Սեքսը վիրտուալ կյանքում (18+)
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
04.12.2016
13:11
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Կին Տղամարդ

Սեքսը վիրտուալ կյանքում (18+)



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

sex13

Մեր օրերում անկախ մեր կամքից վիրտուալ կյանքը դարձել է բոլորիս համար կարևորագույն մաս: Այն հնարավորություն է տալիս հաղորդակցվել միմյանց հետ ժամանակակից մեթոդներով: Աշխարհի տարբեր մասերում գտնվող մարդիկ, տարբեր մասնագետներ շփվում են իրար հետ, փոխանակում մտքեր, օն-լայն կազմակերպվում են ֆորումներ, սեմինարներ, նույնիսկ գիտաժողովներ: Այսօր մենք ինտերնետի օգնությումբ ունենք ինֆորմացիայի մեծ աղբյուր, ինչը հնարավորություն է տալիս մարդուն որոշակի հարցերի լուծման համար խնայել ժամանակը: 

Վերոնշյալը ինտերնետի և "վիրտուալ կյանքի" դրական կողմերն են և զարգացման ձեռքբերումները, սակայն երբեմն այս հնարավորությունները չարաշահվում են ` վերածվելով օրինակ միմյանց հետ /կին-տղամարդ/ ծանոթանալու միակ և անփոխարինելի միջոցի: Որոշակի տիպի անձանց համար, որոնց հատկանշական է ամաչկոտությունը, անվստահությունը, թերարժեքությունը, ցածր ինքնագնահատականը և ինքնամփոփությունը, շփումը իրական կյանքում պատճառ է դառնում լարվածության, ինչից խուսափելու համար նրանք գերադասում են վիրտուալ շփումը: 

Այստեղ նրանք կարող են հեշտ տպավորություն թողնել դիմացինի վրա և սքողել թվարկած բնավորության գծերը: Լավագույն դեպքում ինչ-որ ժամանակ վիրտուալ շփվելուց հետո նրանք անցնում են իրական շփմանը, սակայն հաճախ…….. նրանք տարվում են վիրտուալիզմով, նույնիսկ առաջանում է կախյալություն: Տվյալ մարդիկ հեռանում են իրական կյանքից, դառնում են ավելի ոչ կոմունիկատիվ և ինքնամփոփ, բթանում են իրական էմոցիաները: 

Վիրտուալիզմի զարգացման գագաթնակետը դա վիրտուալ ինտիմ հարաբերություններն են /Cybersex/, երբ էրոտիկ նկարների, բառերի միջոցով միմյանց նկարագրելով գրգռվում են, նույնիսկ հասնում կուլմինացիոն վիճակի և օրգազմի: Այստեղ հեշտ է "մաչո" և/կամ ամենասեքսուալ և կրքոտ կերպար ձևանալ, մինչդեռ այն հետագայում կարող է բավականին լուրջ սեռական խանգարումների պատճառ դառնալ: 

Կլինիկական գործունեության ժամանակ բազմիցս մենք բախվում ենք նմանատիպ խնդիրների հետ, երբ նման երիտասարդները իրական կյանքում ունենում են սեռական ամենատարբեր խանգարումներ: Այս դեպքում սեռական խանգարումների պատճառը ձևավորված և արմատացած ստերեոտիպն է, երբ գրգռման աղբյուր է հանդիսանում բառերով և նկարներով պայմանավորված գունավոր պատկերացումներըև ոչ թե իրական փոխհարաբերությունները: 

Ուստի այս մեխանիզմով պայմանավորված սեռական դժվարությունների և խանգարումների կանխարգելման նպատակով խրախուսվում են իրական, անկեղծ և ազատ միջանձնային փոխհարաբերությունները: Եվ անհրաշտ է մեզ տրված բարիքները և դարաշրջանի ձեռքբերումները օգտագործել ոչ թե ի վնաս, այլ ի շահ մեր առողջությանը: 




Աղբյուրը` doctors.am



Ավելացվել է ՝ 26.08.2011
Արդեն դիտել են : 17950 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն