Պարզաբանում է Անժելա Սարգսյանի սիրեցյալը
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
10.12.2016
05:58
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Նորություններ

Պարզաբանում է Անժելա Սարգսյանի սիրեցյալը



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Վերջին շրջանում լրատվական դաշտում իսկական աղմուկ էր բարձրացրել դերասանուհի Անժելա Սարգսյանի հայտնի լուսանկարների տարածումը համացանցում: Դրանից հետո անգամ արցախյան հիմնահարցը, հայ-թուրքական հարաբերություններն ու երկրի սոցիալական հիմնախնդիրները հետին պլան մղվեցին, հասարակությունը բաժանվեց երկու մասի և սկսեց ակտիվորեն քննարկել Անժելայի կյանքը, նրա ընկերոջ հետ արված լուսանկարները և այլն:

Ներկայացնում ենք Ձեզ HayNews.am-ի բացառիկ հարցազրույցը Անժելա Սարգսյանի տղամարդու` Կարեն Արայանի հետ:


-Կարեն, կբացատրեք, թե ինչպե՞ս և ինչու՞ հայտնվեցին այդ լուսանկարներն ինտերնետում:


-Նախ, սկսենք նրանից, որ ես այդ լուսանկարները դրել եմ միայն մի քանի վայրկյանով իմ, մեր ընդհանուր ընկերների համար: Ընկերներ, որոնց վերաբերմունքից ես հասկանում էի, թե Անժելայի տարածած այն լուրերը,որ իբր թե ես նրան բռնաբարել եմ, ինչ-որ կերպ հավաստի է դարձել նրանց համար: Ընդամենը մի քանի վայրկյան հետո ես այդ նկարները հանեցի ինտերնետից... Այդ նկարները տեսնողները կհասկանան, որ բռնաբարվել այդքան երջանիկ դեմքով չի լինում:


-Այդ դեպքում ի՞նչպես դրանք հայտնվեցին մարդկանց մոտ, հեռախոսների մեջ, ինտերնետում:


-Իմ դրված մի քանի վայրկյանի ընթացքում հնարավոր չէր, որ այդ նկարները քաշվեին տարբեր մարդկանց կողմից: Ես վստահ եմ, որ հենց ինքն է անձամբ այդ լուսանկարները տարածել և շարունակում է տարածել ` ինչ-ինչ պատճառներից ելնելով: Անժելան բոլորին հայտնում էր, թե ես իրենից վրեժ եմ լուծում , քանի որ նա ինձ լքել է, սակայն, հավատացեք, 2010-ի դեկտեմբերից ինքս եմ ամեն կերպ փորձել խզել մեր հարաբերությունները: Քանի անգամ է եղել, որ նա ինձ սպառնացել է, թե վնաս կհասցնի իրեն, կկտրի իր երակները, եթե ես չլինեմ իր հետ: Անգամ մի անգամ եկավ իր քրոջ հետ, ով հայտարարեց, շատ ընկերներ ունի լրագրողական շրջապատում, որ եթե իր քույրը շարունակի նեղվել, եթե դա ազդի իր նկարահանումների վրա, ապա նա վրեժ կլուծի: Նա ինձ ասում էր, որ ոստիկանությունն ինձ կհավատա առանց փաստերի` հաշվի առնելով քո անցյալը, ինչ էլ ասեմ, կհավատան:

-Իսկ ինչու՞ Անժելան պետք է նեղվեր, նրա համար, որ ուզում էիք բաժանվե՞լ:


-Նաև, սակայն այստեղ կարևոր մեկ այլ խնդիր կա, որի մասին ինձ շատ տհաճ է բարձրաձայնել, սակայն այս ողջ իրարանցման մեջ ուղղակի ստիպված եմ: Նա պարբերաբար ինձնից գումարներ էր խնդրում, բանկից մեծ վարկ էր վերցրել, ցանկանում էր, որ ես նրան օգնեի փակել դա: Իհարկե, ես մի քանի անգամ օգնեցի, սակայն վերջում հրաժարվեցի թեկուզ այն պատճառով, որ ուղղակի պարտավոր չէի: Շարունակեց սպառնալ, եթե չտամ այդ փողերը, կսկսի իմ մասին լուրեր տարածել: Լուրջ չընդունեցի, որովհետև չէի մտածում, թե մարդ կարող է այդքան ցածր` էսպես ասեմ` շառ լինել:


-Լավ, բայց լուսանկարները... Ինչու՞ եք նկարել ձեր «շփումը»:


-Այ էստեղ գալիս է ամենակարևորը: Ես երբեք չեմ լուսանկարել նրան, ավելին, այդ լուսանկարների մի մասում ես անգամ չկամ: Հետագայում եմ իմացել, որ նա նկահարահանում է մի բան, որ շատ անձնական է` մեր կապը: Նկարահանում է թաքնված տեսախցիկով, որ նման է ինչ-որ հատուկ ծառայությունների գործելաոճին: Ավելին, նկարների մի մասում գրված է 2006 թ.` մարտի 29, իսկ ես ֆիզիկապես այնտեղ չէի կարող լինել, քանի որ արդեն մեկ շաբաթ էր, ինչ գտնվում էի կալանավայրում: Այդ ժամանակ ես նրան անգամ չեմ էլ ճանաչել: Հանդիպել ենք իմ ցուցահանդեսի ժամանակ` 2009-ի մայիսի 29-ին:

-Ի՞նչ ցուցահանդես:


-Ես Կամերային թատրոնում իմ նկարների ցուցահանդեսն էի անցկացնում, Անժելան եկել էր նայելու: Այնտեղ էլ մենք ծանոթացանք, որից հետո էլ սկսվեց իմ կյանքում այս «ընկերություն» կոչվածը, որի համար ես իսկապես ամաչում եմ: Նրա հետ անգամ ծանոթ լինելը պատիվ չի բերում ինձ: Հա, ի դեպ, չմոռանամ նշել, որ ես ունեմ ընկերներ շատ ոլորտներում` դերասաններից սկսած մինչև որոշակի այլ կյանքով ապրող մարդիկ: Ու Անժելան, գտնելով նրանց բոլորի համարները, պարբերաբար զանգահարում էր անգամ բանտ` ընկերներիս, որպեսզի համոզի, թե ես տարածում եմ վատ բաներ իմ ընկերների մասին: Ես հայհոյում եմ ընկերներիս, անվանարկում կամ վարկաբեկում:
Բնականաբար, նրանցից ոչ մեկ չէր հավատում նրա ասածին, ավելին, նրանք չէին էլ կարող հավատալ խելագարի խոսքերին:

-Անժելան ամուսնացա՞ծ էր:


Արդեն 9 տարի, սակայն դա չէր խանգարում նրան լինել այլ տղամարդկանց հետ: Նա ինձ անգամ մի օր իր սիրեկանների ցուցակն էր sms արել, սակայն կան բաներ, որոնց մասին ես ուղղակի չեմ ուզում խոսել: Ավելին, Աստված չանի, որ մի օր սկսեմ պատմել այն, ինչի մասին լռում եմ: Ես ընդամենը ցանկանում եմ, որ այս զզվելի պատմությանը վերջ դրվի, որ չշոշափվեն մարդկանց անուններ, որոնք ընդհանրապես կապ չունեն այս պատմության հետ: Ես հիմա իմ խոսքն ուղղում եմ «Ուր է իմ տղամարդը» ֆիլմի դերասանուհիներին` Անիին, Ագնեսսային և Գայանեին. մենք մշտապես եղել ենք հարգալից հեռավորության վրա, ես երբեք և երբեք չեմ ցանկացել, որ ձեր անունները կապվեն այս պատմության հետ:

Դուք ոչ մի կապ չունեք, չեք եղել այդ աղջկա հետ ընկերուհիներ, մարդկային տարբեր տեսակներ եք: Ասում են, թե ոստիկանությունում ես ասել եմ, թե իբր դուք եք ինձ հորդորել տարածել այդ նկարները: Ես նման բան չեմ ասել, փորձեք ճշտել հենց իրենցից: Անժելան հայտարարել էր, թե աղջիկներն իրեն նախանձում են. հետաքրքիր է, ինչի՞ն պետք է նախանձեն` կրթությա՞նը, մարդկային որակների՞ն, ծագումնաբանությա՞նը, ինչի՞ն: Աղջիկների հետ կարող ես զրուցել ցանկացած թեմայի շուրջ, նրանք շատ հաճելի զրուցակիցներ են, իսկ Անժելայի մտքում միայն սեքսն ու հագուստն է: Բոլոր հասկացող մարդկանց համար պետք է ակնհայտ դառնա, որ ոչ թե ես եմ վրեժ լուծում իրենից, այլ ինքն ինձնից, ոչ թե աղջիկներն են իրեն նախանձում, այլ ինքը նրանց:


-Կարեն, ճիշտն ասած կողքից տպավորությունը հետևյալն է: Դուք եղել եք դատված, ձեր հայրը «օրենքով գող է», դուրս եք եկել կալանավայրից, հանդիպել գեղեցիկ աղջկա...

-Այ հենց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը: ճիշտն ասած, եթե ես էլ կողքից նայեի այս իրավիճակին, ապա կստացվեր ձեր ասած պատկերը: Իսկ ինչու՞ մարդիկ չեն խոսում, որ ես սովորել եմ երկու բարձրագույն ուսումնական հաստատություններում` Մոսկվայի համալսարանում և Գեղարվեստի ակադեմիայում: Որ զբաղվում եմ ստեղծագործական կյանքով, նկարում եմ, քանդակում... Ի՞նչ է, այս կյանքում բոլորս ապահովագրվա՞ծ ենք տհաճ միջադեպերից, սխալներից: Հավատացեք` ոչ...

Ես վստահ եմ, որ գալու է օր, երբ մոռանալու ենք տեղի ունեցածի մասին, և ամեն մեկն էլ ապրելու է իր կյանքով: Մի բան էլ ավելացնեմ... էսօր ամբողջ ինտերնետում քննարկում են էդ չարաբաստիկ նկարները, մեղադրում ինձ: Ամբողջական պատկեր ստանալու համար պետք է լսել երկու կողմին էլ: Երկու կողմին լսում ու դատում են բոլոր ոլորտներում` պետությունից մինչև գողական կյանք:

Slaq.am - Լրատվական աղբյուր



Ավելացվել է ՝ 11.09.2011
Արդեն դիտել են : 15705 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն