Մարդկային սովորություններ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
03.12.2016
09:44
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հոդվածներ

Մարդկային սովորություններ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Սովորությունը այն մեծ ուժն է, որն երևի թե պետք է այսպես հասկանալ. այն, ինչ մարդը անում է սովորաբար, սովորույթի համաձայն է անում, չի կարող չանել: 
Սովորույթի համաձայն արվածը դառնում է տվյալ մարդու դիմագիծը և, ինչու՞ չէ, նաև ձեռագիրը: Չէ՞  որ լավ ճանաչելով անձնավորությանը, կարող ես միանգամայն վստահաբար ասել, որ այսինչը կամ այնինչը նրա արածն է կամ, պատկերավոր ասած, նրա ձեռքի գործն է:
Բայց արդյո՞ք  միշտ է մարդու` սովորույթի համաձայն կատարած լավ կամ վատ արարքը սովորականի պես ընդունվում մյուս, հատկապես նրան շրջապատող մարդկանց կողմից: Արդյո՞ք այդ ընկալումը միշտ է համարժեք: 
Փորձենք մի քիչ ավելի ուշադիր և նրբանկատ լինել և կտեսնենք, որ դա բնավ այդպես չէ: Մի՞թե մարդը զարմանալով, արտասովոր և արտակարգ ինչ-որ բան չի տեսնում կամ չի կարող տեսնել որևիցե մեկի կողմից ուրիշների նկատմամբ գրեթե մշտապես ցուցաբերվող հանդուրժողականության, համբերատարության, մեծահոգության, ուշադրության ու սիրալիրության մեջ: 
Պետք է միայն ցանկանալ սովորական բնույթ կրող երևույթին փոքր ինչ այլ աչքերով նայել, և նրանում ինչ-որ առանձնահատուկ հայտնաբերումն անպայման ակնհայտ կլինի: Գաղտնիք չէ, որ կյանքում ցանկացած երևույթի, իրադարձության, գործողության կամ արարքի բնությագիրն, ըստ էության, մեծապես կախված է այն բանից ու պայմանավորված է այն հանգամանքով, թե վերջինս ինչպես կմեկնաբանվի ու կներկայացվի մարդկանց, հասրակությանը, և թե ամեն մարդ ինչպե՞ս   կարձագանքի կատարվածին: Օրինակ` ամենօրյա լուսաբացն, արևի ` սովորական պես դուրս գալն ու շողշողալը. իրողություն, որ գրեթե բոլորիս կողմից մշտապես ընդունվում է որպես շատ սովորական, պարզ ու հասարակ, ոչնչով աչքի չընկնող մի երևույթ: Եվ ընդունենք, որ մեզնից շատ քչերը` եզակի մարդիկ են ամեն օր զարմանում  ցերեկային լուսատուի առորյա " Ճեմելով" կամ հիանում  նրա վառ, հոգի ու մարմին ջերմացնող շողերով:


Մարդիկ օրվա  մեջ շատ դեպքերում, գեթ մեկ անգամ էլ գլուխները վեր չեն բարձրացնում, որպեսզի, թեկուզ աչքերը կկոցելով, գոնե մի քանի վայրկյան նայեն, տեսնեն, հիանան ու զարմանան մշտապես շողացող  ու իրենց (Երկիր մոլորակին) ժպտացող  Արևով, որից գեղեցիկ չկա աշխարհում այլ Աստված (ըստ Մաքսիմ Գորկու):             


Հոդվածը ավելացրել է ALIN այցելուն



Ավելացվել է ՝ 29.07.2012
Արդեն դիտել են : 2961 անգամ ALIN
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն