Կոկտեյլային մատանիներ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Հինգշաբթի
08.12.2016
05:08
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Նորաձևություն

Կոկտեյլային մատանիներ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Կոկտեյլային  մատանին շքեղություն է,էպատաժ  և անտեղի խիզախություն: Այսպիսի աքսեսուարի ի հայտ գալը կապված է անցյալ դարի 20-ական թվականների նորաձևության միտումների հետ, ԱՄՆ-ում  «չոր օրենքի»-ն  ընդիմմանալու պատմության և կանանց իրավունքների հավասարության հետ:

Հսկայական փայլող «մատանի ապարանքները» `  արտ դեկո ձևի ոսկերչական էկստրավագանտության գագաթնակետը , Ամերիկայում հայտնվել են անցյալ դարի 20-ականներին և անմիջապես հատուկ համբավ են ունեցել : ԱՄՆ-ում, որտեղ այդ ժամանակ մոլեգնում էր «չոր օրենքը», նրանք դարձան իշխանությանը չենթարկվելու խորհրդանիշ ,   նաև թեթև և անհօգ կյանքի հոմանիշ:

«Շուշան» մատանին`Ջորջ Հորնեմանի աշխատանքը

«Շուշան» մատանու պատմությունն անմիջականորեն կապված է  հայտնի  սև , փոքրիկ,  նոր տիպի շրջազգեստի հետ: Ալ Կապոնեի ժամանակաշրջանում , երբ անօրինական  գարեջրատների և գաղտնի երեկույթների հաճախորդները ստիպված էին հաշվի նստել ոստիկանության հանկարծակի այցելությունների հետ, երկար շրջազգեստը  կարող էր ճակատագրական լինել. նրանցով փախչելը  անհարմար էր: Որպես հակակշիռ կորսված շքեղությանը,  կանայք սկսեցին կրել մեծ չափերի փայլուն քարերով մատանիներ, որոնց անվանեցին  «կոկտեյլների»  կամ «ճաշի».

Հոլիվուդի ազատագրումը

Կոկտեյլային մատանիները, զարդարված թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերով, դնում էին աջ ձեռքի չորրորդ մատին: Դրանք կինն էր գնում, ոչ թե ամուսինը` այդպիսով  բնորոշելով կնոջ անկախությունը, անհատականությունը, ճաշակը  և ոճը:

«Չոր օրենքը» վերացնելուց հետո  կոկտեյլային մատանիները ոչ միայն մոդայից դուրս չեկան,   այլև երկրորդ ծնունդն ապրեցին:  1940 – 50-թթ.,շնորհիվ Բրոդվեյի պրեմիերաների և  կինո-երաժշտական մրցանակների հանձնման արարողությունների , նրանք  իրենց  հաստատուն տեղն  ունեցան թատերական և երաժշտական էլիտայի սիրելի երեկոյան  զարդարանքների մեջ:

Մեր ժամանակներում ամեն մի ոսկերչական իր չէ, որ  վկայում է իր տիրոջ  էքստրավագանտ կյանքի  և շքեղության մասին: Սակայն կոկտեյլային մատանիները  մինչ այժմ պահել են իրենց իմիջը:  «Այժմ ամեն կին  թագուհի է, եթե նա ինքն է  իրեն այդպես զգում  և համապատասխան հագնվում»  ,- պնդում է  Ֆրանկֆուրտից  խորհրդատու ստիլիստ Անդրեաս Ռոզեն (Andreas Rose) :

Իտալական դիզայներ Ալբերտո Ռիպոսիի մատանիները

Աղանդ, որը չի կարելի ուտել

Խոշորագույն ոսկերչական  Piaget կամ Carrera y Carrera տների նկարիչների համար  կոկտեյլային մատանին ամենասիրելի զարդարանքներից մեկն է, որը  անսահման հորիզոններ է բացում երևակայության համար:  Piaget ֆիրմայի դիզայներները  պատրաստել են  կոկտեյլային  մատանիների և մատանի թխվածքաբլիթների  մի հավաքածու, որին նայելիս  ախորժակը բացվում է :  Պայծառ մանուշակագույն ամետիստների մեջ խրված են լիմոնագույն խրիզոլիտի կտորներ:   Թանկարժեք սառույցի խորանարդիկները սառեցնում են կրքոտ ոսկեգույն ցիտրինները:

Դիորի ոսկերիչ Վիկտոր դե Կաստելան, որ անվիճելի առաջնորդ է ծաղկային թեմաների մեջ, հասարակությանը զարմացրեց  շքեղ պարտեզային ոսկերչական ստեղծագործությամբ. մատանի թումբեր  էմալե երիցուկներով, մեղուներով և զատիկներով:

 

Թեյի մատանի

Թեյի մատանի

Անցած 900տարում «կոկտեյլային պալատները» երեկոյան ակսեսուարների գահից իջել և դարձել  են ամենօրյա : Ընդ որում,  նրանք չեն կորցրել իրենց անսովոր ձևերով և բաղադրությամբ զարմացնելու կարողությունը : Ժամանակակից նկարիչները հաճույքով նահանջում են  ավանդություններից  և օգտագործում հյուսվածքներ, կաշի, ապակի և նույնիսկ խմոր: գերմանական դիզայներ ստեֆան Շրայբեր-Վեբերը  (Stefanie Schreiber-Weber) ստեղծում է մատանի պրյանիկներ, որոնցով կարելի է թեյ խմել:

Համբուրգից  մոդայի  և ոճի փորձագետ Ուշկի Պիտրոֆը (Uschka Pittroff) գտնում է , որ տարիքով կնոջ համար ավելի նախըտրելի է սարդերի դասական ոճը, պատրատված ազնիվ մետաղներից , կիսաթանկարժեք և արհեստական քարերով: Սակայն այդ ամենը ճաշակի և նախասիրությունների հարց է :

Գրասենյակ և բար

Շուկան հագեցված է կրեատիվ մոդելներով` նախատեսված  այս աքսեսուրների  բոլոր տարիքի  և եկամուտների  սիրողների համար:  Կոկտեյլային մատանիների   թույլատրելի  տեսակների մեջ հայտնի են բուսական և  կենդանական մոտիվները` սարդի, ձկան, գորտի, և նույնիսկ առյուծի  ձևով:  Խորհուրդ է տրվում դրանք կրել ձախ ձեռքի ցուցամատին կամ երրորդ մատին:

Երկար և բարակ մատներ ունեցողները կարող են հագնել նույնիսկ երկու կամ երեք մատանի միևնույն մատին : «Սակայն մեծ մատանիներ կրելու ամենակարևոր պայմանը  դա  խնամված ձեռքերը և անթերի մանիկյուրն է : Դուք աշխատանքի եք գնալու,  թե գործնական ընթրիքի , բար կամ երեկույթի,  կոկտեյլային մատանին կարող է ձեզ ուղեկցել ամենուր :  Սև երկարավիզ բլուզի  և խիստ ժակետի, ջինսերի համադրությունը մատանու հետ  ձեր զգեստը կվերափոխի և կդառնա ձեր արդուզարդի աստղը:


Աղբյուր ` ankakh.com

 



Ավելացվել է ՝ 25.01.2012
Արդեն դիտել են : 2350 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն