5 սխալ, որ թույլ չի տալիս կնոջը կայուն հարաբերություններ հաստատել տղամարդու հետ և գտնել երկրորդ կեսին
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Հինգշաբթի
08.12.2016
05:00
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Կին Տղամարդ

5 սխալ, որ թույլ չի տալիս կնոջը կայուն հարաբերություններ հաստատել տղամարդու հետ և գտնել երկրորդ կեսին



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

կինՈչ բոլոր կանանց է հաջողվում լուրջ ու երկարատև հարաբերություններ հաստատել տղամարդու հետ կամ գտնել այն մեկին, որի հետ արժեր կապել կյանքը:

Ի՞նչն է այդ անհաջողության պատճառը: Դա ոչ տարիքի, ոչ արտաքինի, ոչ էլ «բախտի» մեջ է: Եվ ամենևին էլ պետք չէ գնալ բախտագուշակների ու թուղթուգիր բացողների մոտ: Տղամարդկանց հետ հարաբերություններում անհաջողակ լինելու պատճառը շատ հաճախ կնոջ բնավորությունն  ու խառնվածքն է:

Ահա հենց սկզբում թույլ տրվող այն  5 գլխավոր սխալները, որոնք պատճառ են դառնում հարաբերությունների վատ ավարտի

1. Ինչպես դու ինքդ քեզ կընկալես, այնպես էլ կընկալի զուգընկերդ

Եթե դուք բավարար չափով չես հարգում ինքդ ձեզ, չես գնահատում քո արժանիքները, կարծում ես, որ արժանի չես իրական, մեծ սիրո կամ այնքան էլ հրապուրիչ, հետաքրքիր, խելացի ու հաջողակ չես, որքան քո պոտենցյալ զուգընկերը, ապա դա անպայման կանդրադառնա հարաբերությունների վրա: Բացասական մտքերը, սեփական արժանիքների վերաբերյալ թերահավատությունը ոչ մի կերպ չեն նպաստում դրական դաշտի ստեղծմանը քո կյանքում: Հիշի´ր` տխուր, թախծոտ, հոռետես կինը տղամարդու վրա դեպրեսիվ ազդեցություն է թողնում, նրա անինքնավստահությունն ու կասկածը փոխանցվում է տղամարդուն, որը ոչ մի կերպ չի նմպաստում նորմալ հարաբերությունների կառուցմանը:

Պետք չէ ինքնասիրահարվածություն կամ ինքնահիացում դրսևորել, պարզապես պետք է կարողանալ տեսնել սեփական ուժեղ կողմերն ու ձգտել ինքնակատարելագործման, ընդ որում` ոչ թե ընկերոջ, այլ ինքդ քեզ համար:

Մենակ մնալու համար պակաս վտանգավոր չէ նաև այն, որ կինը պատրաստ է կառչել ցանկացած տղամարդու` գոնե ինչ-ինչ հարաբերություններ ստեղծելու համար: Հիշի´ր` ոչ մի տղամարդ չի ցանկանում լինել «ինչ-ինչ» հարաբերությունների առարկա: Տղամարդն ուզում է կնոջ համար լինել բացառիկ և կարևոր:

Երջանիկ ու հետաքրքիր կինը ինքնաբավ է, գեղեցիկ ու հմայիչ: Կենսախնդությունն ու լավատեսությունը կնոջը մագնիսական ուժ են հաղորդում, տրամադրում հաջողության ինչպես անձնական, այնպես էլ գործնական կյանքում:

2. Բոլոր տղամարդկանց մի արշինով մի չափիր

Սիրային անհաջողությունների համար կանայք հիմնականում մեղադում են ոչ թե իրենց, այլ տղամարդկանց` ընդ որում ոչ թե կոնկրետ նրանց, որոնց հետ չի ստացվել հարաբերությունները, այլ ընդհանրապես բոլոր տղամարդկանց` նրանց համարելով զգացմունքներից զուրկ, էգոիստ ու դաժան արարածներ:

Այդպես էլ, հանդիպելով հերթական տղամարդուն, կինը նախապես նրա մեջ թշնամի է տեսնում: Ավելորդ սառնությունը, տեղի-անտեղի նետած խայթոցները, ինչպես նաև հապշտապ եզրակացությունները կարող են բերել նրան, որ դու կորցնես քո երազների տղամարդուն: Եթե քո ճանապարհին հանդիպել են չափից ավելի «անարժան» տղամարդիկ, ապա մտածիր, որ դու պարզապես սխալ ընտրություն ես կատարել, ոչ թե չարացիր բոլոր տղամարդկանց դեմ: Կոտրիր այն կարծրատիպերը, որոնցով առաջնորդվել ես:

3. Յուրաքանչյուրի համար ազատությունն ամենաթանկ բանն է

Միասին լինել, դեռ չին նշանակում` կողպել միմյանց վանդակի մեջ: Լինել միասին և լինել կողք-կողքի, տարբեր բաներ են: Բոլորովին պարտադիր չէ, որ զուգընկերդ 24 ժամ շարունակ լինի քո կողքին` ապացուցելու համար, որ սիրում է քեզ: Ինչպես դու, այնպես նա կարող եք ունենալ միանգամայն այլ հետաքրքրություններ. օրինակ, շաբաթական մեկ-երկու անգամ ֆուտբոլի դիտումն ընկերների հետ լուրջ պատճառ չէ դժգոհության, անբավարարության ու խանդի: Ինչ խոսք, դու ուշադրության արժանի ես, բայց հիշիր, որ դա չեն պահանջում, դրան հասնում են: Աշխատիր լինել այնպիսին, որ զուգընկերդ հնարավորինս շատ ձգտի լինել քո կողքին: Ո´չ թե արգելիր, այլ խրախուսիր նրան ընկերական շփումներում ու այլ հետաքրքրություններում:

4. Մի ձեռքով երկու ձմերուկ բռնելը ոչ միայն ցանկալի չէ, այլև հնարավոր էլ չէ

Կենտրոնացրու ուշադրությունդ մեկ տղամարդու վրա: Մի փորձիր միանգամից երկու և ավելի «նապաստակների ետևից վազել»: Եթե չես կենտրոնանում, թե հատկապես որն է ապագա ընտրյալդ, ապա որոշ ժամանակ հարաբերություններում պահպանիր ոսկե միջինը` չափից ավելի չսահմանափակվելով ու չպարփակվելով, չափից ավելի էմոցիաներ էլ չցուցադրելով: Ամեն դեպքում, եթե զգում ես, որ չես կարողանում ընտրել, ուրեմն ընտրյալդ նրանցից ոչ մեկն էլ չէ:

5. Ով է ճիշտ` դո՞ւ, թե նա

Որոշ դեպքերում մրցակցային հարաբերությունները դրական են` զարգացման և ինքնակատարելագործման առումով: Սակայն տղամարդու և կնոջ միջև նորաստեղծհարաբերությունների ժամանակ դա այնքան էլ ճիշտ չէ: Պետք չէ զուգընկերոջ հետ մշտապես պայքարել, թե ով է ճիշտ և ամեն ինչում փորձել գիտակ ու իմաստուն երևալ:

Մի պարտադրիր քո կարծիքը և սովորիր լսել նաև նրա տեսակետը: Ընդունիր սխալդ և հետ կանգնիր դրանից, դա այնքան էլ բարդ չէ. փոխարենը դա կնպաստի ներդաշնակ հարաբերությունների կառուցմանը: Թույլ տուր, որ տղամարդը «հովանավորի» քեզ, հանդես գա պաշտպանի դերում. դրանով դու ոչ թե նվազեցնում ես քո ուժը, այլ լրացուցիչ օգտվում ես նրա ուժերից:

Վերոնշյալ 5 պատճառներն ընդամենը խորհրդանշական են: Եթե դու հենց հիմա սկսես համարձակորեն նայել բնավորությանդ գծերին, հնարավոր է` բացահայտես ավելի շատ պատճառներ, որոնք խանգարում են քեզ գտնել այն տղամարդուն, ով պատրաստ է հասկանալ, գնահատել, սիրել ու երջանկացնել քեզ:



Ավելացվել է ՝ 23.06.2011
Արդեն դիտել են : 12873 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն