Խաչակնքման խորհուրդն ու կարգը
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
04.12.2016
04:55
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հոդվածներ

Խաչակնքման խորհուրդն ու կարգը



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Խաչակնքվել բառն ինքնին արտահայտում է «խաչ» և «կնքվել» իմաստը,  խաչի կնիքը դնել մեզ վրա, այսինքն` կնքվել Ավետարանի ողջ ճշմարտությամբ, իսկ կնքվողը պատկանում է կնքողին` Աստծուն:
Խաչակնքման սովորությունը շատ հին է և հատուկ է գրեթե բոլոր քրիստոնիաներին, որոնք խաչակնքվում են պատարագի, ծիսական արարողության ժամանակ, աղոթելիս, եկեղեցի մտնելիս:
Խաչակնքվելիս մենք հիշում ենք Տեր Հիսուս Քրիստոսին, նրանից օգնություն և օրհնություն ենք խնդրում, իսկ խաչի զորությունը հենց ինքը  Քրիստոսն է, որը հանուն մեզ և մեր մեղքերի գամվեց մահվան խաչին: 
Խաչակնքումը մեր լուռ խնդրանքն ու աղոթքն է, որն ուղղված է Աստծոն:


 Իսկ ի՞նչ խորհուրդ ունի խաչակնքումը?

  «Եթե դու ջերմեռանդությամբ խաչակնքվես, ապա ոչ մի չար հոգի չի կարող քեզ մոտենալ, որովհետև նա կտեսնի այն զենքը (խաչը), որով Հիսուս Քրիստոսը մահացու խոցեց նրան և կործանեց սատանային և նրա արբանյակների ողջ չար զորությունը»,- գրում է Ս. Հովհան Ոսկեբերանը:
Խաչակնքվելը ամուր վահան է ընդդեմ չարի:

Բոլորն էլ խաչակնքվում եմ, բայց ոչ բոլորը գիտեն ինչպես խաչակնքվել կամ ինչ է դա նշանակում: Խաչակնքվում ենք, միացնելով երեք մատները` բութը, ցուցամատն ու միջնեմատը, իսկ ճկույթն ու մատնեմատը ծալում ափին: Ըստ Առաքելական եկեղեցու միացված երեք մատները խորհրդանշում են սուրբ Երրորդություն, իսկ մատնեմատն ու ճկույթը` Քրիստոսի` կատարյալ մարդ ու Աստված լինելը:  

Ձեռքը նախ հպում ենք ճակատին, ինչը խորհրդանշում է կյանքը, ապա իջեցնում կրծքին, դա մահն է, տանում կրծքից ձախ`խորհրդանշելով այս աշխարհի կյանքը, ապա աջ կողմ` խորհրդանշելով հանդերձյալ կյանք: 

Խաչակնքվելու ընթացքում ասում ենք «Հանուն Հոր և Որդվոյ և Հոգվույն Սրբոյ», իսկ վերջում ձեռքը բաց վիճակում տանում ենք դեպի սիրտը և ասում ենք «Ամեն», այսինքն` ճշմարիտ է, հավատում ենք.:
Պետք է խաչակնքվել հավատով և խաչակնքման խորհութդների գիտակցմամբ, որովհետև  «Խաչակնքմամբ արժանավոր և սուրբ հավատի միջոցով սքանչելիներ են գործվում»- Գր. Տաթևացի:


Հոդվածը պատրաստել է ALIN այցելուն



Ավելացվել է ՝ 07.07.2012
Արդեն դիտել են : 6348 անգամ ALIN
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն