Հաջողակ մարդկանց 8 կարևորագույն սկզբունքները
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
04.12.2016
15:13
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հոդվածներ

Հաջողակ մարդկանց 8 կարևորագույն սկզբունքները



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Մարդիկ հաջողություն են ցանկանում, սակայն ամեն մեկը պատրաստ չէ խելամիտ բաներ անել՝ այն ստանալու համար։ Շատ հաճախ հնարավորություններն ի հայտ են գալիս, իսկ մարդիկ անուշադիր են կամ ճանապարհի կեսից հետ են կանգնում՝ նախքան հաջողությունը լիովին կնյութականանա։

Իրապես հաջողակ մարդիկ թույլ չեն տալիս, որ բանը հասնի շանսին։ Նրանք կարգապահ են և կենտրոնացած, նրանք շարունակաբար նոր մեթողներ են որոնում՝ ավելիին հասնելու համար։ Business Insider-ը ներկայացնում է 8 տարբեր սկզբունքներ, որոնցով առաջնորդվում են ամենահաջողակ մարդիկ։

1. Թույլ մի տվեք, որ նյութապաշտությունը կարևոր դեր խաղա ձեր կյանքում
Շքեղ մեքենաներ և տներ ունենալը շատ լավ է, սակայն շատ մարդիկ հիմանաբար կենտրոնանում են հաջողության այդ արդյունքների վրա՝ հաջողության կայունություն ստեղծելու փոխարեն։ Ձեր նյութական կարիքների համար նվազագույն շեմ սահմանեք և միայն այդ դեպքում դուք կարող եք վայելել ձեր հաջողությունը՝ առանց պարտքերի և սթրեսների։

2. Խորացրեք ձեր գիտելիքները
Հաջողությունն ավելի հաճախ է այցելում նրանց, ովքեր բաց և ակտիվ սովորողներ են։ Ինչքան շատ եք դուք բարձրանում հաջողության սանդուղքով, այնքան ավելի բարդ են ձեր առջև բացվող համակարգերը և հնարավորությունները։ Կլանեք ողջ ինֆորմացիան, որքան կարող եք, իսկ եթե ինչ-որ բան բաց է մնում, դիմեք գիտակների օգնությանը։

3. Կառավարեք հարաբերությունները
Ձեր կյանքում տեղ գտած մարդիկ ժամանակ են պահանջում։ Հաջողակները միշտ դեպի իրենց են ձգում այլոց, այդ իսկ պատճառով դուք պետք է զգուշորեն կառավարեք ժամանակը, որն անցկացնում եք մյուսների հետ։ Ընտրեք այն մարդկանց, ովքեր ձեզ համար նշանակություն ունեն, և ում հետ շփումները երկու կողմերի համար էլ արժեքավոր է։

4. Աշխատեք էմոցիոնալ ինքնաճանաչողության վրա
Ոչ բոլոր մարդիկ են հանգիստ և բարի։ Սակայն շատերը գիտեն իրենց զգացմունքային փոփոխականության մասին։ Ուղղակի անհրաժեշտ է ճանաչել ինքներդ ձեզ եւ սովորել այնպես անել, որ էմոցիաները դրական արդյունքներ բերեն։

5. Ունեցեք մարմնի ձեր իդեալը և աշխատեք այդ ուղղությամբ
Ցանկացած մարդ ունի իդեալական մարմնի մասին իր կարծիքը։ Պետք չէ լինել մոդել կամ մարզիկ՝ երջանիկ լինելու համար։ Սակայն ֆիզիկական առողջությունը կարևորագույն դեր է կատարում կյանքում։ Ընտրեք մարմնի այն կառուցվածը, որը ստանալու ուղղությամբ արժե ջանքեր գործադրել և անպայման նպատակ դրեք հասնելու դրան։


6. Հստակություն մտցրեք ձեր հոգևոր աշխարհում
Շատ հաջողակ մարդիկ, ինչպես Ռիչարդ Բրենսոնը կամ Ուորեն Բաֆեթը կարծում են, որ կրոնը կարևոր չէ։ Սակայն նրանք հստակ տեսակետ ունեն իրենց իսկ հոգևոր աշխարհի մասին։ Գտեք ձեր մոտեցումը այս հարցում։

7. Սահմանեք ձեր իսկ վարքագծի կանոնները
Իրապես հաջողակ մարդիկ կանոններով են ապրում։ Երբեմն դրանք նույնը չեն, ինչպես այլոց մոտ, սակայն հետևողականությունն այս մարդկանց համար կարևոր է՝ կայունությունը և ուժը պահպանելու համար։ Նրանց անձնական կարծիքն այն մասին, թե ինչպես է գործում աշխարհը, հիմքն է իրենց այն համոզման, թե ինչպես պետք է վերաբերվել մարդկանց։ Հստակեցրեք ձեր սահմանները և հնչեցրեք դրանց մասին, որպեսզի շրջապատը իմանա, թե դուք որ կետում եք։

8. Կենտրոնացեք ժամանակի արդյունավետ կառավարման վրա
Առաջնահերթություններ սահմանելը հաջողության կարևոր բաղադրիչ է։ Դուք չեք հասնի գագաթնակետին, եթե ժամանակ եք վատնում շեղող երևույթների վրա։
Վերջին հաշվով, եզրակացնում է աղբյուրը, իրապես հաջողակ մարդիկ ապրում են մշակված և ոչ թե կանխորոշված ուղով։

Հոդվածն ավելացրել է Նելլի Պետրոսյանը


Ավելացվել է ՝ 04.08.2013
Արդեն դիտել են : 1695 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն