Ոճ. շքեղությու՞ն, թե՞ անհրաժեշտություն
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
11.12.2016
07:04
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Նորաձևություն

Ոճ. շքեղությու՞ն, թե՞ անհրաժեշտություն



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Ոճը ձեր ներքինի բնորոշումն է, որը հայտնի է դառնում մյուսներին: Ձեր ոճը սահմանելիս դուք որոշում եք ձեր կյանքը:

Ոճը չի կարող լինել ժամանակակից ամսագրերի կույր արտահայտությունը:

Այն հնարավոր չէ գնել ժամանակակից եւ նորաձեւ հագուստի խանութներից,  չի կարող լինել նմանակված եւ նրանից չեն կարող օգտվել մյուսները:

Ձեր ոճը դուք պետք է ստեղծեք: Այն ձեւավորվում է ամբողջ կյանքի ընթացքում: Այն տեսակետը, որ դա տրվում է մարդուն բնությունից, իհարկե, սխալ է: Ոճը տարիքի հետ ամբողջությամբ չի փոխվում, ուղղակի տարիների ընթացքում որոշակի երանգային փոփոխությունների է ենթարկվում:

Ձեր ոճը գտնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է պարզել ձեր արտաքինի ոժեղ եւ թույլ կողմերը: Դա անհրաժեշտ է նրա համար, որ կարողանաք որոշել ձեր հագուստի գույնը, ձեւը, երկարությունը: Ձեզ անհրաժեշտ է իմանալ հագուստի դիզայներական մասնիկները:

Առանց դրա դժվար է որոշել, թե ինչու է հագուստներից մեկը ձեզ ուրախացնում, իսկ մյուսը՝ հիասթափեցնում: Դուք նաեւ պետք է կարողանաք ճիշտ օգտագործել նորաձեւությունը եւ այն ծառայեցնեք սեփական հետաքրքրություններին, որպեսզի գտնեք ձեր ինքնատիպ ոճը: Այդ բոլոր ունակությունները կօգնեն ժամանակ, նյարդեր եւ միջոցներ խնայել, որոնք այդքան անհրաժեշտ են ոչ պիտանի իրեր գնելու համար:

Ոճի զգացումը ոչ բոլորին է տրված: Ժամանակակից հագուստի հսկայական ընտրությունը շատերի մոտ անվստահություն է առաջացնում: Օգնության կարիք զգալու դեպքում դիմեք այն մարդկանց, ում վստահում եք, ովքեր կարող են ձեզ ճիշտ ուղղու վրա դնել հագուստ ընտրելու հարցում: Կարող եք նաեւ օգտվել փորձառու ոճաբանների խորհուրդներից:

Ձեր ոճը որոշելու համար կարող եք այցելել նաեւ ոճաբանների կողմից կազմակերպված սեմինար-քննարկումների:



Ավելացվել է ՝ 13.12.2011
Արդեն դիտել են : 1470 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն