Սեր. դու գիտես և չգիտես դրա արժեքը
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
10.12.2016
21:31
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Նամականի

Սեր. դու գիտես և չգիտես դրա արժեքը



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Օսկար ուալդ,oskar uald

Նամակի հասցեատերն Օսկար Ուալդի  սիրեցյալն է, նամակն ուղարկվել է բանտից, 1888թ.


«Գիտեմ, որ կա միայն մեկ պատասխան այն ամենին, ինչ ես ասում եմ քեզ` դու ինձ սիրել ես երկուսուկես տարի, երբ կյանքը երկու կարմիր գիծ գծեց այն ծառուղում, որտեղ մենք պետք է հանդիպեինք: Իսկ հիմա ատում ես…Տարիներ շարունակ, ես շատ պարզ տեսնում էի, որ արվեստի աշխարհում իմ դիրքը, հետաքրքրությունը, որը ես միշտ գտել եմ մարդկանց շրջապատում, այն հարստությունը, որի մեջ ես միշտ ապրել եմ, հազար ու մի իր, որ դարձրել են իմ կյանքը հրաշալի ու նախանձելի, իրականում ոչ մի արժեք չունեն ինձ համար: Այս ամենը կախվածության մեջ գցելու, ապա պահելու համար է միայն: Դու սիրել ես ինձ ավելի շատ, քան որեւէ մեկը երբեւէ: Կյանքը իմ ու քո առաջ դրել էր սարսափելի ողբերգություն: Այն պատկանում էր մեզանից ամեն մեկին, սակայն պատկանում էր յուրովի եւ մեկտեղ միաժամանակ: Ուզու՞մ ես իմանալ ինչո՞ւ: Ատելությունը քո մեջ ավելի շատ է, քան սերը, ավելի ուժեղ: Քո ատելությունը հորդ հանդեպ այնքան ուժեղ է եղել, այնքան մեծ ու ահռելի… Սեր, դու գիտես ու չգիտես դրա արժեքը: Սերը սնվում է երեւակայությամբ, որից` մենք ինքներս չգիտակցելով, դառնում ենք ավելի երախտապարտ: Երեւակայությամբ մենք կարող ենք բռնել ամբողջ կյանքը, ապրել այն, նույնիսկ շոշափել: Միայն այդ կերպ մենք կարող ենք հասկանալ սիրո լիարժեք հասունացմանը, կատարելագործել մեր զգացմունքները: Գիտես, ի՞նչն է ցավալի, որ այս ամբողջ տարինարի ընթացքում չի եղել մեկ կտոր քաղցրավենիք կամ ուտելիք, որ չսներ քո հոգին ատելությամբ: Այդ ատելությունը դու զգում ես նույնիսկ ֆիզիկապես: Ատելությունը կուրացնում է մարդուն, սերը կարելի է կարդալ նույնիսկ աստղերի վրա, կարդալ նույնիսկ նամակում, բայց չես կարող տեսնել այդ ամենը` կուրացած լինելով ատելությունից: Երեւակայության սարսափեցնող բացակայությունը – դա քո բնավորության ժառանգական արատն է, որը լցրել է քեզ: Ատելությունն այնպես է սնուցել քեզ, որ դու էլ ոչինչ չես կարող տեսել, ոչնչով չես զբաղվել, բացի քո ամենափոքր աշխատանքներից: Ատելությունը ներծծվել է քո մեջ ու թունավորել: Ես քեզ ուզում եմ ասել միայն վերջին մի քանի նախադասություն` մի վախեցիր անցյալից: Եթե սկսեն հավատացնել քեզ, որ անցյալն անվերադարձ է, մի հավատա, անցյալն ու ապագան ընդհամենը մեկ ակնթարթ է հայացքում, սակայն Աստծո հայացքում, եւ դու պետք է փորձես, ստիպես ինքդ քեզ ապրել նրա հայացքում: Ժամանակն ու տարածությունը, հետեւողականությունն ու տարածությունը, այդ ամենը միայն մտքի հորինվածքներ են: Երեւակայությունը կարող է հաղթահարել այդ ամենն ու մտնել ազատ տարածություն: Հիշիր, միայն բնության մեջ իրերը ճիշտ այնպիսին են, ինչպիսին մենք ենք ստեղծում ու տեսնում դրանք: Այնտեղ, որտեղ մյուսները տեսնում են մայրամուտ կամ լուսաբաց, ես տեսնում եմ Աստծո որդիներին, ապրող ուրախության մեջ: Այն, ինչ պատկանում էր ինձ, ես կորցրել եմ անվերադարձ, ես կորցրել եմ իմ ապագան ավելի վաղ, քան քո հայրը կկարողանար խլել ինձանից այն: Ես պետք է ստիպեմ ինձ նայել անցյալին այլ աչքերով, ստիպեմ աշխարհին նայել այլ աչքերով: Գուցե չկարողանամ անել դա, բայց ես գոնե կընդգծեմ այն հաստ գծով, որպեսզի տեսանելի լինի: Հասնել դրան, կարելի է միայն ընդունելով այն` որպես անխուսափելի մաս էվոլուցիայի իմ կյանքում եւ իմ բնավորության մեջ: Ես հեռու եմ հոգեկան հանգստից` լիարժեք հոգեկան հանգստից: Եթե իմ մեջ դեռ չկա կատարելություն, չկա լիարժեքություն, դու դեռ կարող ես ինձ դա սովորեցնել: Դու եկել ես ինձ մոտ, որպեսզի հասկանաս կյանքի ու արվեստի հաճույքը: Գուցե՞ ես ընտրված եմ հազարներից, որպեսզի ես, հենց ես սովորեցնեմ քեզ այն ամենին, ինչ ավելի կատարյալ է` տառապանքի իմաստին ու գեղեցկությանը: Հավատա, մենք իրավունք ունենք սիրել տղամարդու…


Քո հավատարիմ ընկեր`


Օսկար Ուալդ»



Ավելացվել է ՝ 08.08.2012
Արդեն դիտել են : 2413 անգամ torostops
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն