Ինչպես պայքարել վարսերի ճյուղավորման դեմ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
10.12.2016
00:15
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Փաստեր

Ինչպես պայքարել վարսերի ճյուղավորման դեմ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Ինչպես պայքարել վարսերի ճյուղավորման դեմ

Մազերի ճյուղավորման խնդրի առջև կանգնում են շատերը: Իսկ ո՞րն է դրա պատճառը և ինչպե՞ս պայքարել դրա դեմ...

Մազերի ճյուղավորման պատճառներից են եղանակային պայմանները. քամի, փոշի, արև, փոթորիկ. այս ամենը բացասական ազդեցություն է ունենում մազերի վրա:

Մեկ այլ պատճառներից է մազերի անհավասարաչափ սնուցումը: Հենց այս պատճառով էլ երկար մազերն են հաճախ կանգնում այս խնդրի առջև:

Երրորդ պատճառը մազերի ոչ ճիշտ հարդարումն է: Օրինակ` մազերը լվանալու սխալ միջոցները, սխալ ընտրված սանրը, ֆենը և այլն:

Ինչպես բուժել ճյուղավորված մազերը

Դժբախտաբար հաճախ անհնար է ազատվել ճյուղավորված մազերից: Եթե խնդիրը նոր է, ապա դժվար չէ դիմել վարսահարդարին և ազատվել մի քանի սմ երկարությունից: Վարսահարդարները հաճախ այդ դեպքում օգտագործում են տաք մկրատ: Սակայն ճյուղավորված մազերի դեմ անհնար կլինի պայքարել, եթե չփոխեք ապրելակերպը: Ավելի արդյունավետ բուժում ստանալու համար անհրաժեշտ է հետևել ճիշտ սննդակարգին: Մազերին անհրաժեշտ են վիտամիններ` յոդ, ցինկ, այդ պատճառով էլ փորձեք օգտագործել ավելի շատ բանջարեղեն, միրգ և հավելյալ վիտամիններ:

Վերանայեք մազերի հարդարման պարագաները: Այսօր գրեթե բոլոր շամպուն արտադրողները ստեղծել են տեսակներ հենց ճյուղավորված վարսերի համար, օգտվե'ք դրանցից: Փորձեք չօգտագործել միջոցներ, որոնք իրենց մեջ պարունակում են սպիրտ, քանի որ այն ունի չորացնելու հատկություն:

Եթե դուք ամեն օր լաք եք օգտագործում, ապա վարսերը ևս լվացեք ամեն օր:



Ավելացվել է ՝ 25.04.2013
Արդեն դիտել են : 4189 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն