Համբույր (18+)
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երկուշաբթի
05.12.2016
17:30
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Կին Տղամարդ

Համբույր (18+)



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Խոր սրտեր,իմաստուն մտքեր,ընկալեցեք կյանքնայնպես,ինչպես  աստված ստեղծել է.  դա միերկար փորձ է ,անիմանալի նախապատրաստություն դեպի անհայտ ճակատագիրը;Այդ ճակատագիրը `իսկականը,սկսվամ է մարդու համար գերեզմանի ներսի առաջին աստիճանից;Այնժամ նրան  երևում է ինչ-որ բան և նա սկսում է որոշելվերջնականը;Վերջնականը  մտածեցեք այս բառիվրա;Կենդանիները տեսնում են անվախճանը,իսկ վերջնականը տեսանելի է դառնում միայնմեռյալներին;Մինչ այդ սիրեցեք և տանջվեցեք,հուսացեք և դիտեցեք;Ավաղ,  վայ նրան ,որ միայն մարմիններ,ձևեր,արտաքիններէ սիրել;Մահը նրանից կխլի ամեն ինչ;Ջանացեք սիրել հոգիներ ,որովհետև նորից կգտնեքնրանց;

Առաջին համբույր
Առաջին համբույրը հեշտ չի տրվում: Երբեմն դա իսկական փորձություն է դառնում մարդու համար:
Մի վախեցիր լինել ամաչկոտ: Եթե առաջին համբույրից առաջ սիրտդ ուժեղ է բաբախում, ծնկներդ դողում են, ձեռքերիդ ափերը քրտնում են, դա նորմալ է: Մի մտածիր դրա համար: Ինչ կարելի է առաջարկել նման իրավիճակում: Մի շտապիր: Սկսիր ձեռքի համբույրից: Այդպիսով դու աստիճանաբար կհաղթահարես քո ամաչկոտությանը: Բացի այդ աղջիկը կհասկանա, որ դու դաստիարակված ու ազնիվ մարդ ես:
Մի վախեցիր, որ քո համբույրը դուր չի գա աղջկան: Չկա սխալ ու ճիշտ համբույր: Եթե աղջիկն անտարբեր չէ քո նկատմամբ, նա անպայման կգտնի միջոց քեզ հուշելու, թե ինչպես կցանկանար, որ համբուրես իրեն: Իսկ եթե անտարբեր է, ապա ինչի±դ է պետք համբուրվել նրա հետ:

ԻՆՉՊԵՍ ՀԱՍԿԱՆԱԼ` ԵՐԲ Է ԱՂՋԻԿՆ ՈւԶՈՒՄ, ՈՐ ԻՐԵՆ ՀԱՄԲՈւՐԵՍ

Ամեն իրավիճակ յուրահատուկ է եւ ճշգրիտ ենթադրություն անել գրեթե անհնար է: Մանավանդ, եթե հաշվի առնես, որ ամեն աղջիկ յուրահատուկ է: Սակայն բոլոր իրավիճակների ու աղջիկների համար կան որոշակի ընդհանուր բաներ:
Եթե աղջիկը այս ու այն կողմ է նայում ու ոչ մի կերպ չի ուզում կենտրոնացնել իր ուշադրությունը քո վրա, ապա դժվար թե նրա էմոցիան հասունացած լինի համբույրի համար: Իսկ եթե նա անթարթ նայում է ուղիղ աչքերիդ մեջ չթեքելով հայացքը, այն դեպքում երբ դու էլ նույն կերպ նրա աչքերին ես նայում, ապա ամենայն հավանականությամբ նա իրեն լավ է զգում քեզ հետ ու ցանկանում է, որ իրեն համբուրես:
Աղջկա ցանկությունը կարելի է հասկանալ նաեւ այն բանից, թե որքան է նա քեզ մոտենում: Մարդաբան Է. Տ. Հոլլը իր ՙԱնտեսանելի Հեռավորություն՚ գրքում ապացուցում է, որ գոյություն ունի հարաբերության 4 զոնա`.

Հասարակական հարաբերությունների զոնա (անծանոթ մարդկանց համար) - 3,5 մ-ից ավել:
Սոցիալական հարաբերությունների զոնա (ծանոթ մարդկանց համար) - 1,2-3,5 մ:
Սեփական հարաբերության զոնա (մտերիմների ու հարազատների համար) - 0,5-1,2 մ:
Ինտիմ հարաբերության զոնա - 0-0,5 մ:
Պետք է նաեւ նշել, որ աղջկա մոտ ինտիմ հարաբերության զոնան քիչ ավելի փոքր է, քան տղայի մոտ:
Մարդկանց մեծ մասն իրենց առաջին համբույրը ճաշակում են 10-14 տարեկանում: Սակայն պետք չի անհանգստանալ այն բանի պատճառով, որ դու արդեն 16 տարեկան ես ու դեռ չես համբուրվել: Լինում է այնպես, որ մարդիկ առաջին անգամ համբուրվում են 20-ն անց տարիքում: Մի շտապիր: Չէ որ, կարեւորն այն չէ թե երբ, այլ ում հետ:

ԻՆՉՊԵՍ ՀԱՄԲՈՒՐԵԼ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Բռնիր աղջկա ուսերից, նրբորեն ձգիր դեպի քեզ: Մատների ծայրերով դիպչիր նրա մազերին, ասա որեւէ հաճելի խոսք: Պարտադիր չէ անմիջապես զարմացնել աղջկան համբույրի տեխնիկայով: Ուղղակի շուրթերով հպվիր նրա շուրթերին: Ահա եւ քո առաջին համբույրը, որից հետո ամեն ինչ ավելի հեշտ կլինի:
Եթե դու դեռ վախենում ես համբուրել աղջկա շուրթերը, համբուրիր նրա ականջը, պարանոցը: Կարեւորը, որ համբույրը նուրբ լինի եւ համոզիչ, որ աղջիկն իսկապես քեզ դուր է գալիս: Իսկ նա անպայման կնկատի ու կհասկանա դա:


Շրթներկը խոսում է կնոջ մասին

Կլորավուն ձեւ. Կինը թեթեւ, հավասարակշիռ խառնվածք ունի, խուսափում է կոնֆլիկտներից, հրապուրիչ է եւ շռայլ:
Սրանկյուն շրթներկ. Կինը սիրելի է, գործունյա, ընտանիքին նվիրված, տնտեսվար: Երբեմն չափազանցնում է, համառ է մանրունքներում, զգում է իրեն շրջապատող մարդկանց կարիքը:
Տափակ, հարթ ծայր. Կինը նպատակասլաց է, բարձր բարոյականության տեր, քաջալերանքի կարիք ունի, զուսպ է, հուսալի, պահպանողական, ըմբռնող, մարտահրավերի պատրաստ:
Շեղանկյուն. Կինը ինքնավստահ է, հոգեւոր բարձր պահանջմունքների տեր: Ատում է կարգուկանոնը, սիրում է իր անձի հանդեպ ուշադրության դրսեւորում: Սիրում է վիճել:
Գոգավոր ծայր. Կինը հեշտորեն բարեկամներ է ձեռք բերում, հետաքրքրասեր է աներեսության աստիճանի: Նախաձեռնող է, հետաքրքիր, բազմակողմանի զարգացած:
Ստանդարտ` ասես նոր-նոր գնած. Կինը կարգապահ է, չի սիրում լինել ուշադրության կենտրոնում: Փոքր-ինչ ամաչկոտ է, ծածկամիտ:
Կեռ, սուր ծայր. Կինը ստեղծագործող է, ոգեշնչված, շուտ սիրահարվող է: Կարեկից է, չի սիրում կարգուկանոն, թեեւ զգում է դրա կարիքը:
Շեղ, սուր անկյուն. Կինը հետաքրքրասեր է, հանելուկային: Փոքր-ինչ եսասեր է, սիրում է ուշադրություն հրավիրել իր անձի հանդեպ: Կենսասեր է, հեշտ ուղիներ է փնտրում:

Համբույրի պատմ ությունը

Դեռ Պլատոնն է խորհել այն մասին, թե ինչու են մարդիկ այդպես հաճույքով համբուրվում: Նրա թեորիան այսպիսին է: Սկզբում մարդը գնդի ձեւ էր հիշեցնում: Նա ուներ չորս ձեռք, չորս ոտք ու երկու գլուխ` միաժամանակ կնոջ ու տղամարդու: Սակայն, այդ միասնական էակը չափից դուրս մեծամիտ էր եւ Զեւսը` զայրանալով, բաժանեց նրան ՙարական՚ ու ՙիգական՚ կեսերի: Եվ Պլատոնի կարծիքով միայն համբույրի միջոցով է տեղի ունենում վերամիավորումը:

Հոգեբանների կարծիքով համբույրը հանգստացնում է ներվային համակարգը եւ կանխում է սթրեսները: Համբուրվել սիրողները հաճախ դրսեւորվում են ինչպես լավատեսներ, նրանք վստահ են իրենց ուժերին, արագ հասնում են մասնագիտական ու անձնական հաջողությունների: Համբույրը քիմիական բարդ ռեակցիաների մի ամբողջ ՙփունջ՚ է: Համբույրի ժամանակ զուգընկերները փոխանակում են 7 մգ յուղ, 0,7 մգ սպիտակուց, 0,45 մգ տարբեր աղեր: Բացի այդ, համբույրի ժամանակ շուրթից շուրթ փոխանցվում է ավելի քան 200 ստրեպտոկոկներ (շղթայամանրե), ստաֆիլոկոկներ (ողկուզաձեւ մանրե) եւ բազմաթիվ բակտերիաներ, որոնցից 95%-ը անվնաս են:

ՙԲրիտաննիկա՚ հանրագիտարանում բերված է հետեւյալ բանաձեւը. ՙՀամբույրը շուրթերով հպումն է այլ մարդու շուրթերին, պարանոցին, ձեռքին կամ ոտքին: Օգտագործվում է ողջույն, համակրանք արտահայտելու համար, ի նշան հարգանքի, մեծարանքի կամ սեքսուալ ձգողականության՚:
Հին Բաբելոնում հրապարակային համբույրները պատժվում էին ամենայն խստությամբ: Եթե կնոջը տեսնում էին համբուրվելուց, ապա նրան սպառնում էր ականջահատում, իսկ տղամարդը կարող էր կորցնել վերին շուրթը: 18-րդ դարում, երբ լայն տարածում էին գտել չումայի, սիֆիլիսի եւ կատաղահարության վարակները, եւրոպացի բժիշկները հիվանդներին պահ էին տալիս. ՙԵրբեք մի’ համբուրեք մարդու շուրթը, եթե համոզված չեք, որ նա բացարձակ առողջ է՚:

Հետազոտությունները հաստատում են, որ նրանք ովքեր հաճախ համբուրվում են, ավելի քիչ են հիվանդանում ստամոքսի, ստամոքսագեղձի, արյան շրջանառության համակարգի հիվանդություններով: Ու բացի այդ ավելի լավ են քնում:

Համբույրները խոչընդոտում են կնճիռների առաջացմանը, քանի որ մարզում են դեմքի մկանները ավելի լավ, քան ցանկացած մերսում: Բայց եւ այնպես եւրոպական երկրներում մարդիկ համեմատաբար ավելի քիչ են համբուրվում: Սոցիոլոգիական հարցումների համաձայն, միջին տարիքի եւրոպացին մեկ օրվա ընթացքում համբուրվում է շուրջ 7 անգամ, երիտասարդները մոտ 12 անգամ, ամուսնական զույգերն ու 50-ն անց մարդիկ 2 անգամ: Հարցմանը մասնակցածների 12%-ն ընդհանրապես չի կարողացել հիշել, թե վերջին անգամ երբ է համբուրվել:
Արեւելյան Ասիայում ողջույնի համբույրն այնքան տարածված չէ, որքան խոնարհումը: Չնայած` 20-րդ դարի ընթացքում, համբուրվելու եւրոպական սովորությունը ներթափանցել է նաւ Ճապոնիա եւ Չինաստան: Էսկիմոսները, արկտիկական սառնամանիքի պայմաններում, վախենում են համբուրվելու ժամանակ ցրտահարել շուրթերը: Դրա փոխարեն նրանք իրար են քսում քթերը ի նշան ողջույնի: Հնդկաստանի եւ Լապլանդիայի հարավում համբույրի փոխարեն ընդունված է հպվել քթով դիմացինի այտին եւ միաժամանակ խորը, զգացմունքային շունչ քաշել, որն ավելի շատ հոգոցի է նման:

Համբույրի տեւողության համաշխարհային ռեկորդը պատկանում է չիկագոցի մի զույգի. 17 օր, 10 ժամ, 30 րոպե: ՙՀամբույրի փառատոնի՚ հաղթող այդ զույգը ժամում մեկ անգամ 5 րոպեանոց դադար էր տալիս: Օրվա մեջ երկու ժամ տրված էր հանգստի ու սնվելու համար: Ջրի տակ համբույրի ռեկորդը գրանցել է տոկիոցի զույգը. 2 րոպե, 18 վայրկյան: Անգլիական Նյուքասլ քաղաքացի մի ռեկորդակիր էլ կարողացել է 8 ժամում համբուրել 4444 կնոջ: Կինեմատոգրաֆիայի ամենաերկար համբույրի տեւողությունը 185 վայրկյան է: Տեսարանը ՙԴու հիմա բանակում ես՚ ֆիլմում է, որն էկրաններ բարձրացավ 1910 թվականին: Տեսարանում համբուրվում էին դերասան Ռեջիս Տումին եւ դերասանուհի Ջեյն Ուայմեն: Իսկ ամենաշատ քանակով համբույրենի տեսարաններ նկարահանվել բախտ է վիճակվել Ջոն Բերիմորին 1926 թվականին ՙԴոն Ժուան՚ ֆիլմում, համանուն հերոսի դերում:

Համբույրի ընթացքում արագանում են սրտի զարկերը (մինչեւ 150): Ընդ որում զարկերի հաճախականությունը, մեծ գրգռվածության դեպքում, կարող է կրկնապատկվել: Ճնշումը բարձրանում է: Շուրթերը թեթեւակի ուռչում են, դառնում ավելի նուրբ ու վարդագույն: Ահա այդ պատճառով է, որ վառ ներկված շուրթերը կրքի սիմվոլ են հանդիսանում: Ամեն համբույրի ժամանակ գործի են դրվում շուրջ 34 մկաններ: Պարզ է, որ այդ դեքում մաշվում են ավելորդ կալորիաները: 3 րոպե տեւողությամբ համբույրը նպաստում է 12 կալորիայի վերացմանը: Կարծիք կա տարածված, որ համբույրը վտանգավոր է ինֆեկցայի փոխանցմանցման համար: Ինֆեկցիոն հիվանդություն ունեցողի հետ համբուրված 13 տեստավորվածներից միայն մեկն է վարակվել: Յուրաքանչյուր համբույրի ժամանակ միլիոնավոր բակտերիաներ են անցնում շուրթից շուրթ, սակայն դա բոլորովին էլ մահացու չէ: Մարդու թուքը պարունակում է անտիմարմիններ, որոնք ունակ են պայքարելու ցանկացած ինֆեկցիայի դեմ: Բացի այդ թքի մեջ կա անդրոստերոն, որը մեծացնում է սեքսուալ ցանկությունը:



Համբույրի էմոցիոնալ կողմը

ԷՄՈՑԻՈՆԱԼ ԽՆԴԻՐՆԵՐ

Համբուրվելիս դուք այնքան լավ եք զգում ձեզ, որ թվում է թե դուք կարող եք պայթել հաճույքից: Դուք գլխապտույտ եք զգում կամ ձեզ թվում է թե ձեր սիրտն աշխատում է անչափելի մեծ արագությամբ:
Դող, վախի զգացում, քրտինք... Այս ամենը ազդեցություն է ունենում համբույրից ստացած զգացողության վրա: Սակայն սրանցից եւ ոչ մեկը խնդիր չի հանդիսանում: Խնդիրը սրանց գոյության եւ առաջացման հիմքն է` պատճառները: Գրեթե բոլոր մարդիկ իրենց կյանքի ընթացքում ապրում ու հաղթահարում են նմանատիպ խնդիրներ: Սա հանդիսանում է այն բանի վկան, որ մարդու ներքինում կան հոգեբանական բարիերներ, որոնք նա ինքնուրույն չի կարող հաղթահարել, որպեսզի ճաշակի համբույրի հաճույքը: Դրանք այնպիսի խնդիրներ են, ինչպիսիք են վախը, անինքնավստահությունը, անհաստատակամությունը, ծնողների ճնշող ազդեցությունը:
Քանի դեռ մարդու ներքնաշխարհում կան նման էմոցիոնալ խնդիրներ, նա չի կարողանում հաստատվել ու զգալ իրեն որպես լիարժեք մարդ: Առաջանում է կաշկանդվածություն, որը պետք չէ շփոթել ամոթխածության հետ: Նմանատիպ խնդիրները մեծ ազդեցություն են ունենում մարդու կարիերայի ու ինքնահաստատման վրա:

ԾՆՈՂՆԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՄԲՈւՅՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐՈւՄ

Շատ հաճախ ծնողներն են իրենց երեխաների մեջ կրթում ամենամեծ էմոցիոնալ խնդիրները: Դեռահասների մեծ մասը բողոքում է. ՙԾնողներս ինձ արգելում են համբույրի մասին գրքեր բերել տուն՚: Ծնողն արգելելով կարդալ երեխային նմանատիպ գրականություն` մեծ սխալ է գործում:
ՙՄայրս արգելում է ինձ համբուրվել ընկերոջս հետ՚, ՙԾնողներս հետեւում են, որ ես չհամբուրվեմ աղջիկների հետ՚: Սա ճիշտ չէ: Ծնողների նման պահավածքը միայն կստիպի երեխային ավելի խորամանկ խաբելու ձեւեր գտնել:
Խորհուրդ ծնողներին. փոքր ինչ թուլացրեք երեխաների կապանքները: Արգելելու եւ կապանքների մեջ պահելու փոխարեն, զրուցեք երեխայի հետ այն թեմաների շուրջ, որով նա հետաքրքրված է: Զսպվածություն դաստիարակելու հետ միաժամանակ օգնեք երեխային հաղթահարել էմոցիոնալ խնդիրները: Աչքաթող չանելով` երբեմն թույլ տվեք նրան թվա, թե իրեն չեն հետեւում:

ՀԱՄԲՈւՅՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԵՆԱՄԵԾ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԽՆԴԻՐԸ

Ամենամեծ խնդիրը զուգընկերոջ մտացածն ու զգացածը հասկանալու անկարողությունն է: Գրեթե բոլորը կարող են հայտնվել նման իրավիճակում: Երբ դիմացինի զգացողության մասին անվստահությունն ու համբույրից ստացած հաճույքը միախառնվում են, այդտեղ էլ հենց առաջանում է էմոցիոնալ խնդիրը: Շատ երիտասարդների (մեծամասամբ տղաների) հուզում է հետեւյալ հարցը. ՙԻսկ գուցե նրան դուր չի գալիս, թե ինչպես եմ ես համբուրվում՚: Եթե դուք կարդայիք նրա մտքերը, ապա միանգամից պարզ կդառնար, թե ինչ է պետք անել նրան հաճույք պարգեւելու համար: Քանի որ դա անհնար է, մնում է սպասել, թե երբ ձեր ընկերուհին կդադարի ամաչելուց ու կարտահայտվի իր զգացմունքների ու զգացողությունների մասին:
Ուղղակի համբուրվելիս փակեք ձեր աչքերն ու մտածեք միայն այն մասին, թե որքան շատ եք դուք սիրում ձեր սիրած էակին: Տղաներին. համբուրվող աղջկա լռությունն ավելի շատ ինֆորմացիա է պարունակում, քան խոսքը: Փորձեք ընթերցել նրա լռությունը:

ՀԱՄԲՈՒՅՐԻ ՎԱԽԸ

Ձեր սրտի արագությունն արագանում է, ծնկները դողում են, քրտնում են ձեռքերի ափերը: Դուք պապանձված կանգնած եք ձեր ընկերուհու կողքին, կարծես կաթվածահար լինեք: Այս խնդիրը շատ տարածված է. հարցվածների մոտ 15%-ը ասում են, որ վախենում են համբույրից: Այս զգացողությունը հիմնականում հանդիպում է այնպիսի մարդկանց մոտ, որոնք ունեն մեծ պատասխանատվության զգացում, որոնք ձգտում են միայն բարի գործեր անել շրջապատի համար: Այսպիսի մարդկանց պետք է սովորել համբուրվելու ժամանակ թուլանալ:
Երբեմն փորձեք միտումնավոր սխալներ թույլ տալ ձեր գործողություններում: Ավելի արագ ու հեշտ կհաղթահարվեն ներքին խնդիրները:

ԵՍ ԱՄԱՉԿՈՏ ԵՄ

Մի անհանգստացիր: Ամաչկոտների հետ համբուրվելն ավելի հետաքրքիր է: Ամաչկոտությունը այս պարագայում ոչ թե թերություն, այլ առավելություն է: Դու յուրահատուկ մարդու տպավորություն կթողնես: Եթե շատ ես ամաչում փորձիր համարձակություն գտնել քո մեջ ու համբուրել աղջկան հրաժեշտ տալուց: Եթե սա հաջողվի, փորձիր հաջորդ անգամ համբուրել նրան ողջունելուց: Հետո փորձիր համբուրել նրա ձեռքը: Մեկ, երկու ընկերական բնույթի համբույրից հետո դու ավելի արագ ու համարձակ կկողմորոշվես:
Երբեք ընկերներիդ չասես քո ամաչկոտության ու վախի զգացողության մասին: Նրանց ծիծաղը կարող է խորը հետք թողնել քո ներքնաշխարհում: Հե- տեւիր այլ համբուրվող զույգերի գործողություններին: Նայիր, թե ինչպես են համբուրվում ֆիլմերում. հետեւիր նրանց շարժումներին, շուրթերին, աչքերին:

ՀԱՇՏՈւԹՅԱՆ ՀԱՄԲՈւՅՐ

Պարտադի±ր է հաշտվելուց հետո համբուրվել: ԱՅՈ: Որովհետեւ այն ավելի արագ է անց կացնում խռովության ու վիրավորանքի պատճառած ցավերը: Որպեսզի սա աշխատի հարկավոր է անկեղծ լինել: Անկեղծության բացակայության դեպքում կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:
Հաշտության համբույրից առաջ շատ դրական ազդեցություն կունենա ի նշան հաշտության կատարված որեւէ արտահայտություն: Օրինակ. ՙԱրի էլ երբեք չվիճենք՚ կամ ՙԵս սխալ էի՚:

ՄԻ ՔԱՆԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԽՈՐՀՈւՐԴՆԵՐ

Համբույրը չի լինում ճիշտ եւ սխալ: Համբույրը զգացմունքի ինքնաբուխ արտահայտումն է: Երբեք պետք չէ մտածել, թե այն ինչպես կստացվի: Կարեւորը, որ կստացվի:
Պետք է լինել հարգալից ու ամենակարեւորը նուրբ եւ քնքուշ: Միշտ պետք է հիշել, որ քնքշանքին եւ ուշադրությանը չի կարող փոխարինել ոչ մի խոսք:
Մի ընդհատեք համբույրը, եթե զգում եք, որ դա աղջկան դուր է գալիս: Շարունակեք պարգեւել աղջկան կրքոտ ու անկեղծ համբույրներ այնքան ժամանակ, մինչեւ որ զգաք, որ առայժմ նա գոհացած է: 


Ավելացվել է ՝ 26.08.2011
Արդեն դիտել են : 16909 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն