուզենայիր, որ քեզ հետ վարվեն»:

2012-ի աստղագուշակը պնդում է` չարժե շեշտը դնել կարիերայի վրա: Կույսը պետք է լիովին տրվի սեփական «ես»-ի գիտակցմանը: Կատարելագործվեք, ավելացրեք ձեր մասնագիտական ունակությունները, հմտություններն ու կարողությունները. այդ ամենը շատ շուտով ձեզ պետք կգան:

Իսկ ահա առողջության խնդիրներ չեն լինի, բայց և բացառված չեն մանր-մունր վնասվածքները: Սպորտի էքստրեմալ ձևերով զբաղվելիս մի մոռացեք հետներդ դեղարկղ վերցնելու մասին:

2012-ի աստղագուշակը խոստանում է` անձնական կյանքում ամեն ինչ անհավանական լավ կլինի:  Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վերջապես կգտնեն այն, ինչ երկար ժամանակ փնտրել են:

Կշեռք

Աստղագուշակները պնդում են, որ առաջիկա բոլոր 365 օրերն անմոռանալի կլինեն Կշեռքների համար: Կշեռքները կլողան փառքի շողերի մեջ: Վերջապես կգա երկար սպասված հաջողությունը: Ձեզ ամեն ինչ աներևակայելի հեշտ կհաջողվի: Բոլոր ծրագրերը, նույնիսկ ամենահամարձակները, շահույթ կբերեն: Կշեռքների 2012-ի աստղագուշակը զգուշացնում է` օգտվեք պահից, քանի որ այդ առատության եղջյուրը երկար չի լինի:

Ինչ վերաբերում է առողջությանը, ապա այս նշանի ներկայացուցիչները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն հոդերին և ողնաշարին: Չարժե գլխիվայր ցատկել անծանոթ ավազանները, մանավանդ` ամառվա կեսին:

2012-ի աստղագուշակը հուսադրում է Կշեռքներին, որ սա հաջող տարի է լինելու թե՛ նոր հարաբերություններ սկսելու, թե՛ հինը շարունակելու համար: Սակայն խուսափեք խանդից և մանրուքների համար կշտամբանքներից. դա կարող է փչացնել հարաբերությունները երկրորդ կեսի հետ, ընդ որում` բավական լրջորեն:

Կարիճ

Աստղերը զգուշացնում են, որ տարին այնքան էլ հեշտ չի լինելու, բայց` չափազանց հետաքրքիր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին տպավորությունների և նոր ծանոթությունների հեղեղ է սպասում: Բացառված չէ, որ հարկ լինի մի քանի անգամ փոխել աշխատանքը և անգամ բնակության վայրը, բայց բոլոր դեպքերում դուք շահած դուրս կգաք: Չարժե վախենալ նորություններից:

Բայց ահա առողջության առումով 2012-ի աստղագուշակը խուրհուրդ է տալիս Կարիճին ավելի շրջահայաց լինել: Չափազանց ակտիվ հանգիստը հղի է ծնկի և դաստակների հոդերի վնասվածքներով: Ծնկներն առանձնապես պետք է պաշտպանել: Եթե սիրում եք սպորտի էքստրեմալ ձևերը, մի մոռացեք  ծնկապանների ու դաստապանների մասին:

Բացառված չեն երկրորդ կեսի հետ տարաձայնությունները: Կարիճը կարող է չափից ավելի բուռն արտահայտել իր զգացմունքները, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի սկանդալների: Աստղերը զգուշացնում են` գնահատեք ձեր երկրորդ կեսին և ավելի շատ ուշադրություն նվիրեք նրան: Կարիճների համար 2012-ը կարող է բեկումնային լինել ընտանիքի և ամուսնության առումով:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար այս տարին լի է վառ հույզերով: Ընդ որում` բազմազան` թե՛ լավ, թե՛ վատ, իսկ ընհանուր առմամբ ինչպիսին կլինի տարին` կախված է միայն և միայն Աղեղնավորից: Կարևոր է ժամանակին  գնահատել իրավիճակը և հասկանալ, թե որ կողմը բռնել: Երբեմն բոլոր թեր և դեմ կողմերը  ծանրութեթև անելու ժամանակ չի մնա, այնպես որ Աղեղնավորը ստիպված է ամբողջ տարին սրընթաց ռիթմի մեջ լինել:

Նման արագընթաց կյանքը հղի է մանր առողջական խնդիրներով: Աղեղնավորը պետք է ավելի շրջահայաց լինի, մանավանդ վաղ գարնանը և ամռան կեսին:

Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա 2012-ի աստղագուշակը Աղեղնավորին խոստանում է բուռն իրադարձություններ: Հնարավոր է նոր սիրավեպի սկզբնավորում: Ընդ որում, հնի շարունակությունը նույնպես հագեցած կլինի վառ հույզերով:

Այծեղջյուր

Այծեղջյուրներ. չնայած ամեն ինչին, ընտրեք այն, ինչ իրոք լավ է ձեզ համար: Հիշեք, որ ոմանք շարունակ ձեր աչքերին թոզ կփչեն: Կարևոր է սադրանքի չենթարկվել: Պնդեք ձեր կարծիքը, և վերջին հաշվով  ամեն ինչ ձեզ համար լավագույն կերպով կդասավորվի:

2012-ի աստղագուշակն ասում է, որ սա լավագույն ժամանակն է սեփական բիզնես սկսելու համար: Այծեղջյուրը կարող է այնպիսի բարձունքի հասնել, որի մասին թե՛ ինքը, թ՛ե իր մրցակիցները ենթադրել անգամ չէին կարող:

Սակայն նման էներգետիկ կորուստները հղի են  դիմադրողականության թուլացմամբ: Այդ իսկ պատճառով կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է ավելի շատ ուշադրություն նվիրեն առողջությանը: Մի մոռացեք ճիշտ կենսակերպի և վիտամինների համալիրի մասին:

2012-ը Այծեղջյուրի համար այնպես կդասավորվի, որ հարաբերությունները երկրորդ կեսի հետ խզման եզրին կլինեն, ինչից կարելի է, սակայն, բարեհաջող խուսափել, եթե Այծեղջյուրն ավելի շատ համբերություն ու նվիրվածություն ցուցաբերի:

Ջրհոս

Ջրհոսները պետք է իմանան, որ 2012-ը բարդ որոշումների ժամանակ է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է յոթ անգամ մտածեն նախքան որևէ քայլի դիմելը, քանի որ հետևանքները շատ անկանխատեսելի կարող են լինել: Իրավիճակը լիովին վերահսկելու համար Ջրհոսը պետք է ամեն ինչից տեղյակ լինի: Արժե նախաձեռնություն և ակտիվություն ցուցաբերել, և այդ դեպքում հաջողությունը ձեր կողմը կթեքվի:

Սա ավելի շուտ աշխատանքի, քան հանգստի տարի կլինի, ուստի չարժե հանգստանալ անգամ արձակուրդի ժամանակ: Փոխարենը, որպես հատուցում նման հագեցած կյանքին, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը կստանա այն, ինչի մասին երկար է երազել. ահա սա է խոստանում 2012-ի աստղագուշակը: Ջրհոսը կարող է հայտնվել իր աստեղային ժամի շեմին: Այդ իրավիճակում գլխավորը պահից օգտվել կարողանալն է:

Անձնական կյանքի համար հավանաբար Ջրհոսը ժամանակ չունենա, սակայն արժե ջանալ, որպեսզի հարաբերությունները երկրորդ կեսի հետ չփչանան:

Ձկներ

2012-ին Ձկները հաստատ ձանձրանալու ժամանակ չեն ունենա: Ձկների կյանքում բազմաթիվ նոր հրապուրանքներ կառաջանան, որոնցից մեկը կարող է ամբողջ կյանքի գործը դառնալ: Ուշադրություն դարձրեք այն բանի վրա, ինչն ավելի շատ բավականություն է պատճառում, հենց դա էլ շուտով կսկսի ձեզ եկամուտներ բերել: Սակայն  սա հաջող ժամանակ է նաև աշխատանքը փոխելու համար: Ձկները չպետք է ժամանակ կորցնեն, այլապես կարող են բաց թողնել շանսը, իսկ հաջորդ անգամ նման հնարավորություն շուտ չի լինի:

2012-ի աստղագուշակը կենդանակերպի  այս նշանի նեկայացուցիչներին զգուշացնում է, որ գարնան կեսին և աշնան վերջերին հարկ է առանձնապես հոգատար լինել առողջության հարցում: Հենց այդ ժամանակ են հնարավոր քրոնիկական հիվանդությունների սրացումները:

Սիրային ճակատում Ձկների համար կարճատև հրադադար է, սակայն 2012-ի աստղագուշակը խորհուրդ է տալիս ժամանակն իզուր չկորցնել: Ձկները կվայելեն իրենց նոր սիրավեպի բավական հանդարտ, բայց միանգամայն հաճելի ընթացքը:



Ավելացվել է ՝ 09.02.2012
Արդեն դիտել են : 3322 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն