Ի՞նչ է նորաձեւ այս գարնանը. Տենդենցները կանանց եւ տղամարդկանց հագուստում
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Ուրբաթ
09.12.2016
10:41
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Նորաձևություն

Ի՞նչ է նորաձեւ այս գարնանը. Տենդենցները կանանց եւ տղամարդկանց հագուստում



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Այս տարի  գարնանը նորաձեւության մեջ իշխելու են 80-ականների տենդենցները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հարմոնիա» նորաձեւության տան գեղարվեստական ղեկավար, նկարիչ, մոդելավորող, դիզայներ Միկա Դանիելյանը:

Անդրադառնալով կանանց նորաձեւությանը` Միկա Դանեիլյանը նշեց, որ արդիական կլինեն թե դասական, թե casual ոճի հագուստը եւ ամեն մեկը պետք է կարողանա ընտրել իրեն համապատասխան հագուստ: Նրա խոսքով`  գարնանը եւ ամռանը ակտուալ են լինելու մի քանի շերտանի հագուստները, կախված մոդելից եւ կառուցվածքից` նախընտրելի են, որ դրանք լինեն մետաքսից, վուշից, թավշայից եւ այլն, իսկ գույները պետք է լինեն վառ, օրինակ` դեղին, գազարագույն, կապույտի երանգներ: Այս գարնանը տարածված կլինի նաեւ այն, որ հագուստը բաղկացած չի լինի մեկ կտորից, այլ մի քանի, օրինակ`  կիսաշրջազգեստ եւ բլուզ, պիջակ, բլուզ եւ կիսաշրջագեստ կամ շրջազգեստը պիջակի հետ: Միկա Դանիելյանի փոխանցմամբ` կիսաշրջազգեստները եւ շրջազգեստները եւս լինելու են շատ նորաձեւ, եթե կիսաշրջազգեստները պետք է լինեն կամ շատ երկար, կամ կարճ, ըստ որում` նորաձեւ են նաեւ երկար կիսաշրջազգեստ-տաբատները,ապա շրջազգեստները  պետք է լինեն մի քանի շերտանի: Կանացի պայուսակներից նորաձեւ կլինեն թե մեծ, թե փոքր պայուսակները, բայց ավելի շատ կլորացված «սիլուետները», կոճկիչները` մեծ, արտահայտիչ: Այս տարի արդիական են խոշոր զարդերը, եթե նախկինում դրանք կարող էին լինել միայն քարերից կամ մետաղից, ապա այժմ` քարը եւ մետաղը համադրված մեկ զարդի մեջ:

Վերնաշապիկները եւս շարունակելու են մնալ նորաձեւ թե տղամարդկանց, թե կանանց մոտ: Կանացի վերնաշապիկները կարող են լինել հատուկ ձեւվածքի մեջ, կարող են ունենալ դարսեր, փոռեր, յուրահատուկ աշխատանք կատարած, կամ էլ  պետք է լինեն մինիմալիզմ ոճի մեջ` մոտեցված տղամարդկանց  շապիկի ոճին:

Ինչ վերաբերում է տղամարդկանց հագուստին, ապա դիզայների խոսքով, նորաձեւ են լայն պիջակները եւ շապիկները, ու նեղ բաճկոնները: Գարնանը մոդայիկ են լինելու «աեորոդրոմ» կոչվող կեպի գլխարկները:

Աքսեսուարների մասին խոսելով` Միկա Դանիելյանը նշեց, որ վզարկուները շարունակում են արդիական մնալ, կախված եղանակից` դրանք պետք է լինի տարբեր կտորից, օրինակ` ամռանը նախընտրելի են վուշից, մետաքսից, շղարշից,  իսկ աշնանը` ավելի տաք: Աքսեսուարներում, ինչպես օրինակ` ժամերի մեջ, արդիական է ոսկեգույնը: Գարնանը խիստ արդիական կլինեն նաեւ մեծ, արտահայտիչ ակնոցները, իսկ շրջանակները` տարբեր գույների` դեղին, կապույտ եւ այլն:

Նշենք, որ նորաձեւության դեֆիլեները կազմակերպվում են աշնանը եւ գարնանը, ըստ որում` գարնանը ցուցադրվում են աշնանային հավաքածուները, աշնանը` գարնանային:

Պատրաստեց`  Ինգա Մարտինյանը



Ավելացվել է ՝ 01.03.2012
Արդեն դիտել են : 2266 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն