Հայ երիտասարդների ամենատարածված սխալները հագուկապի մեջ. դիզայներներ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երկուշաբթի
05.12.2016
21:38
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հոդվածներ

Հայ երիտասարդների ամենատարածված սխալները հագուկապի մեջ. դիզայներներ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Տարեցտարի նոր սկզբունքներ, սեզոնից սեզոն նոր թրենդներ, ամենատարբեր գույներ ու երանգներ նորաձևության աշխարհում: Այս ամենից անմասն չեն մնում նաև հայ երիտասարդները: Ոմանք նորաձևության գերին են, ոմանք էլ գերի են վերցրել նորաձևությանը' թելադրելով նրան իրենց ճաշակն ու կանոնները: Եթե ժամանակին երևանյան փողոցներում գերակշռում էին մուգ գույների (սևի գլխավորությամբ) հագուկապ ունեցողները, ապա հիմա անզեն աչքով էլ նկատելի են նորաձևությանը հետևող, գունային ամենատարբեր լուծումներով հագնվող երիտասարդներ: Այն, որ հագնվելու մշակույթը Երեւանում հետզհետե զարգանում է, փաստ է: Բայց միանշանակ ասել, որ մեր երիտասարդությունը հիանալի ըմբռնում և կիրառում է նորաձևությունը, դեռ վաղ է:

LN-ն իր ընթերցողների համար փորձել է պարզել, թե ինչ սխալներ են տեսնում հայ հայտնի դիզայներները հայ երիտասարդների հագուկապի մեջ իրենց մասնագիտական աչքով:


Նինա Հովնանյան

Կարծում եմ' հայ երիտասարդների ամենատարածված սխալը հագուկապի մեջ նորաձևությանը չափից շատ հետևելն է: Մարդիկ հագնում են ոչ թե այն, ինչ սազում է իրենց, այլ այն, ինչ նորաձև է:


Ֆաինա Հարությունյան

 

 Մենք ունենք շատ ճաշակով, շատ նորաձև հագնվող երիտասարդություն, ովքեր գիտեն' ինչը որտեղ հագնել, ինչպես հագնվել: Պետք չէ ասել' սա սխալ է , սա' ոչ : Մարդն ինքն իրեն պետք է զգա հաճելի, հարմար, գեղեցիկ, լինի հոգեկան և ֆիզիկական ներդաշնակության մեջ: Կան երիտասարդներ, որ դասի են գնում այնպես, կարծես ինչ- որ մեկի նշանդրեքն է, բայց եթե ինքն իրեն այդպես է լավ զգում, պետք չէ նրան ստիպել կեդ հագնել: Այսօր երիտասարդությունը ազատ է, և ես դա եմ շատ կարևորում:


Արամ Նիկոլյան

 

Հիմնական սխալն այդ ինկուբացիոն վիճակն է, որ եթե մի բան նորաձև է, այն շատ մասսայական է դառնում, շատ կտեսնես քաղաքում: Չտարբերվելու բարդույթն է շատ տարածված, որ չեն սիրում առանձնանալ, տարբերվել: Եթե ընկերուհիներից մեկն ունի այդ շորից, ուրեմն մյուս ընկերուհին էլ է ուզում անպայման ունենալ: Երբեմն էլ հագնվելու էթիկան չեն կարղանում պահպանել, շփոթում են: Չեն տարբերում համալսարան, երեկոյան միջոցառում և այլն… Միշտ խորհուրդ եմ տալիս անհատ լինել, չնմանվել շրջապատին: Ունեցեք Ձեր Ես-ն ու առանձին կերպարը:

                                                                                                                            Նելլի Ղարիբյան


Աղբյուր ՝LadyNews



Ավելացվել է ՝ 26.09.2012
Արդեն դիտել են : 1421 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն