Մարդկանց նյարդերի վրա ազդելու ձևեր
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Ուրբաթ
09.12.2016
16:32
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հումոր

Մարդկանց նյարդերի վրա ազդելու ձևեր



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

    1. Սովորեք Մորզեի այբուբենը և Ձեր ընկերների հարցերին պատասխանեք «տըըըըն… տըն-տըն… տըըըըըըն… տըն» ձայներով:
    2. Խոսեք միայն ռոբոտի ձայնով:
    3. Պատճենահանող սարքի (քսերոքսի ապարատի) կարգավորումները փոխեք` դարձնելով 200% ավելի փոքր, շատ մուգ և 98 օրինակ:
    4. Ձեր շան անունը դրեք «շուն»:
    5. Պնդեք, որ Ձեր մեքենայի ապակեմաքրիչները միշտ միացված լինեն` անկախ եղանակից` ասելով, որ այդպես դրանք «միշտ ֆորմի մեջ են»:
    6. Մի քանի քայլ հետևեք մարդկանց մաքրող հեղուկ փչելով այն ամենի վրա, ինչին նրանք դիպչում են:
    7. Սովորեք ֆաքսի և մոդեմի ձայներ հանել:
    8. Մեքենայի ձայներ հանեք, երբ գեր մարդիկ դեպի հետ են շարժվում:
    9. Անկապ թվեր ասեք, երբ ինչ-որ մեկը հաշվում է:
    10. Հեռուստացույցի կարգավորումները փոխեք այնպես, որ մարդիկ կանաչ երևան և պնդեք, որ այդպես Ձեզ դուր է գալիս:
    11. Թմբկահարեք բոլոր հնարավոր մակերեսների վրա:
    12. Էջերը դակեք մեջտեղից (stapler-ի միջոցով):
    13. Վիդեոնյութ պատրաստեք, որ բաղկացած է միայն հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ զգուշացումից:
    14. Վեպերի անսպասելի ավարտը գրեք դրանց առաջին էջին:
    15. Զարթուցիչը լարեք անկապ ժամերի համար:
    16. Փոխեք ալիքները ամեն հաղորդման ավարտից 5 րոպե առաջ:
    17. Ձեր բոլոր նախադասությունները սկսեք միևնույն ապուշ արտահայտությամբ, օրինակ` Օ, լա, լա…
    18. ՄԻԱՅՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ ԳՐԵՔ:
    19. մի օգտագործեք ոչ մի կետադրական նշան դա նույնպես նյարդայնացնող է
    20. Սրճարաններում հաշիվը փակեք մետաղադրամներով (կոպեկներով):
    21. Ուրիշների քարտեզների վրա անկապ տեղերում գրեք X-գանձ:
    22. Խաբեք ամենատարրական հարցերում, ինչպես օրինակ ամսաթիվը կամ ժամը:
    23. Թողեք ամանորյա լույսերը մինչև սեպտեմբեր:
    24. Երբ մարդիկ կարդում են, կանգնեք նրանց հետևում և ցածրաձայն կարդացողի ձայներ հանեք:
    25. Հարցրեք, թե Ձեր զրուցակիցները ինչ սեռի են, հատկապես եթե հարցի պատասխանը ակնհայտ է:
    26. Փոխեք Ձեր անունը Աարփինե Աաաայվազյան, որպեսզի բոլորի հեռախոսագրքերում ամենաառաջինը լինեք: Համոզեք, որ դա արտասահմանյան անուն է և պետք է կարդալ բոլոր ա-երը:
    27. Ծամեք ուրիշներից վերցված գրիչների պոչերը, բայց չմոռանաք վերադարձնել տիրոջը:
    28. Լսեք ձայնագրությունները արագացված տեմպով` պատճառաբանելով, որ Ձեր ուղեղի ունիկալ հնարավորությունները Ձեզ նման առավելություն են տալիս:
    29. Դասական համերգների ժամանակ զուգահեռ երգեք, եթե նույնիսկ չգիտեք` ինչ բառեր են հնչում:
    30. Մատուցողներից լրացուցիչ աթոռ խնդրեք Ձեր հորինված (գոյություն չունեցող) ընկերոջ համար:
    31. Ձեր գործընկերներին առեղծվածային հայացքով նայելով` հարցեր տվեք և ինչ-որ գրառումներ կատարեք նոթատետրում:
    32. Միացրեք պրոֆիլակտիկա կամ ոչինչ ցույց չտվող որևէ ալիք և համոզեք բոլորին, որ առեղծվածային պատկերներ և սիմվոլներ եք տեսնում:
    33. Սրճարաններում և ռեստորաններում անընդհատ նույն երգը պատվիրեք:
    34. Երբեք մի նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս:
    35. Կամ անընդհատ նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս:
    36. Հանդիպումներ նշանակեք սեպտեմբերի 31-ին:
    37. Հրավիրեք մեծ քանակությամբ մարդկանց ուրիշների երեկույթներին (քեֆերին):

    Եթե ծիծաղեցիք, ուրեմն օգտակար էր:

    Արփինե Այվազյան

    Աղբյուր `Avetisyan.biz


Ավելացվել է ՝ 17.11.2011
Արդեն դիտել են : 35749 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն