Անվերնագիր
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
04.12.2016
13:08
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Մշակույթ

Անվերնագիր



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Թե մի օր փնտրես այն իդեալական,անթերի մարդուն,

Հայելու առաջ կանգնիր պարզապես,ու երկար նայիր աչքերիդ խորքում.

Նայիր ու խորհիր,նայիր երկմտիր,

Աչքերիդ խորքում միայն այն փնտրիր,

Ինչը փնտրել ես օտարի հոգում,օտարի թախծոտ աչքերի խորքում.

Ինչը փնտրել ես օտարի սրտում,

Դու նախ որոնիր,փնտրիր քո սրտում.

Եթե չես գտել այն իդեալական,անթերի մարդուն,

Երբեք էլ չես գտնի,էլ զուր ես փնտրում,

Իսկ թե գտել ես,զուր ես քեզ խաբում,

Ուղղակի հիշիր,անթերի մարդիկ կյանքում չեն լինում.

Չեն լինում նաև նենգ ու ստորներ,

Չեն լինում նաև տգեղ,սիրուններ.

Գոյություն ունեն մարդկային խոհեր,

Ընտրություն,ճաշակ,բազում կարծիքներ,

Գոյություն ունեն տեսանկյան կողմեր,

Սուրանկյան նման' կողմեր,անկյուններ.

Կողմերը կասեն այն,ինչ կա դրսից,

Ինչը երևում է և անզեն աչքով,

Իսկ անկյան ներսում հոգին որոնիր՝

Սուր անկյան տեսքով,բայց սուր մի դատիր.

Պարզապես հիշիր,անթերի մարդիկ կյանքում չեն լինում.

Լինում են միայն տեսանկյան կողմեր.

''Սա լավն է",''Նա վատը'' ու նման բառեր,

Աշխատիր դրանք քիչ օգտագործել,

Քանի որ ինքդ էլ չես պատկերացնում,

Թե այդ երկուսից որն է ավելի քեզ ճիշտ պատկերում.

Թե փնտրես մի օր աշխարհի վրա անթերի մեկին,

Հիշիր՝ դու էլ ես աշխարհի վրա,

Արդյոք կտեսնես քո մեջ այդ մեկին.

Թե տեսնես,ապա նաև կգտնես,

Քո նման լավին դու կհանդիպես.

Բայց միշտ իմացիր,անթերի մարդիկ կյանքում չեն լինո
ւմ,

Եվ այդ ամենը խիստ հարաբերական բնույթ է կրում


Ավելացվել է ՝ 21.02.2012
Արդեն դիտել են : 3053 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն