Արտաքին տեսքը և ինտելեկտը փոխկապակցված են
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երկուշաբթի
05.12.2016
05:20
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Նորաձևություն

Արտաքին տեսքը և ինտելեկտը փոխկապակցված են



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը



Արտաքին տեսքը և ինտելեկտը փոխկապակցված են

Գրավիչ արտաքինը պայմանավորված է բարձր ինտելեկտի հետ: Նման եզրահանգման է եկել Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի հետազոտող Սատոսի Կանազավան: 

Կանազավան ուսումնասիրել է երկու վիճակագրական հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել էր 52 հազար ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բնակիչ: Հետազոտողներին հետաքրքրում էր վերջիններիս ակադեմիական կրթվածությունը և թեստերի արդյունքներն ինտելեկտի մակարդակի ստուգման մասով: Մասնակիցների արտաքինը գնահատվում էր 5 բալանոց համակարգով` «շատ հրապուրիչ»-ից, մինչև «ընդհանրապես ոչ հրապուրիչ»: 

Գիտնականները հայտնաբերել են մտավոր կարողությունների ուղիղ կապը գրավչության հետ: Մինչդեռ բարետես տղամարդիկ ավելի խելացի էին, քան գեղեցիկ կանայք: Մասնավորապես, հետազոտությունների տվյալներով, գրավիչ տղամարդկանց ինտելեկտի մակարդակը գերազանցում էր նորման  13.6 բալով, իսկ կանանցը` 11.4 բալով: 

Կանազավան նշեց, որ հայտնաբերված փոխկապակցվածությունը կախված չէր այնպիսի գործոններից, ինչպիսիք են սոցիալական դիրքը, առողջական վիճակը և մասնակիցների ֆիզիկական զարգացվածությունը: Սակայն նա զգուշացնում է, որ պետք չէ իր աշխատանքների արդյունքներն օգտագործել կոնկրետ մարդկանց գնահատելու համար, քանի որ իր հետևությունները հիմնված են վիճակագրական տվյալների վրա: 




Doctors.am



Ավելացվել է ՝ 27.08.2011
Արդեն դիտել են : 3992 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն