Միակս-Հասմիկ Չախալյանի կողմից
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երկուշաբթի
05.12.2016
15:31
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Մշակույթ

Միակս-Հասմիկ Չախալյանի կողմից



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Իմ հրեշտակ,իմ լուսավառ երազ,իմ գանձ,իմ հարազատ,դու իմը չես:Քեզ կորցրեցի մշուշոտ աշնան մարող վերջալույսին,քո ստվերը դանդաղ սահեց ու ձուլվեց անհայտությանը :Ես հուսահատ նետվեցի նրա ետևից,բայց չհասա միայն մի փոքիրկ շող մնաց ձեռքերիս մեջ,որը ես մեղմորեն մոտեցրի սրտիս: Սիրտս անձայն հառաչեց,դողաց հրաժեշտի տագնապից,զարկեց արագ,զորեղ , կարծես պատրաստ էր դեմ դուրս գալ ամենքին,ամբողջ աշխարհին,պատրաստ էր ճչալ քեզ չարտասանած խոսքերը: Հետո միայն առհավետ լռել....


Բայց միթե կարող ես խեղդել մի զգացմունք,որի առաջ խոնարհվում է հպարտությունը, մի զգազմունք,որից սկիզբ են առնում կիրքը,խանդը,նվիրումն ու բոլորի կողմից չբացահայտված կարոտը. մարդկային գոյությունը խղճուկ,անիմատ ու դատարկ կլիներ առանց սիրո……. Սիրտս միշտ սպասում էր քո հայտնությանը, երազում էր հեքիաթային երջանկաության մասին,տարվում էր անիրական սիրո գայթակղիչ կանչով:


Իսկ հիմա լսում եմ,թե ինչպես են ղողանջում նոր կյանք ավետոող զանգերը,բայց չեմ ուզում առաջ գնալ,որովետև ետևում թողնելու եմ քեզ: Ձեռքերիս մեջ եմ պահել իմ ունեցած փոքրիկ շողը,պետք է այն ազատ արձակեմ,որ քեզանից ոչինչ չմնա: Սիրտս խնդրում է,որ ժամանակը չխլի իմ փայփայած վերջին լույսը,բայց ժամանակը անցնում է աննկատ,անտես,մեղմորեն ինչպես դու իմ անհաս,իմ ջինջ,իմ նվիրական սեր…. Ես բաց եմ թողնում քեզ երջանկություն,տալիս եմ նրան,ով սպասում է քեզ,իսկ իմ հոգում քողարկում եմ վշտերի մորմոքը….երա~նի նրան, ով կգտնի քեզ միակս……

               Հեղինակ Չախալյան Հասմիկ


Ավելացվել է ՝ 10.01.2012
Արդեն դիտել են : 4128 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն