Ինչու՞ են դավաճանում ամուսինները
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
10.12.2016
04:09
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Կին Տղամարդ

Ինչու՞ են դավաճանում ամուսինները



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Ի՞նչ ենք հասկանում այս արտահայտության տակ։ Արդյո՞ք կինն ու տղամարդը նույն իմաստն են դնում այս բառերի մեջ։ 

Շատ տարածված է այն երևույթը, որ շատ ամուսնացած տղամարդիկ ուրիշ կնոջ հետ ունեցած ֆիզիկական կամ սեռական հարաբերությունները չեն համարում դավաճանություն, կարծում են, որ դա շատ էլ բնական է, որ տղամարդը դրա իրավունքն ունի, և կինը պետք է դրան "ըմբռնումով" մոտենա։ 
Շատ տղամարդկանցից կարելի է լսել այն  կարծիքը, որ ֆիզիկական կապը որևէ այլ կնոջ հետ դեռ դավաճանություն չէ, եթե իրականում սիրում ես քո սեփական կնոջը, այսինքն՝ կարևորը հոգեպես չդավաճանելն է, և եթե, սիրելով սեփական կնոջդ, "պառկում ես" ուրիշ կնոջ հետ, ապա սխալ կլինի ասել, որ դու դավաճանում ես կնոջդ։ 
Այս տեսակետը, կարծում եմ, առավել տարածված է մեր հայ տղամարդկանց շրջանում, որից էլ գալիս է շատ կանանց համապատասխան վերաբերմունքը, այն է՝ բնական համարել, հաշտվել ու "թեթև տանել" սեփական ամուսնու "մանր զանցանքները", որոնք նա հաճախ գործում է առանց խղճի խայթի, որովհետև ինքն իրեն արդարացնում է այն մտքով, որ ինչքան էլ իր մարմինը ուրիշ կանանց պատկանի, սիրտը միայն իր կնոջն է պատկանում։ 
 
Մեր էթնամշակութային միջավայրում ամուսնական դավաճանությունը, հատկապես կնոջ դավաճանությունը, անընդունելի է: 
Ընտանեկան արժեքները մեզանում այնպիսի կենտրոնական նշանակություն ունեն, որ ամուսնական դավաճանությունը դիտարկվում է որպես ընտանիքի հիմքերը կործանող գործոն։

Ընդհանրապես, մարդիկ ամուսնությունից որոշակի ակնկալիքներ և սպասելիքներ ունեն։ 
Կինը  ամուսնու դերի վերաբերյալ որոշակի պատկերացումներ և ակնկալիքներ ունի, նույնն էլ՝ տղամարդը։ Եվ երբ այդ ակնկալիքները չեն արդարանում, մարդը հիասթափություն է ապրում և սկսում է իր համար ավելի հաճելի  հանդիպումներ ու շփումներ որոնել ընտանիքից դուրս։

Ընտանիքում դավաճանության պատճառը հիմնականում սա է՝ երբ սպասելիքները չեն արդարանում:
Ամուսնական դավաճանության կարևորագույն պատճառներից մեկն էլ սոցիալական անբարենպաստ, այժմ՝ նույնիսկ բարենպաստ պայմաններն են:

Կանանց և տղամարդկանց դրդապատճառները կարող են լինել տարբեր, բայց կարող ենք համոզված լինել, որ առկա են աններդաշնակության խնդիրներ և իրենց ընտրյալները չեն համապատասխանում իրենց սպասելիքներին և երազանքներին: 
Կան ամուսիններ, որոնք գիտեն, որ իրենց դավաճանում են և համակերպվում են այդ մտքի հետ, մյուսները շատ վատ են տանում այդ իրադրությունը: 

Իհարկե անվերջ կարելի է քննադատել այդ հարցում ամուսնուն, բայց միգուցե խնդիրը Ձեր մեջ է և դուք շատ եք նախատում, պահանջում ավելի շատ քան կարող է տալ ամուսինը, կարող է դուք կոնֆլիկտային անձնավորություն եք, կամ շատ կաշկանդված եք սեքսում և չեք սիրում էքսպերեմենտներ կամ էլ խանդի տեսարաններից Ձեր զուգընկերոջ կյանքը նմանվել է դժողքի: 
Դավաճանությունների մեջ կարելի է տղամարդու և կնոջ միջև տեսնել բիոլոգիական սկզբունքը, օրինակ տղամարդը իր էությամբ պոլիգամ է, իսկ կինը մոնոգամ, բայց այդ տարբերությունը դարեր շարունակ փորձում է շտկել հասարակությունը և կրոնը: 

Տղամարդիկ ավելի հաճախ են դավաճանում, նրանց սեռական կապերը լինում են հարաբերական կարճաժամկետ, նրանք աշխատում են չխորացնել իրենց հարաբերությունները երկրորդ ամուսնության մակարդակի և ավելի շատ հակված են ստանալու այն սեքսուալ զգացմունքները, որոնք չեն ստանում իրենց կնոջից և հակված են ընտրել ավելի երիտասարդ ընկերուհի: 

Կանայք սիրում են ավելի երկարաժամկետ կապեր, ավելի շատ են նվիրվում իրենց զուգընկերներին, սիրում են ռոմանտիզմ այդ հարաբերություններում, հաճախ պատրաստ են ավելի խոր և ռադիկալ քայլերի և հիմանականում ընտրում են տարիքով իրենցից ավելի մեծ զուգընկեր: 
Տղամարդկանց մեծ մասը ընդունում է, որ իրենց հարաբերությունները այլ կանանց հետ չի խանգարի իրենց ամուսնական կյանքին, իսկ կանայք հիմնականում գտնում են, որ ամուսնական կյանքը իրենց մոտ արդեն կրում է ձևական բնույթ: 

Եթե համակարգենք հիմանական հոգեբանական և սեքսուալ պատճառները տղամարդկանց և կանանց դավաճանությունների մենք կունենանք հետևյալ տարբերակները.

-Մարդիկ են, որոնք իրենց համարում են կատարյալ, մտածում են են, որ արժանի են ավելի լավ կյանքի և անընդհատ փնտրտուքների մեջ են գտնվում:

-Հիասթափված մարդիկ, որոնք չեն գտել իրենց սեքսուալ անդորրը իրենց ամուսնության մեջ:

-Մարդիկ, որոնք ունեն որոշակի հոգեբանական բարդույթներ և անընդհատ նոր կապերի մեջ են մտնում ինքնահաստատվելու նպատակով:

-Մարդիկ, որոնք խուսափում են ընտանեկան կյանքի դժվարություններից և գտնում են իրենց համար ազատ կյանքի մի այլ տարբերակ:

-Երբեմն դավաճանում են ի պատիժ իրենց ամուսնու, որին կասկածում են դավաճանության մեջ:

-Կայացած կանանց և տղամարդկանց որոշ մաս, իր կենսակերպի մի մաս է համարում դավաճանությունը, որովհետև դա ընկերական շրջապատում ավելնորդ գլուխ գովելու և ինքնահաստատման գործոն է:

-Որոշ դեպքերում դավաճանությունը կարող է դրդել թաքնված մարմնավաճառությանը, այսինքն երբ այդ կապի մեջ հիմնական գործոնը նյութականն է:

-Դավաճանության սպորտսմեններ, որոնք ունեն նույնիսկ գրառումներ անուններով, տարեթվերով և նրանց հետաքրքրությունը միայն քանակն է, և ոչ թե սեռական հարաբերությունը:

-Կան մարդիկ, որոնք սիրում են երկու և ավելի անձնավորությունների և չեն համարում դա դավաճանություն:

-Որոշ դեպքերում կա թաքնված ցանկություն իրականացնել որոշակի սեքսուալ գործողություններ իր սեքսուալ զուգընկերոջ հետ, բայց դա համարում են, որ դա հարիր չէ իրականացնել ընտանեկան կյանքում և փնտրում են այլ սեքսուալ կապեր:

-Կան մարդիկ, որոնք ենթագիտակցաբար փնտրում են իրենցից տարիքով բավականին մեծ անձնավորությունների դրանով լրացնում են չստացված սերը և ուշադրությունը, որից նրանք զրկված էին մանուկ հասակում` փաստորեն սիրուհու կամ սիրեկանի մեջ տեսնելով և՛ ծնող և՛սեքսուալ զուգընկեր:

-Որոշ դեպքերում դավաճանությունների ներքո լինում են հոգեկան շեղումներ:

-Լինում են դեպքեր երբ չեն համարում սեքսը մարմնավաճառի հետ դավաճանություն, քանի որ գտնում են, որ չկա հոգեկան կապ, այլ դա զուտ մարմանկան հաճույք է:

Իհարկե դավաճանության դաշտում տղամարդիկ և կանայք գտնվում են ոչ հավասար պայմաններում, որովհետև կան երկակի ստանդարտներ հասարակությունում: Որոշ դեպքերում նույնիսկ տղամարդու դավաճանությունները "ողջունելի" է, իսկ կնոջը` քննադատելի: 
Ամուսնացած տղամարդիկ ունեն ավելի շատ ժամանակ դավաճանության համար, ավելի ազատ են ընտանեկան հոգսերից, երեխաների դաստիարակությունից և այլն:
Բացի դրանից կանայք ավելի շատ են ապրում հիասթափություն դավաճանությունններից քան տղամարդիկ և ի վերջո տղամարդը ավելի խանդոտ են և ցավալի են ընդունում կնոջ դավաճանությանը, որը հղի է դառը հետևանքներով:


Ավելացվել է ՝ 13.07.2011
Արդեն դիտել են : 7380 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն