Հայկական հարսանիքներում հանդիպող տարօրինակ և տհաճ սովորույթներ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երկուշաբթի
05.12.2016
05:20
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հումոր

Հայկական հարսանիքներում հանդիպող տարօրինակ և տհաճ սովորույթներ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Վերջին շրջանում ներկա լինելով բազմաթիվ հարսանյաց հանդեսների, միշտ ականատես եմ լինում հետևյալ իրողությունների՝
1. Հարսն ու փեսան, երբ եկեղեցուց դուրս են գալիս, միշտ գլուխները թեքում են, որ հանկարծ չնայեն իրենցից հետո հերթի կանգնած նորապսակ զույգին: Ինչու՞:
ՈՒ այդ տենդենցը նկատել եմ վերջի 5 տարիներին: Հաստատ գիտեմ` առաջ նման բան չկար: Առաջ, երբ նորապսակ զույգը դուրս էր գալիս եկեղեցուց, իրենց հերթին սպասող զույգը մոտենում և շնորհավորում էր, ու շատ գեղեցիկ և հաճելի էր դիտվում այս ամենը: Իսկ հիմա երևի մեկի հարսանիքին ինչ-որ մեկի տատին(նախագահի թեկնածուներին պաչելով դիմավորող տատին) որոշել է, որ դա վատ նշան է, ու չպիտի նայել դիմացի զույգին, ու նրա հիմար մտքի թռիչքը վերածվել է սովորության: Դա արմատացել է մեր մեջ, ու նորապսակները դուրս են գալիս, հայի չուզող հայացքով, գլուխները փախցնելով, գնում են առաջ: Մի խոսքով` չեմ հասկանում:
2.Հարս ու փեսայի ուսերին դրվող լավաշը շատ տեղեր տուն չեն տանում, այլ թողում են դրսում: Հա բայց ինչի համար, մի օր մեկին հարցրեցի ,պատասխանեց, թե թողում են, որ ծտերն ուտեն... հա հացը տարեք տուն, որ այդքան մտածում եք ծտերի մասին ցորեն գցեք, ոչ թե հացը:
3.Հարսանիքի տորթն իրար երես քսելը: Ախր ինչի՞ եք ամեն տեղից վատն ընդօրինակում:
4.Հարսի ծաղկեփունջ գցելուց հետո, փեսան էլ եսիմինչ է գցում, մի տեղ բանան, մի տեղ զուգագուլայի ինչ-որ բաղադրիչ,մի տեղ մանդարին, մեկ է չեմ հասկանում դրա իմաստը
5.Ամենաքննարկված հարցը «կարմիր խնձոր»: Ես ինքս էլ կողմնակից եմ հարսնացուի կույս լինելուն, բայց ինչ իմաստ ունի ինտիմ խնդիրը քննարկվի շենքաթաղային տարբերակով: Եթե հարսնացուն կույս է, ինչ իմաստ ունի շահարկել, իրեն հարգող նորմալ տղան պիտի մտածի «բա տենց էլ պիտի լիներ, ուրիշ տարբերակ չէր էլ կարող»: Եթե կույս չէ, ինչ իմաստ ունի մեկ անգամ էլ ամբողջ թաղին ծիծաղեցնել ձեր վրա: Վերջի 20 տարում ես չեմ տեսել գոնե մեկ դեպք, որ հասրին հաջորդ օրը տանից հանած լինեն կույս չլինելու պատճառով: Չգիտեմ կարող է սրանք մանրուք են, կամ տարօրինակ չեն, բայց ցանկալի կլիներ սին մտավախությունների հետևից չընկնենք:



Ավելացվել է ՝ 12.02.2013
Արդեն դիտել են : 1405 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն