Դարձնենք սիրելիների սկսվող և ավարտվող օրը գեղեցիկ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Ուրբաթ
09.12.2016
12:36
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Մշակույթ

Դարձնենք սիրելիների սկսվող և ավարտվող օրը գեղեցիկ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Վաղորդյան այս անմեղ ժամին, երբ առավոտն անփութորեն թոթափում է իր ուսերից գիշերվա մեղսավոր խաբկանքը, իսկ սկսվող օրը դեռ չի հասցրել թաթախվել մեղքի իր  հերթական օրաբաժնի մեջ, ակամա փորձում եմ ուրվագծել օրվա անելիքս: Դեռ չգիտեմ, թե այսօրվա իմ օրաբաժնում կյանքն էլ ինչ հոգեպահուստ անակնկալներ ունի ինձ համար թաքցրած, բայց որ նա այդ հարցում շատ "հնարամիտ" է` կասկածից վեր է…


Չէ որ հենց այդ "հնարամտության" արդյունքում էր, որ պատանեկան վարդագույն երազանքներիս օրինաչափ շարունակությունը դարձավ … սևը … Բայց … որքան էլ այսօր սևը վտարած լինի ներկապնակիս վարդագույնը, միևնույն է, ես այդ սևը պահելու եմ ներսում` միայն ու միայն ինձ համար, իսկ աշխարհին էլի ներկայանալու եմ վառվռուն գույներով` ի հեճուկս այդ նույն աշխարհի…

Եվ հենց այդ "հրաշք խաբկանքի" կատարողական վարպետությունն է, որ օգնում է ինձ հավատալ ամեն մի նոր սկսվող օրվա հրաշքին, և ով գիտե, գուցե մի օր սևը մեկընդմիշտ հիասթափվի իմ աներես լավատեսությունից ու լքի հոգիս … Բարի լույս…




Նայում եմ պատուհանիդ, լույսը չի վառվում, երևի տանը չես, դժվար այս ժամին քնած լինես: Հայացքս պատուհանիցդ սահում է երկնի աստղերին… Ի~նչ շատ են… հետաքրքիր է, եթե սկսեմ հաշվել, մինչև վերադառնալդ քանիսին կլինեմ հասած … Յոթանասունմեկ, յոթանասուներկու, վա~յ, յոթանասուներեքերորդ աստղը հանկարծ տեղից պոկվեց ու սկսեց ցած ընկնել … Երազանք պահեմ՞ … Ասում են` երբ աստղ ընկնելիս երազանք ես պահում, այն իրականանում է… Լույսդ վառվեց… Գիշերվա ժամը երեքն է …
Բարի գիշեր …



Մաղթենք մեր սիրելիներին Բարին միայն .



Ավելացվել է ՝ 30.10.2011
Արդեն դիտել են : 1882 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն