Հայկական մշակույթ, արվեստ և խոհարարություն. «Լոռվա Օրրան» ժամանցային տուն՝ տուրիզմ ու նոր հնարավորություններ գործազուրկ տեղաբնակների համար
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
03.12.2016
14:38
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հոդվածներ

Հայկական մշակույթ, արվեստ և խոհարարություն. «Լոռվա Օրրան» ժամանցային տուն՝ տուրիզմ ու նոր հնարավորություններ գործազուրկ տեղաբնակների համար



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Թոնիրով պատրաստվող ուտեստներ, հնոցի, աղանդեր, Լոռվա բույսեր, հայկական տարազներ ու նկարչություն՝ ամենը հայկական ու հայեցի, ամենն իր պատմությամբ ու ավանդազրույցով… Լոռվա Փամբակ համայնքում տեղի ունեցավ Եվրամիության աջակցությամբ հիմնադրված «Լոռվա Օրրան» հայկական մշակութի, արվեստի և խոհարարության ժամանցային տան բացման արարողությունը, որը կազմակերպվել էր ՍՈՍԵ բարեգործական հասարակական կազմակերպության կողմից:

Կազմակերպության տնօրեն Նելլի Սեդրակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սա ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աղքատության նվազեցումը Հայաստանի մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագիրն է, որի շրջանակներում ՍՈՍԵ բարեգործական ՀԿ աջակցել և վերապատրաստել է տեղի բնակիչներին, որպեսզի վերջիններս կարողանան տրամադրել պահանջված ապրանքներն ու ծառայությունները:

«Մենք համայնքապետարանների միջոցով տեղեկատվություն տարածեցինք վերապատրաստման հետ կապված, և մեր թիրախում այն մարդիկ են, ովքեր որ չունեն աշխատանք: Եվ բոլոր նրանց, ովքեր որ անցել են մեր վերապատրաստումը, առաջարկել ենք երկու տարբերակ՝ եթե ցանկանում են, կարող են բերել իրենց, այսպես ասած, բիզնեսը և որպես անհատ ձեռներեց մատուցեն իրենց ծառայությունները, իսկ երկրորդ տարբերակը՝ ովքեր որ անցել են վերապատրաստում, կարող են գալ և պարզապես աշխատել, այսինքն մատուցեն որոշակի ծառայություններ: «Լոռվա Օրրանը» տարածք է, որտեղ մարդկանց հնարավորություն է տրվում սեփական նախաձեռնությամբ աշխատել, ներկայացնել իրենց աշխատանքները: Այս ծրագրի իրականացումը շոշափելի արդյունք կտա: Սա իսկապես հետաքրքիր ոլորտ է, և մարդիկ խանդավառված են, իրենք էլ ոգևորված են, որ աշխատանք ունեն»:

Նելլի Սեդրակյանը ընդգծեց նաև, որ շեշտը դրված է և երիտասարդների վրա, ովքեր քաջածանոթ են մեր ավանդազրույցներին և կարող են դրանց մասին խոսել ու ներկայացնել:

«Թոնրում թխված գաթայի հետ ավանդազրույց կա, երբ հնում նոր թխված գաթան դնում էին գետնին, որի բույրը տարածվում էր տնով մեկ, տան փոքրիկը, ով դեռ քայլել չգիտե, գալիս վերցնում է քաղցր գաթան ու վազում, այսպիսով փոքրիկը սովորում է քայլել…»:

Հայկական տարազ հագած պատանիների կողմից ներկայացված նման և մի շարք այլ հետաքրքիր ավանդազրույցներով ու պատմություններով մեկնարկեց, այսպես կոչված, «Լավաշի և թոնրի» տուրը: Հենց նոր թոնրից հանած տաք լավաշի բույրը անտարբեր չի թողնում և ոչ ոքի: Հյուրերը պատմություններ, ավանդազրույցներ լսելուց զատ հետևեցին ոչ միայն լավաշի թխման ողջ պրոցեսին, այլև համտեսեցին տաք լավաշը, խնոցու մեջ հարված կարագի, պանրի, մածունի և այլ կաթնամթերքների հետ:

Տիկին Բավականը երկար տարիների փորձ ունեցող հացթուխ է, բայց գործ չուներ, իսկ այսօր վերապատրաստումն անցնելուց հետո հնարավորություն ունի և աշխատելու, և թոնրի ու լավաշի մասին իր գիտելիքները ցույց տալու: Մեզ հետ զրույցում տիկին Բավականը ասաց, թե հայկական ընտանեկան ջերմությունն ու սերն են, որ առանձնահատուկ համ են տալիս լավաշին:

Հայկական աղանդերով լի տաղավարում ևս խոհարարները իրար հերթ չտալով հանգամանալից ներկայացնում են անուշեղենը՝ հյուրասիրում ու պատմում փոխինձի բաղադրության մասին, քաղցր չրերի ու գաթայի մասին: Լոռվա բույսերն ու դեղ ու դարմանը հայկական գինու հետ դրված է նույն սեղանին. հյուրասիրողն ու գինեգործը պնդում է, թե գինին էլ ոչ պակաս դեղ է…

Իսկական գլխապտույտ է հաջորդ տաղավարում, բայց ոչ թե խմած գինուց, այլ հայկական արվեստի բազում գույներից՝ նկարչություն, հայկական տարազներ ու ձեռագործներ: Տիկին Մարտան՝ տարիների փորձ ունեցող տարազագործն ու տարազագետը, մեծագույն ուշադրությամբ ու մանրակրկիտ կերպով հայկական տարազ է հագցնում տիկնիկներին, հարդարում ու պատմում գույնզգույն տարազների պատմությունը:

Հայաստանում ԵՄ պատվիրակ Ջոն Բարքերը մեզ հետ զրույցում նշեց, որ ամենն էլ սպասվածից ավելի գեղեցիկ ու համեղ է, ամեն դեպքում առանձնացրեց հենց այս տաղավարն ու տաղավարի գույները:

«Ամեն ինչն էլ հրաշալի է, սպասվածից ավելի լավ, սակայն եթե պետք է մի տաղավար առանձնացնեմ, ապա դա նկարների հատվածն է, նկարները շատ գեղեցիկ են, և իսկապես արժե առանձնացնել այն…»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակը:

Ծրագիրը շարունակվելու է, իսկ տաղավարների թիվն ավելանալու՝ ասաց ՍՈՍԵ բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Նելլի Սեդրակյանն ու բոլորին հրավիրեց տաղավարներից փոքր-ինչ հեռու՝ հրապարակ:

«Հայկական բոլոր պարերի քայլերը, միշտ հիշեք, դեպի աջ են…». «Լոռվա Օրրանում» հայկական կոլորիտն ամբողջական դարձրեց զուռնա-դհոլի հնչողության ներքո հայկական պարը, ինչից անմասն չմնացին հյուրերը…

Հիշեցնենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից 150.000 եվրո արժողությամբ: Այն իրականացվում է Լոռու և Տավուշի մարզերում:

10346392_678218038924003_2858847411224140166_n10464376_678218065590667_6984595332019290317_n10417536_678218035590670_5580793191552639576_n10426320_678218062257334_8548120525406290719_n10450742_678217995590674_6908800777033459841_n10455838_678218168923990_6769832327365491212_n10458021_678218072257333_6019429802166520493_n10464414_678218172257323_3894248274571197131_n

Զառա Ղազարյան

ֆոտոշարքը՝ Տիգրան Գասաբյանի
 
 
 


Ավելացվել է ՝ 30.06.2014
Արդեն դիտել են : 1556 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն