Գույների հոգեբանությունը
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երկուշաբթի
22.12.2014
21:21
                



aaaХостинг от uCoz

 
Պորտալի Բաժիններ




  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար .Մանանա



  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Նորաձևություն

Գույների հոգեբանությունը



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Հոգեբանները հավաստիացնում են, որ գույներից յուրաքանչյուրը մարդու վրա ազդում է յուրովի (եւ նրանց հետ չհամաձայնվելու որեւէ հիմք անձամբ ես չունեմ): Եկեք դիտարկենք առանձին գույների հոգեբանական ազդեցությունները:

  • Սեւ գույնը սովորաբար դիտվում է որպես իշխանության, ուժի եւ կայունության խորհրդանիշ: Միեւնույն ժամանակ, սեւ գույնը դիմացինին փոխանցում է ինչ-որ հնարավորություն պարունակող գաղտնիք կամ անհանգստանալու տեղիք չտվող անորոշության զգացում:
  • Ապիտակը նշանակում է մաքրություն, պարզություն եւ հստակություն: Այն նաեւ որեւէ այլ գույն չլինելու այլընտրանքն է եւ, այս իմաստով, արտահայտում է չեզոքություն:
  • Մոխրագույնը խորհրդանշում է գործնական հարաբերություններ եւ շարունակական գործընթաց: Մոխրագույնը թերեւս ամենահաճախ օգտագործվող եւ այլ գույների հետ համադրվող գույնն է, սակայն, որքան էլ զարմանալի է, մարդիկ հաճախ մոխրագույնն ասոցիացնում են կորստի, անհանգստության եւ ընկճվածության հետ:
  • Կարմիրը խթանող եւ ուշադրությունը գրավող գույն է, որն իր մեջ պարունակում եւ դիմացինին փոխանցում է էներգիա, ոգեւորություն եւ ինքնավստահություն: Կարմիրը նաեւ կյանքի եւ աշխուժության խորհրդանիշն է: Պարզվում է, որ կարմիրը խթանում է մարդու ե՛ւ միտքը, ե՛ւ մարմինը (օրինակ, ակտիվացնում է արյան շրջանառությունը):
  • Վարդագույնը պարգեւում է հանգստություն եւ խաղաղեցնում է բոլոր հույզերը: Այն նաեւ սիրո, ռոմանտիկայի եւ նվիրական զգացումների երանգն է:
  • Կապույտը թերեւս մարդկանց կողմից ամենասիրված գույնն է: Բաց կապույտն ունի հանգստացնող ազդեցություն, այնինչ մուգ կապույտը կարող է արտահայտել սառնություն, իսկ էլեկտրական կամ բրիլիանտ կապույտը՝ աշխուժություն: Որոշ դեպքերում կապույտը նաեւ խորհրդանշում է կախվածություն, անվստահություն եւ օգնության կարիք: Որոշ հետազոտողների կարծիքով բաց կապույտի որոշ երանգներ ունեն ցավազրկող ազդեցություն:
  • Կանաչը մարդկանց կողմից ընդունելի լինելու առումով զիջում է միայն կապույտին: Այն կենդանի բնության եւ թարմության, նաեւ՝ հավասարակշռության, իսկ որոշ երկրներում՝ նաեւ փողի խորհրդանիշն է (ԱՄՆ դոլար): Մուգ կանաչը պահպանողականության, հզորության եւ հարստության նշան է, որին հակառակ, բաց կանաչը (սալաթագույն) ունի հանգստացնող եւ տագնապամարիչ ազդեցություն: Կանաչ երանգները դիմացինին փոխանցում են խաղաղության, ներդաշնակության եւ հարմարավետության զգացումներ:
  • Դեղինը ասոցիացվում է արեւի, խինդի, երջանկության, ուրախության, իսկ ոսկեգույնը՝ նաեւ լավատեսության հետ: Դեղինն օժտված է նաեւ հոգեխթանիչ եւ հաղորդակցվելը հեշտացնող ազդեցություններով: Սակայն, դեղինի որոշ երանգներ կարող են խորհրդանշել երկչոտություն, նախանձ եւ չկամություն:
  • Նարնջագույնն ամենավառ երանգն է, որը հաճախ ասոցիացվում է հաճելի ժամացի, երջանկության, ջերմության եւ աշխուժության հետ: Նարնջագույնը նաեւ ամենահակասական գույնն է, եւ եթե որոշ մարդկանց շրջանում նարնջագույնը խորհրդանշում է սեր եւ ջերմություն, ապա մյուսների մոտ այս գույնը կարող է հարուցել ատելության զգացում: Նարնջագույնն, ընդհանուր առմամբ, ունի դրդիչ ազդեցություն եւ օժանդակում է շփումների ստեղծմանը:
  • Մանուշակագույնը հավասարակշռում է կարմիր գույնի խթանող եւ կապույտի հանգստացնող ազդեցությունները: Այն համարվում է արքայական գույն եւ խորհրդանշում է հարստություն եւ բարգավաճում: Մանուշակագույնը նաեւ ասոցիացվում է ուղեղը եւ նյարդերը հանգստացնելու, բայց եւ՝ ստեղծագործական կարողությունների վերելքի, աշխուժության եւ անգամ հրաշքի ու մոգության հետ:
  • Շագանակագույնը խորհրդանշում է վստահություն, երկրագնդի հետ կապվածություն եւ կայունություն:



Ավելացվել է ՝ 14.11.2011
Արդեն դիտել են : 2306 անգամ Admin : 5
5 ruzanna   (23.09.2012 20:00)
cry cry cry cry cry cry cry

4 Gohar Araqelyan   (30.11.2011 15:10)
es orinak sirum em kapuyt@, moxraguyn@ u spitak@, shat lav mardem pastoren smile smile smile smile smile smile smile smile smile

3 Azg   (29.11.2011 18:19)
smile smile smile smile smile smile smile wink wink wink wink wink wink wink

2 nora   (21.11.2011 00:12)
iskapes hetaqrqir er

1 111111111111   (18.11.2011 22:27)
hetaqrqir er

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն


  • Теги colors
    2011-2012 Հայկական Պորտալ                                             Պորտալի մասին ▏ Գործընկերներ ▏ Գովազդ ▏ Վճարումներ ▏ Հետադարձ կապ ▏ Տեղեկատուներ▏