Հարսանեկան ավանդույթները Անգլիայում
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Չորեքշաբթի
07.12.2016
11:35
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հոդվածներ

Հարսանեկան ավանդույթները Անգլիայում



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Անգլիացիները մշտապես հետևում էին ավանդույթներին հարսանեկան ծեսակատարությունների ժամանակ: Դրանցից շատերը այսօր էլ արդիական են:
Անգլիացիների համար անչափ կարևոր է եղել հարսանյաց օրվա ընտրությունը: 

Մայիսը համարվում էր անբարենպաստ ամուսնությունների համար: Հարսանյաց հանդեսների համար ամենահաջող օրը համարվում էր չորեքշաբթին: 

Հարսանեկան գնացքի  ետևից ծաղիկներ  էին նետվում: Գնացքի կազմում, բացի հարսնացուից և փեսայից, ընդգրկվում էին նաև հարսնացուի ծնողները և «հարսնաքույրերը», փեսայի քույրերը, և «եղբայրները», նորապսակների բարեկամները: «Հարսնաքույրերի» զգեստների ձևավորմամբ , գույնի ընտրությամբ զբաղվում էր հարսնացուն,  իսկ դրանց դիմաց վճարում էր նրա մայրը:  Հարսնաքույրերից մեկը, որին վստահվում էր հարսի ծաղկեփունջը,  համարվում էր գլխավորը: Եկեղեցում նա կանգնում էր հարսի ետևում: Փեսայի «եղբայրը» սովորաբար մասնակցում էր հարսանիքի կազմակերպմանը, եկեղեցում մատանիները հանձնում էր փեսային:


Հարսանյաց օրը առավոտյան հարսանիքի բոլոր այս մասնակիցները հավաքվում էին ապագա նորապսակների տան առջև: 

Գլխավոր հարսնաքույրը տան մուտքը զարդարում էր սպիտակ ծաղիկներով: Համարվում էր, որ եթե հարսը ինքը դրանով զբաղվի, նրա ամուսնությունը անհաջող կլինի:
Նրանք դեպի եկեղեցի էին ուղորդվում երաժշտության ներքո, երգելով: Այդ ընթացքում ներկա գտնվող տղամարդիկ շարունակ կրակում էին հրացաններից, այդպիսով  վախեցնելով և հեռացնելով չարքերին:

Նախկինում, եկեղեցի մտնելուց առաջ, երիտասարդները ցատկում էին մուտքը արգելափակած նստարանի վրայով: Սա խորհրդանշում էր ընտանեկան կյանքի բոլոր դժվարությունների հաղթահարում ապագա ամուսինների կողմից:

Հարսանեկան խնջույքի ժամանակ գլխավոր արարողությունը կապված էր հարսանեկան տորթի հետ: Հարսանիքը երբեք չէր ավարտվում առանց տորթի : Այն սովորաբար կտրտում և բաժանում էր հենց հարսնացուն: Խնջույքը կարող էր տևել մի քանի օր, սակայն  չգերազանցելով մեկ շաբաթը: 

Խնջույքից հետո հարսնացուն ուղևորվում էր իր նոր տունը: Հարսնացուին մուտքից ներս էր տանում փեսան ձեռքերի վրա: Այնուհետև հարսնաքույրերը հարսնացուին ուղեկցում էին իր ննջարանը և պառկեցնում իր անկողնում: Հարսանիքի հաջորդ օրը նորապսակները ինքնուրույն, նոր կյանք էին սկսում:



Ավելացվել է ՝ 18.03.2012
Արդեն դիտել են : 1646 անգամ meri
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն