Հիվանդ եք, թե ոչ կախտորոշի բջջային հեռախոսը
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
11.12.2016
11:02
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հոդվածներ

Հիվանդ եք, թե ոչ կախտորոշի բջջային հեռախոսը



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Շուտով հնարավոր կլինի շնչառական հիվանդությունները ախտորոշել բջջային հեռախոսների միջոցով: Ամերիկացի և ավստրալացի գիտնականները հատուկ ծրագիր են մշակել, որը թույլ կտա հիվանդներին հազալ իրենց բջջային հեռախոսների բարձրախոսների վրա և այդպիսով պարզել, թե արդյոք նրանց մոտ առկա է գրիպ, թոքաբորբ կամ այլ շնչառական հիվանդություն:

Մասնագետները պարզաբանում են, որ հազի տեսակը` "չոր" կամ "թաց", "արտադրողական" կամ "ոչ արտադրողական", կարող է օգնել բժշկին ախտորոշել հազի ծագման պատճառը: Օրինակ` ըստ հազի տեսակի կարելի է ախտորոշել արդյոք այն առաջացել է բակտերիալ, թե վիրուսային ինֆեկցիայի պատճառով: Առողջապահության բնագավառի աշխատակիցները տարբերակում էին հազը ըստ իրենց լսողության: Այժմ արդեն ստեղծվել է հատուկ ծրագիր, որը հնարավորություն կտա հիվանդներին խնայել իրենց ժամանակը և նախապես, մինչ բժշկին այցելելը, արդեն իսկ տեղյակ լինել իրենց շնչառական խնդիրների մասին:

Նոր ծրագիրը թույլ կտա համեմատել հիվանդի հազը բազայում առկա հազի նմուշների հետ, որոնք վկայում են այս կամ այն շնչառական հիվանդությունների մասին: Մասնագետները լավատեսորեն են վերաբերվում նոր ծրագրին: Նշենք, որ ծրագրի մշակման համար 100 հազար ԱՄՆ դոլար հատկացվել է Բիլլ և Մելինդա Գեյթսերի ֆոնդի կողմից: Սպասվում է, որ այս ծրագիրը հատկապես արդյունավետ կլինի զարգացող երկրներում ներդնելու համար, որտեղ բարձր է մանկական թոքաբորբով տառապողների թիվը:


Ավելացվել է ՝ 10.08.2011
Արդեն դիտել են : 3179 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն