Որքա՞ն կրքոտ ես դու. պարզիր հենց հիմա
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երկուշաբթի
05.12.2016
15:31
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հոդվածներ

Որքա՞ն կրքոտ ես դու. պարզիր հենց հիմա



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Որքա՞ն կրքոտ ես դու. պարզիր հենց հիմա

1. Երբ խոսքը գնում է նպատակներիդ հասնելու մասին, դու... Ա. առանձնապես մեծ սպասումներ չունես։ Ո՞վ է ուզում հիսաթափվել Բ. վայ էն հիմարին, ով կկանգնի քո և քո նպատակի միջև Գ. մեծ սպասումներ ունես, հարկ եղած ժամանակ վերանայում ես 2. Ամենաիմպուլսիվ քայլը, որը կանեիր կամ արել ես նրա հետ... Ա. հարբած վիճակում նրան զանգելը Բ. 2 շաբաթ նրա հետ հանդիպելուց հետո` միասին ճամփորդության գնալը Գ. միասին ապրելը` առաջին իսկ ամսից 3. Երբ դու և նա ինչ-որ հարցի շուրջ համաձայնության չեք գալիս, դու... Ա. հաճույքով օգտագործում ես նրա թույլ կողմերը Բ. ոչ մի կերպ չես նահանջում, նույնիսկ, եթե շեքսպիրյան կրքեր են բորբոքվում Գ. փակում ես թեման, կոնֆլիկտներ ամենևին պետք չեն 4. Վատ տրամադրության պահերին դու... Ա. ժամերով զբաղվում ես սիրածդ հոբբիով, աշխատանքով, հարաբերություններով Բ. նոր բաներ ես փորձում, օրինակ՝ գնում ես արվեստի դասընթացների, գինու համտեսումների` ի հավելումն ունեցած հոբբիների և մարզաձևերի Գ. հանգստանում ես ընկերներիդ և ընտանիքիդ հետ, կարևորը` շեղվես 5. Կարո՞ղ ես միաժամանակ երկու տղայի սիրահարված լինել։ Ա. երևի ոչ։ Միայն մի տղայի հետ կարող ես էմոցիանալ կապ ունենալ Բ. ոչ: Լիովին նվիրվել կարող ես միայն մեկին Գ. իհարկե։ Երբեք հնարավոր չէ վերահսկել՝ ում ես սիրահարվում, բայց ընտրում ես նրան, ով կարող է քեզ ավելի երկարաժամկետ երջանկություն նվիրել։ Միավորներ 1. ա-0, բ-2, գ-1; 2. ա-0, բ-1, գ-2; 3. ա-1, բ-2, գ-0; 4. ա-2, բ-1, գ-0; 5. ա-0, բ-2, գ-1 7-ից 10 միավոր - Ծայրահեղությունների սիրահար Տաքարյուն ես, գրողը տանի։ «Քեզ գրավում է նոր փորձի ու հարաբերություների սառսուռը», - ասում է` «Կիրքն առաջնային է» գրքի հեղինակ, հոգեբան Քերոլ Քասուլը։ Բայց դու այնքան լարված ես, որ քո խանդավառությունը արագ սպառվում է։ «Արագ տուն-տեղ դնելը կամ օրը 24 ժամ հոբբիով զբաղվելը կարող է հետաքրքիր թվալ, սակայն պետք է հաշվի առնել, թե արդյո՞ք այս ամենը համապատասխանում է քո երկարատև պլաններին», - նշում է Քերոլ Քասուլը։ «Գտիր կյանքի այնպիսի ռիթմ, որպեսզի անես այն, ինչ սիրտդ է ուզում», - խորհուրդ է տալիս հոգեբանը: 4-ից 6 միավոր - Հավասարակշռված կրքոտ «Դու չես թողնում, որ վախն ու անհաջողությունը արկածներից ետ պահեն քեզ, օրինակ, կարող ես նոր տղայի հետ ճամփորդության գնալ կամ բարձունքների հասնել կարիերայում», - ասում է հոգեբան Ֆրիդմանը։ Եվ, եթե ցանկալի բավարարվածություն չես ստանում, ձգտում ես ավելիին։ «Ժամանակդ տրամադրիր այն բաներին, ինչը գրգռում է հետաքրքրասիրությունդ կամ ուժեղ էմոցիաներ արթնացնում», - խորհուրդ է տալիս Ֆրիդմանը: 0-ից 3 միավոր - Չափից դուրս կրքոտ «Քեզ երևի սովորեցրել են, որ քաղաքավարի կանայք հանդուգն ու սրընթաց չեն», - ասում է Ֆելդմանը։ Բայց ձևացնել, թե այնպիսին ես, ինչպես ուրիշներն են ուզում, ու անել այն, ինչ դու ես ուզում, կարող ես, չէ՞։ Ուրեմն... թույլ եմ տալիս գնալ ուզածիդ հետևից։ «Գրանցվիր այնպիսի մի դասընթացի, որ միշտ ցանկացել ես ուսումնասիրել, կամ մի այնպիսի գործ սկսիր, որի մասին երազել ես», - խորհուրդ է տալիս Ֆելդմանը։ - Երբեք մի համաձայնիր հարաբերությունների` միայն ապահովության զգացումի համար»: «Այնպիսի տղաների հետ եղիր, ում հետ հաճույք ես զգում, այլ ոչ թե պարզապես հարմարություն», - առաջարկում է Կասելը։



Ավելացվել է ՝ 31.03.2013
Արդեն դիտել են : 1772 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն