Հարսանեկան տորթ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երեքշաբթի
06.12.2016
03:50
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հոդվածներ

Հարսանեկան տորթ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Եթե հարսանեկան արարողության ժամանակ քննարկվող գլխավոր թեման հարսի շորն ու ծաղկեփունջն են, ապա տոնական խնջույքի ժամանակ բոլորի հայացքները սեւեռվում են հարսանեկան տորթի վրա: Դա ճիշտ է, քանզի ժամանակակից խոհարարական հնարավորությունները թույլ են տալիս պատրաստել յուրաքանչյուր զույգի առանձնահատկությունները շեշտող, գրավիչ երեւույթներ` հիացնելով բարեկամներին եւ ընկերներին: 

Այս գլուխգործոցը արագ-արագ կտրտելուց եւ ուտելուց առաջ եկեք պարզենք, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Չէ որ հարսանեկան տորթն էլ ունի իր պատմությունը, եւ այն էլ բավականին հետաքրքիր: 

Մի ժամանակ հարսանեկան տորթերը պատրաստել են ոչ թե խմորից ու կրեմներից, այլ ամենասովորական սերմերից- բրնձից ու ցորենից: Կասեք` համով չի: Բայց այն բոլորովին էլ ուտելու համար չէին պատրաստում: Երիտասարդ ամուսինը, ամբոխի հարայ-հրոցի ներքո, խոհարարական արվեստի այդ հրաշքը 'ջարդում՚ էր նորաթուխ կնոջ գլխավերեւում, այսպես կոչված 'ընտանեկան կյանքի բարեկեցության՚ համար: Հարսանիքի հյուրերին մնում էր միայն հավաքել փշրանքները:

Միջին դարերում կնոջ հանդեպ վերաբերմունքը փոխվեց, եւ սերմերից պատրաստված տորթերին եկան փոխարինելու քաղցր բլիթները, որոնք նորապսակներին նվեր էին բերում հյուրերը: Բլիթները դասավորում էին բուրգի պես, բարձրությունը որի կախված էր միացող ընտանիքների հարստությունից եւ հանրահայտությունից: Հարսանեկան խնջույքի գագաթնակետը դառնում էր նորապսակների անկումը` դեմքով տորթի մեջ: Հյուրերին այստեղ էլ ոչինչ չէր սպասվում: 

Այժմ մենք դարձել ենք չափազանց քաղաքակիրթ: Զգուշորեն կտրտում ենք տորթը ֆոտոապարատների լույսերի ներքո: Եվ հյուրերին էլ բաժին հանում: Ի դեպ, տորթը կտրտում են երիտասարդները, ընդ որում ամուսինը պետք է իր աջ ձեռքը դնի կնոջ աջ ձեռքի վրա, իսկ վերջում նորապսակները կերակրում են իրար: Դա խորհրդանշում է պատրաստվածություն իրար հետ կիսել ընտանեկան կյանքի ուրախություններն ու դժվարությունները: Այնուհետեւ տորթը ստանում են երիտասարդների ծնողները: 

Վերոնշյալ սովորույթները օտար չեն հայերիս համար: Հայտնի է, որ սկեսուր մայրիկը, ով տանն է սպասում եկեղեցուց վերադարձող նորապսակներին, դիմավորում է նրանց նույն կերպ` տարատեսակ քաղցրավենիքներ, գաթաներ, կոնֆետներ հրամցնելով նրանց: Նա երիտասարդներին ամպայման 'ստիպում է՚ ուտել մեղր, որպեսզի կյանքը քաղցրանա, ուսերին գցում լավաշներ, որպեսզի բարեբեր լինի նորաստեղծ օջախը:

By ` Mery




Ավելացվել է ՝ 13.03.2012
Արդեն դիտել են : 1466 անգամ meri
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն