Խալերը և դրանց նշանակությունը.Մաս չորրորդ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Հինգշաբթի
08.12.2016
14:57
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հոդվածներ

Խալերը և դրանց նշանակությունը.Մաս չորրորդ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Նախորդ երեք մասերում խոսել ենք խալերի գտնվելու վայրի և նշանակության մասին:Այս անգամ կքննարկենք խալերի գույնը ու չափը
Որպես կանոն,ինչքան մեծ է խալը,այնքան ավելի մեծ է նրա ազդեցությունը:Դա նշանակում է,որ մեծ խալի ազդեցությունը ավելի ուժեղ է քան փոքրինը,սակայն վերջինիս ազդեցությունը չարժե անտեսել: Որոշ մոլեոսոֆներ հակված են կարծելու,որ փոքր խալերը խորհրդանշում են դրականը,իսկ մեծերը անհաջողության և դժբախտության նշան են:Եթե խալր փոքր է և նման է գծի,ապա տվյալ անձնավորության ապագան խոստումնալից է:Եթե խալը մեծ է և նման է կիսալուսնի,սա ասում է անմիտ բնավորության մասին,որ բազմաթիվ դժբախտություններ է բերում:

Լինում են մուգ և բաց խալեր:Ինչքան բաց է խալը,այնքան ավելի "վարդագույն” է տիրոջ բնավորությունը և Ճակատագիրը:Քննարկենք մարմնական խալերի գերակշռող գույները:

Վարդագույն խալ-Այսպիսի գույնը բնութագրում է պոզիտիվ մարդու:Այն ասում է ինտելեկտուալ կարողությունների,հանգիստ ընտանեկան հարաբերությունների և հաջողության մասին:Տղամարդը կունենա հուսալի կին ,որը կլինի նաև հոգատար մայր երեխաների համար:Կինը կունենա վստահելի ամուսյին,ում վրա կարող է վստահել կինը,ով լավ հայր կլինի երեխաների համար,ցույց կտա կյանքի ճիշտ ուղին:Այսպիսի մարդիկ վայելում են իրենց կողքին գտնվող մարդկանց սերն ու հարքանգը,որոշակի հեղինակություն ունեն: Նրանք սիրում են բարեգործությամբ զբաղվել,կարեկցող ու սատարող են:Իրականում մարդկանց այսպիսի տեսակը շատ հազվադեպ է,կամ ընդհանրապես բացակայում է:Չպետք է նաև մոռանալ,որ եթե խալը մեծ է,ապա նրա չափսը չեզոքացնում է գույնի դրական ազդեցությունը:

Դարչնագույն խալ-Դրական խալ է,որ խոստանում է տիրոջը հաջողություն և բարգավաճում:Այսպիսի մարդիկ չեն վախենում ծանր աշխատանքից,նրանք քրտնաջան,արդար աշխատում են,և գիտեն ինչպես օգտագործել:Նրանք ուրախանում են կյանքում,վայելում են այն:Սիրում են ճանապարհորդել աշխարով և նոր մարդկանց հանդիպել:Իրենց բնատուր տաղանդի շնորհիվ շատ լավ "տեսնում” են մարդկանց,կարողանում են ընտրել լուրջ,նպատակասլաց անհատների,որոնց հետ գործ են ունենում կյանքում:Նրանք հստակ գիտակցում են ինչ են ցանկանում,արտահայտում են իրենց կարծիքը վճռականորեն:

Կարմրավուն խալ-Այսպիսի խալով մարդիկ ինտելեկտուալներ են,որոնք հիմնականում հետաքրքրվում են հետազոտական աշխատանքներով:Նրանց չեն հետաքրքրում առորեական հոգսերը:Նրանց սխալ կլինի շփվող կոչելը,քանզի նրանք ընկերներ ձեռք բերելու համար ջանքեր չեն գործադրում:Նրանց մոտ ընկերներն են հանդիսանում նրանց աշխատավայրի կոլեգաները,որոնց վերաբերվում են մեծագույն ակնածանքով:Նրանք կարեկից չեն իրենց բնույթով,կարիք չունեն իրենց հոգին բացելու ինչ-որ մեկի առջև:Նրանք բավականին փակ մարդիկ են,և միանգամայն ինքնուրույն են ընդունում որոշումները:Նրանց համառ բնույթն այնպիսին է,որ մեկ անգամ որոշում ընդունելու հետո տեղից չեն շարժվի:Միայն երկար տրամաբանական դատողությունների ճանապարհով է հնարավոր նրանց համոզել:

Սև խալ-Ամենավատ խալն է բոլորից:Ասում է այն մասին,որ այսպիսի մարդկանց կյանքը հեշտ չէ: Նրանց Ճակատագիրը դժվար է:Նրանց մանկությունը ծանր է,վատառողջ են,դրամական խնդիրներ ունեն գրեթե միշտ:Նրանց այդքան էլ լավ չեն վերաբերվում հասարակության մեջ,քանի որ նրան խորշում են մարդկանցից:Նրանք զուրկ են առողջ դատողությունից,իրենց սխալների մեջ միշտ ուրիշներին են մեղադրում,լավ օրինակ չեն ծառայում իրենց երեխաների համար:Ինքնավստահության բացակայությունը թույլ չի տալիս ընդունել որևէ քննադատությւն իրենց անձի նկատմամբ



Հոդվածը ավելացրել է ` Meri -ն



Ավելացվել է ՝ 15.03.2012
Արդեն դիտել են : 2516 անգամ meri
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն