Իմիջի հասկացությունը հոգեբանության մեջ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Չորեքշաբթի
07.12.2016
17:28
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Նորաձևություն

Իմիջի հասկացությունը հոգեբանության մեջ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Մարդու մեջ ամեն ինչ պետք է հիանալի լինի` և՛ դեմքը, և՛ հագուստը, և՛ մարմինը, և՛ միտքը: (Չեխով)

Մեր ժամանակների ամենամոդայիկ հասկացություններից մեկը, որը մենք հաճախ օգտագործում ենք ինչպես առօրյա խոսակցություններում, այնպես էլ գիտական քննարկումներում, «իմիջ»  հասկացությունն է:
Իմիջ ասելով` հասկանում ենք հանրության գիտակցության մեջ ձևավորված ու կարծրատիպային բնույթ ունեցող ինչ-որ մեկի կամ որևէ բանի հուզականորեն գունավորված պատկերը: Մարդկանց իր կողմը տրամադրելու կարողությունը, սեփական անձով ու գաղափարներով  հետաքրքրել կարողանալը, ուշադրություն գրավելը, որոշակի տպավորություն թողնելը  մեծ ջանք է պահանջում նրանից, ով հետևում է իր իմիջին: Վարքի ձևը, հագուստի ոճը, արտաքին ժեստերը, դիմախաղը, խոսքը, զարդարանքը, շփվելու կարողությունը, ազդելու ընդունակությունը մարդու իմիջի անբաժան մասն են, որոնք բնորոշում են շրջապատի վերաբերմունքը նրա հանդեպ, ինչպես նաև վերաբերմունքը սեփական անձի նկատմամբ:
Իմիջը միշտ պետք է տեղեկատվություն կրի անհատականի ու յուրահատուկի  մասին: Իմիջի վրա աշխատելիս մենք, որպես կանոն, բախվում ենք ընդհանուրի և յուրահատուկի հավասարակշռության  խնդիրների հետ:
Ֆենոմենոլոգիայի իմիջի գիտական ըմբռնմամբ, նրա ստեղծման ու պահպանման մեխանիզմների հստակեցմամբ զբաղվում է իմիջեոլոգիան:Դա համեմատաբար նոր, ակտիվ զարգացող գիտություն է, և դրա ստեղծումը ենթադրում է տարբեր գիտական ուղղություններ ունեցող մասնագետների միավորում:Գիտության ու պրակտիկայի այս համեմատաբար նոր ուղղության ձևավորման մեջ իր տեղն ունի հոգեբանությունը: Արտաքինի անխզելի կապի ու ներքինի մասին հրաշալի վարպետ  հիանալի Շանելը գրել է.«Գեղեցկության մասին հոգալիս պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի դիմահարդարման պարագա չի օգնի»:
Իմիջմեյքերն աշխատում է արտաքին կերպարի ստեղծման վրա, ոճի, հագուստի, վարքային մոդելների, վարվելաձևի, մշակում է վարքի մոդելներ` համապատասխան իրավիճակների և այցելուի  ներքին կերպարի: Սովորաբար իմիջմեյքերն աշխատում է իմիջ-խորհրդատուի, ոճաբանի, դիմահարդարի, PR-խորհրդատուի, հոգեբանի հետ: Իմիջմեյքերը անհատական իմիջ  է ստեղծում, հաճախորդի կերպար` մարդու կամ մարդկանց խմբի վրա ազդելու նպատակով:


Իմիջի բաղադրիչները.
1. իդեալական. երևակայական, երազանքներով
2. հայելային. այն է, ինչ մենք տեսնում ենք հայելում
3. տնային. այն է, ինչ տան անդամները տեսնում են մեր մեզնում
4. սոցիալական. այնպիսին, ինչպիսին  տեսնում են մեզ հարևանները,                                աշխատակիցները, ծանոթները
5. հանրային. հանրայինն այն է, ինչպիսին մեզ ընկալում են անծանոթ մարդիկ
6. դեմոնստրատիվ. այն է, ինչ մենք խաղում ենք  մեզ <<ցույց տալու>> համար
7. ֆոտո, տեսագրություն, ձայնագրություն. ինչպիսին ենք մենք երևում, ինչպես են           մեզ գնահատում
8. հուզական. հուզականն այն է, թե ինչպես ենք մենք զգում մեզ` հարմարավետ, թե         անհարմար, դրական, թե բացասական զգացողություններ
9. մնեմոնիկ. այն է, թե ինչ ենք հիշում մեր մասին, ինչպես ենք հիշում ինքներս մեզ          («Ես ամբողջ կյանքումս…» արտահայտությունը):


Ավելացվել է ՝ 04.12.2011
Արդեն դիտել են : 2021 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն