Սեքսուալ մտահոգվածությունը Հայաստանում
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Հինգշաբթի
08.12.2016
21:12
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Կին Տղամարդ

Սեքսուալ մտահոգվածությունը Հայաստանում



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Հետաքրքիր փաստ է, որ "պոռնո" բառի որոնման հաճախականությամբ Հայաստանն առաջին տեղն է գրավում համացանցում: Ուշագրավ են նաև մեր դիտարկումներն այն մասին, որ բազում տղամարդիկ և կանայք` ունենալով այս կամ այն սեքսուալ խնդիրը և այդ խնդրի լուծման պոտենցիալ հնարավորությունը, այնուհանդերձ շարունակում են լռելյայն ապրել այդ խնդրով: Սեռական խանգարումներով այցելուների դիմելիությունը Հայաստանում շատ հեռու է առաջին հորիզոնականում գտնվելու հավակնությունից: Ավելին, շատերը նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց սեռական կյանքում կա իրական խնդիր, որը հղի է ընդհանուր առողջությանը վնասելու վտանգով: 

"Սեռական" բառը, էլ չենք ասում "սեքսը", անմիջապես այնպիսի բուռն և ոչ ադեկվատ հակազդեցության է հանդիպում մեր հայ իրականության մեջ, որ հաճախ մենք ստիպված ենք լինում օգտագործել ամենատարբեր հոմանիշներ ու այլևայլ ձևերով բացատրել մեր միտքը, որպեսզի լսարանի կողմից չարժանանանք "անբարոյականներ" լինելու պիտակին: 

"Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է", հաճախ լսում ենք պաշտպանական այսօրինակ մեջբերումներ: Միչդեռ այս նույն մարդիկ թաքուն կերպով անհամար ժամեր են անցկացնում համակարգչի առջև` իրենց հուզող հարցի պատասխանը փնտրելու հույսով կամ ուղղակի այս թեմայի շուրջ հետաքրքրասիրության բավարարման նպատակով: Եվ քանի որ համացանցը ողողված է սեռական կյանքի մասին անթիվ-անհամար հանրամատչելի նյութերով, որոնք շատ հեռու են գիտական հիմքերից, այս մարդիկ հայտնվում են սեքսի վերաբերյալ պարզունակ ու աղճատված պատկերացում ունենալու ռիսկի խմբում: 

Համացանցում շրջանառող բազում խեղաթյուրված պատկերացումները և մոտեցումները գիտակցաբար նպատակաուղղված են սեռական առողջության քայքայմանը, քանի որ դա կարող է իջեցնել ծնելիության ցուցանիշը: Բացի այդ այն ձեռնտու է կոմերցիալ տեսանկյունից, քանի որ ֆինանսական հզոր եկամուտի աղբյուր է: 

Պոռնո- կայքերը ստեղծում են անգիտակացական սեռական կոմպլեքսներ, անիրական սեռական սպասումներ, սեռական միֆեր: Սեռական հարաբերությունը նսեմացվում է մինչև զուտ սեռական ակտ լինելու մակարդակի, որտեղ ամենաէականը առնանդամի պնդության աստիճանն է, սեռական հարաբերության տևողությունը կամ կնոջ օրգազմը ու դրա քանակությունը: 

Մինչդեռ սեռական առողջությունը ենթադրում է իրական, փոխադարձ մարդկային հարաբերություն, որը հարստացնում է անձի ներաշխարհը և նպաստում նրա ինքնառեալիզացիային և ընդհանուր առողջության ամրապնդմանը: 


Ավելացվել է ՝ 08.08.2011
Արդեն դիտել են : 6315 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն