Անցողի՞կ է նորաձևությունը , թե՞ ոչ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Հինգշաբթի
08.12.2016
10:49
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Նորաձևություն

Անցողի՞կ է նորաձևությունը , թե՞ ոչ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Այն հարցին` անցողի՞կ է նորաձևությունը, թե՞ ոչ պատասխանում է ֆրամսիացի հայտնի մոդելավորող Պիեռ Կարդենը. «Պետք չէ խառնել ձևակերպումները: Նորաձևությունը անցողիկ է, արվեստը` հավերժ: Եթե ձեր ստեղծագործությունն արտահայտում էբոչ միայն ժամանակի ոգին, այլև դարաշրջանի կյանքի առանձնահատկությունը, սեփական մտածելակերխն ու տեսունակությունը, նշանակում է, նրան վիճակված է գոյատևել: Նորաձևությունը հավերժության մեկ տարրն է մարդկային ժամանակի մեջ: Մենք դարաշրջանը ճանաչում նք դրա տարբերակիչ գծերով` հագուստով, սանրվածքով, շպարով... Այս ամենը պատմական հիշողության բառարանի մասնիկներն են»:

Իսկ արդյո՞ք հագուստի բուն նշանակությունը չի տուժի արվեստի գործի վերածվելիս: Այս հարցին Կարդենը համոզված պատասխանում են , որ ոչ և դա բարձր նորաձևությունն ինդուստրիալիզացիայից փրկելու միակ միջոցն է: Բարձր նորաձևությունը կենսականորեն անհրաժեշտ է քաղաքակիրթ հասարակությանը, որովհետև այն որոշում է ոչ միայն մարմնի արտաքին տեսքը, այլև մարդու վարքագիծը: նորաձևությունը ձևավորում է հենց մարդկանց միջև փոխհարաբերությունների կառուցվածքը: Այն կաղապարված միտք է, գործողության մեջ դրված փիլիսոփայություն: Հետևապես, նրա գոյատևումը, զարգացումը հասարակության առողջության կարևոր ցուցիչներից է:

Անցյալի մոդելագործներից շատերն են հռչակել այս կամ այն ոճով ստեղծված հանդերձներով, բայց նրանցից ոչ ոք գիտակցաբար չի ղեկավարել գեղագիտական որևէ սիստեմով: Պիեռ Կարդենն այս առումով իսկական նորարար է. «Ես արդեն 30 տարի է աշխատում եմ նույն ոճով: Իմ ստեղծածը ոչ թե պարզապես զգեստ է, այլև հագուստ`«Կարդեն» ապրանքանպիտակով: Հագուստների նմուշօրինակները, որոնք ստեղծել եմ, ասենք 22 տարի առաջ, կարելի է կրել և այսօր, քանզի ենթակա չեն վաղանցիկ նորաձևության ազդեցությանը, որովհետև դրանք ստեղծված են նույն ոճով: Եթե ձգտես կատարելիության գագաթնակետին, ցանկացած աշխատանք կվերաճի ստեղծագործության»:
Հագուստների ստեղծումը Կարդենը սկսում է ձև-կաղապարներից` բոլորովին անտեսելով մարմինը: «Այնուհետև փորձում են մարմինը զետեղել այդ կաղապարի մեջ:Այս իմաստով բարձր նորաձևությունը նման է իկեբանայի... Նկարում եմ, այնուհետև ընտրում գործվածքներն ու ձևվածքը, ապա հարմարեցնում  եմ մարմնի չափսերին, որպեսզի այն ամփոփվի այդ պատյանի մեջ.... »
    

Հոդվածի հեղիանկ ALIN


Ավելացվել է ՝ 25.07.2012
Արդեն դիտել են : 896 անգամ ALIN
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն