Նիցշե. Մարդ, ով ձեռնոց նետեց ամբողջ աշխարհին
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
04.12.2016
19:19
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Մշակույթ

Նիցշե. Մարդ, ով ձեռնոց նետեց ամբողջ աշխարհին



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Մի երիտասարդ ուսանողուհի ասել է. "Ինձ միշտ սովորեցրել են, որ հիվանդությունը պատիժ է, տառապանքը պատիժ է և ի վերջո կյանքը պատիժ է: Իսկ հիմա, երբ կարդում եմ Նիցշեին,  հասկանում եմ , որ հիվանդությունը մարտահրավեր է, տառապանքը մարտահրավեր է և կյանքը մարտահրավեր է”:
Նիցշեն, որպես փիլիսոփա հետաքրքիր է, քանի որ նա կարծես սովորեցնում է ապրել: Ո՞ր փիլիսոփայական գրքում կարելի է տեսնել պրակտիկ խորհուրդներ,եթե ոչ "Զարադուստ”-ում և "Ecce homo”-ում: Նիցշեի գրքերում կարող ենք նույնիսկ գտնել դիետաներ և կլիմայի հարմարվելու մասին նյութեր: Սակայն Նիցշեի խորհուրդները մարդու կյանքը հեշտացնելու համար չեն: "Կառուցեք ձեր քաղաքները Վիզուվիայի կողքը: Ձեր նավերը ուղղարկեք չհետազոտված ծովեր: Ապրեք, պայքարելով ձեզ հավասարների հետ”:
Նիցշեի համար կյանքը նախատեսված չէ հանգիստ հարմարվելու համար, այլ կյանքը մարդկային կազմավորման և ճանաչման դեկորացիա է և միևնույն ժամանակ նաև կրքոտ սիրային խաղի և պայքարի օբյեկտ:

" Կյանքը չի հիասթափեցրել ինձ: Ընդհակառակը, այն օրվանից, երբ ինձ մոտ արթնացավ մեծն ազատությունը, տարեց տարի կյանքը դառնում է ավելի ճշմարիտ, ցանկալի և խորհրդավոր ։ Կյանքը պետք է լինի ճանաչման էքսպերիմենտ, այլ ոչ թե պարտք”: Չնայած կյանքը այդքան էլ առատաձեռն չէ նրանց համար, ովքեր իրեն այդպես են ընկալում: Նիցշեն բոլորովին մենակ էր ապրում` ընկերներից, ընտանիքից հեռու, և շատ հիվանդ էր, նա գրքեր էր հրատարակում իր սեփական բյուջեից և սկզբից այդքան էլ պահանջված չէին այդ գրքերը: Երբ Նիցշեի գրքերն սկսեցին ունենալ մեծ պահանջարկ, նա արդեն ի վիճակի չէր դա տեսնել. կյանքի վերջին 10 տարին նա անգիտակից վիճակում է եղել: Նրա ուղղին իրոք եղել է "ճանաչման էքսպերիմենտ”, որն ունեցել է ողբերգական ավարտ: Այնուամենայնիվ, նա կարողացել է կրթել 2 սերունդ և դեռ շարունակում է այդ գործընթացը:

Նրա անունը կապված է թեմաների հետ, որոնք դուրս էին նույնիսկ մարդու երևակայությունից` գերմարդու միտքը, Աստծու մահը և "բոլոր արժեքների վերագնահատում”-ը:  Գերմարդը կոմիքսների սուպերմեն չէ և ինչ որ բարձր կաստայի ներկայացուցիչ չէ: Գերմարդը նա է, ով ինքն իր մեջ հաղթահարելով Աստծու մահը. չի նետվել բացասականի /նեգատիվիզմի/ գիրկը, բայց կարողացել է դառնալ կյանքը հաստատող արժեքների, նորարարության ազատ արարիչը: Իսկ կյանքը հաստատել, ըստ Նիցշեի, նշանակում է, անընդհատ հաստատվելով ապրել , որը նաև մի փոքր վտանգ է իր մեջ պարունակում: " Մարդը դա պարան է, որը կապված է կենդանու և գերմարդու միջև` պարան անդունդի առջև: Վտանգավոր է անցնել, վտանգավոր է լինել ճանապարհին, վտանգավոր է հետ նայել, վտանգավոր են վախը և կանգնելը:”
Ինչի՞ց ենք մենք տառապում
"Ցանկացած արվեստ, ցանկացած փիլիսոփայություն կարելի է դիտարկել, որպես վերելք ապրող կամ կործանվող կյանքի բուժիչ և օգնող միջոց, դրանք միշտ ենթադրում են տառապանք և տառապյալներ:
1. կյանքի վերելքից տառապյալները ցանկանում են դիոնիստական արվեստ, ինչպես նաև տրագիկ հասկացվածություն և տրագիկ պանորամաներ
2. կյանքի կործանումից տառապյալները ցանկանում են հանգստանալ արվեստից և փիլիսոփայությունից, ցանկանում են լռություն , խաղաղ ծով”:
Կյանքի վերելքի ժամանակ դեոնիկ Աստվածը և մարդը կարող են իրենց թույլ տալ սարսափելիի և խնդիրների համադրություն, և նույնիսկ սարսափելիի կեցվածքը։ Ի վերջո ցանկացած շքեղության ոչնչացումը, քայքայումը, ժխտումը, չարը, անիմաստությունը, կարծես թույլատրելի լինի: Ամենից տառապած, աղքատիկ կյանքին ամենից շատ պետք է, խաղաղություն, բարիություն, այն ամենը ինչ մենք այսօր կոչում ենք մարդասիրություն /հումանիզմ/:
Նիցշեի աշխարհայացքը


Հավատալ բնազդներին, չհավատալ համակարգերին. "Ես չեմ վստահում սիստեմատիկներին և փորձում եմ նրանցից հեռու մնալ: Համակարգի նկատմամբ ազատությունը ունի ազնվության բացակայություն:” Բոլորից դաժանը պատժվելու է նա, ով հեշտացնում է իր կյանքը, փախչելով այն կարևոր բանից, որն պետք է անի կյանքի ընթացքում:
"Եվ այն ամենը ինչ կարող է գնալ, պետք է նորից վերապրել: Արդյո՞ք չպետք է մենք միշտ վերադառնանք”: Այդ դեպքում մենք պետք է ապրենք այնպես, որ միշտ ցանկանանք վերադառնալ այս կյանք, հաշվի չառնելով դժվարությունները:


Աղբյուր` ArmYouth



Ավելացվել է ՝ 21.11.2011
Արդեն դիտել են : 3069 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն