Բեռնարդ Շոու աֆորիզմներ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
04.12.2016
13:13
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Մշակույթ

Բեռնարդ Շոու աֆորիզմներ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Բեռնարդ Շոու՝ ամենասրամիտը բոլոր իմաստուններից և ամենաիմաստունը բոլոր սրամիտներից: Կանանց և ամուսնության մասին լավագույն աֆորիզմների փոքրիկ հավաքածու՝ Բեռնարդ Շոուից:

bernard shou,Բեռնարդ ՇոուԲեռնարդ Շոու – աֆորիզմներ կանանց մասին

-Ես նրան հավերժ կսիրեմ:
-Չի՞ կարելի արդյոք ինձ՝ որպես նրա հոր, իմանալ, թե ինչ միջոցներով եք (ֆինանսական) պատրաստվում նրան հավերժ սիրել:


Եվ ընկերությունում և սիրո մեջ վաղ թե ուշ գալիս է հաշիվները մաքրելու ժամանակը:


Առաջին սերը պահանջում է միայն մի քիչ հիմարություն և շատ հետաքրքրասիրություն:


Ավելի լավ է կնոջը զայրացնել, քան թողնել, որ ձանձրանա:


Կինը ուզում է ապրել իր կյանքով, տղամարդը՝ իր, և նրանցից յուրաքանչյուրը ջանում է մյուսին շեղել ճիշտ ճանապարհից: Մեկը քաշում է դեպի հյուսիս, մյուսը՝ դեպի հարավ, իսկ արդյունքում երկուսն էլ ստիպված թեքվում են դեպի արևելք՝ չնայած երկուսն էլ տանել չեն կարողանում արևելյան քամին:


Կոտրված սիրտը՝ դա շատ հաճելի հիվանդություն է լոնդոնցու համար, եթե նա իհարկե լավ եկամուտ ունի:


Մտածող կանայք նրանք են, որոնց մասին չեն մտածում:


Ոչ մի տղամարդ, ով այս կյանքում պետք է ինչ-որ կարևոր բան անի, չունի ոչ ժամանակ, և ոչ էլ փող այնպիսի երկար և թանկարժեք որսի համար, ինչպիսին է որսը կնոջ վրա:


Կանանց գիտակները հազվադեպ են լավատես լինում:


Այս մի աֆորիզմը ուղղակի ֆանտաստիկ է, պատրա՞ստ եք մարսել:

Պարը՝ դա հորիզոնական ցանկությունների ուղղահայաց դրսևորումն է:)))

(Dancing is a perpendicular expression of a horizontal desire.)


Բեռնարդ Շոու – աֆորիզմներ ամուսնության մասին

Շեքսպիրը վաղուց արդեն նկատել է, որ կնոջը պետք է մի ամուսին կիրակի օրվա, իսկ մյուսը շաբաթվա մնացած օրերի համար:


Ավելի հեշտ է ապրել կրքոտ, քան ձանձրալի կնոջ հետ: Ճիշտ է, առաջիններին երբեմն խեղդում են, բայց լքում են հազվադեպ:


Հոռետեսը՝ դա տղամարդն է, ով ապրում է լավատես կնոջ հետ:


Իր հռչակով ամուսնությունը պարտավոր է նրան, որ այն համակցում է առավելագույնս գայթակղությունը դրա բավարարման առավելագույն հարմարության հետ:)))


Եթե մի պարկի մեջ լցնեին թղթեր տղամարդկանց անուններով, իսկ մյուսում՝ կանանց անուններով, և հետո երեխան փակ աչքերով հաներ ամեն մի պարկից մեկական թուղթ, ինչպես վիճակախաղում, դրանից երջանիկ ամուսնությունների տոկոսը Անգլիայում չէր նվազի:


-Իսկ ինչո՞ւ կանանց միշտ պետք են այլ կանանց ամուսինները:
-Իսկ ինչո՞ւ ձիագողերը միշտ գերադասում են ընտելացված ձիերը վայրիներից:


Ամուսնությունը՝ դա հոր և մոր երկարամյա հերոսական աշխատանքն է՝ ուղղված իրենց երեխաներին ոտքի կանգնեցնելուն:


Ամուսնությունը՝ դա միություն է տղամարդու, ով չի կարողանում քնել փակ պատուհանով, և կնոջ, ով չի կարողանում քնել բաց պատուհանով, միջև:

Բեռնարդ Շոու ( 1856 — 1950)

Նյութը վերցված է MyWay.am կայքից 



Ավելացվել է ՝ 25.11.2011
Արդեն դիտել են : 7593 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն