Տղամարդկանց հետ զրույցի նրբությունները
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
10.12.2016
06:02
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Կին Տղամարդ

Տղամարդկանց հետ զրույցի նրբությունները



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
kin txamard,կին տղամարդ,տղամարդկանց հետ խոսելու նրբություններ


Հոգեբանները խորհուրդ են տալիս տղամարդկանց հետ խոսելիս, նրանցից որևէ բան պահանջելիս կամ խնդրելիս արտահայտվել ուղղակի կերպով, այլ ոչ թե ընդհանրացնելով կամ ակնարկելով: Նրանք նշում են, որ զույգերի բաժանությունը հաճախ չգիտակցված է լինում երկուսի կողմից, քանի որ չեն հասկանում, թե ինչը հիասթափեցրեց, իսկ դա կարող է լինել ինչ-որ մանրուք: Որպես մասնակի լուծում հոգեբաններն առաջարկում են խուսափել մի քանի արտահայտություններից և գտնել դրանց փոխարինողներ Ձեր տղամարդու հետ շփվելիս:

Դու տղամարդ ես, դու պարտավոր ես: Եթե մտածում եք, որ այս արտահայտությունը կսթափեցնի Ձեր տղամարդուն, կստիպի ավելի լավ գործել, ապա չարաչար սխալվում եք: Որպեսզի ոգեշնչեք Ձեր զուգընկերոջը, ապա լավ կանեք շեշտը դնել նրա հնարավորությունների, տաղանդի վրա, շոյեք նրա անհատականությունը, այդ գործում նրա վարպետությունը:

Տանել չեմ կարողանում իմ ոտքերը: Նույնը կարող է լինել քթի, մազերի կամ մեկ այլ բանի մասին, որից Դուք դժգոհ եք: Այսպիսի արտահայտություններ անելով' Դուք փաթաթում եք Ձեր կարծիքը նրա վրա: Դրանով միայն կկենտրոնացնեք նրա ուշադրությունը Ձեր թերությունների վրա: Եվ մի «հիանալի» օր նա կասի. «Իսկապես, նրա ոտքերն այդքան էլ գեղեցիկ չեն, ինչպե՞ս չէի նկատել»: Նա չպետք է իմանա Ձեր բարդույթների մասին:

Գուցե արժի մեծացնել կուրծքս: Այս հարցը տալիս մենք իրականում ոչ թե նրա կարծիքն ենք ուզում լսել, այլ փորձում ենք հաճոյախոսություն շահել: Լավ տարբերակ չեք գտել: Եթե ուզում եք այդ թեման քննարկել, ապա օրինակ վերցրեք Ձեր ընդհանուր ծանոթին, բայց ոչ Ձեզ:

Ինչ լավն է Ռոբերտ Պատինսոնը: Մեր խոստովանությունները էկրանի հերոսներին նյարդայնացնում են տղամարդկանց: Պատճառը միայն խանդը չէ: Նրանք չգիտեն ինչ անել' նույնպես հետաքրքրվել Պատինսոնի կյանքով, թե իրենց հերթին մեկնաբանել Անջելինա Ջոլիի գեղեցկությունը Ձեր ներկայությամբ:

Իմ նախկինը կատարյալ ապուշ էր: Եվ առավել ևս չարժե խոստովանել ,որ նա ապուշ էր, քանի որ թողել է Ձեզ: Հենց Դուք բարձրաձայնեք այդ ամենի մասին, նա կսկսի առիթ փնտրել ձեզ թողնելու համար և հաստատ կսկսի մանրամասն հարցեր տալ Ձեր նախկինի և Ձեր հարաբերությունների մասին:Հոգեբանները խորհուրդ են տալիս ընդհանրապես տղամարդկանց չպատմել նախկին սիրավեպերի մասին:

Այս սանրվածքով նա կարծես Չեբուրաշկան լինի: Ձեր նրբանկատ նկատողությունները թողեք ընկերուհիների հետ քննարկմանը: Բոլոր տղամարդիկ մտածում են, որ չարախոս, ուրիշներին վատաբանող աղջիկներն անում են դա նախանձից: Բացի դրանից Ձեր այդ պահվածքը հասկացնում է նրան, որ վստահ չեք ինքներդ Ձեզ վրա:

Համոզվա՞ծ ես, որ ուզում ես սեքս: Սովորաբար այս արտահայտությունն անում են ամաչկոտ աղջիկները, ովքեր առաջին անգամ պետք է սեքսով զբաղվեն նոր ընկերոջ հետ: Դե իհարկե նա ուզում է դա, բայց եթե Դուք կասկածում եք Ձեր հմայքի վրա, ապա միանգամից ասեք նրան, որ Ձեզ լավ զգալու, ինքնավստահ լինելու համար պետք են շատ հաճոյախոսություններ և հենց այդ պահին:

ladynews.am



Ավելացվել է ՝ 30.07.2012
Արդեն դիտել են : 3778 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն