Խոսիր այնպես, որ բառերդ տեղ հասնեն
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
10.12.2016
19:37
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Կին Տղամարդ

Խոսիր այնպես, որ բառերդ տեղ հասնեն



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

«Տղամարդկային գործոն» գրքի հեղինակ Շաունթի Ֆելդհանն ուսումնասիրել է, թե որ բառերն են ստիպում տղամարդուն պաշտպանական դիրք գրավել, և ինչպիսի խոսքերի շնորհիվ կարելի է հասնել արդյունավետ զրույցի: Հետևիր նրա խորհուրդներին, և տղամարդը համակ ուշադրությամբ կլսի քեզ:

Ինչպես չարժե խոսել

Դու առհասարակ լսո՞ւմ ես, թե ես քեզ ինչ եմ ասում:
Ինչո՞ւ մենք միասին ժամանակ չենք անցկացնում:
Ինչի՞ մասին էիր մտածում:

Ինչպես արժե խոսել

Դու միշտ անում ես ամեն ինչ, որպեսզի ես ինձ սիրված զգամ, սակայն վերջերս այնքան էլ ուշադիր չես իմ խոսքերի հանդեպ:
Ես իրոք կուզեի, որ մենք կարողանայինք ժամանակ գտնել բացառապես միասին անցկացնելու համար:
Խնդրում եմ, օգնիր ինձ հասկանալ քո քայլերի դրդապատճառները: Ես ինքնուրույն չեմ կարողանում դա անել:

Ինչու

Եթե սկսես քննադատել նրան, անմիջապես կպարտվես: Սկսիր գովասանքից, և նա ավելի պատրաստակամորեն կլսի շարունակությունը:
Բողոքելու փոխարեն ներկայացրու տվյալ իրավիճակը որպես մի խնդիր, որը կարող եք միասին լուծել:

Այդպիսով ցույց կտաս, որ ընդունում ես նրա կատարած քայլերի հիմքում ընկած բարի մտադրությունն ու տրամաբանությունը և խնդրում ես նրան պարզաբանել դա:


Աղբյուր ` Cosmo.am


Ավելացվել է ՝ 04.10.2012
Արդեն դիտել են : 1534 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն