Ձմռանը կանայք իրենց տարիքից ավելի մեծ են երեւում
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երեքշաբթի
06.12.2016
15:10
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Կին Տղամարդ

Ձմռանը կանայք իրենց տարիքից ավելի մեծ են երեւում



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Կոսմետոլոգները եւ գեղեցկության բնագավառի այլ փորձագետներ նախազգուշացնում են. աչքերի տակի պարկերը, որոնք կանանց հինգ տարով ավելի մեծ են ցույց տալիս, ձմռան անփոփոխ բնորոշ հատկանիշն են: Նրանք հատուկ վերլուծել են 27 – 60 տարեկան հինգ հազար կանանց վիճակը: Հետազոտողները ցանկացել են պարզել, թե ինչպես Է սեզոնի փոխվելն ազդում մաշկի վրա: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Times of India-ն:

Պարզվել Է, որ ձմեռը ծերացնում Է միջին հաշվով չորս տարի ութ ամսով: Արեւի լույսի պակասի պատճառով մաշկը գունազրկվում Է, ինչն ընդգծում Է աչքերի տակի պարկերը: Խնդիրը բարդացնում Է վիտամին D-ի պակասության պատճառով հոգնածության աճը, վիտամին, որը մարմնում արտադրվում Է արեւի լույսի ազդեցության ներքո, ինչպես նաեւ սերատոնինի անբավարարությունը, որը հաճելի զգացողություններ Է առաջացնում:

Գրեթե նույն վիճակում են նաեւ տղամարդկանց գործերը, ինչը վկայում Է այն հետազոտությունը, որը կատարվել Է AMA Laboratories ընկերության ամերիկյան լաբորատորիայում:

Այսպիսով, կանանց 82 տոկոսը գանգատվել Է ձմռան շրջանում աչքերի տակ գոյացած պարկերից եւ այտուցվածությունից: Ամռանը նման խնդիրներն անհանգստացրել են կանանց միայն 38 տոկոսին:

Ծերացման հետ կապված հարցերի փորձագետ Մարկ Բինետի խոսքով՝ վերջին հետազոտություններն ավելի ու ավելի հաճախ են այտուցվածության եւ աչքերի տակի պարկերի առկայությունը կապում D եւ K վիտամինների պակասի հետ: Ըստ որում՝ մուգ շրջանները համարվում են ամենատարածված խնդիրը:



Ավելացվել է ՝ 11.02.2012
Արդեն դիտել են : 2131 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն