Գինեսի ռեկորդներ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երկուշաբթի
05.12.2016
15:27
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հոդվածներ

Գինեսի ռեկորդներ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Աշխարհի ամենամեծ բերանը`  այս ռեկորդը պատկանում է անգլիացի Ֆրանցիսկո Դոմինիկ Ժոակիմուին: Նրա բերանի երկարությունը 17 սմ:

Աշխարհի ամենամեծ սրճի բաժակը գտնվում է Լաս Վեգասի Mandalay Bay խաղատանը: Եթե Դուք կցանկանաք երբևիցե խմել 7 600 լիտր սուրճ, ապա այն Ձեր համար է: Այն հավասար է մոտավորապես 32.160 սրճի դասական բաժակների քանակին:

Աշխարհի ամենաերկարակյաց երկվորյակները Էնա Պյու և Լիլի Միլվարդ քույրիկներն են: Ռեկորդ սահմանելու ժամանակ նրանց տարիքը եղել է 100 տարի 10 ամիս: Նրանք երկուսն էլ ապրում են Մեծ Բրիտանիայում:

Աշխարհի ամենածանր կշիռ ունեցող դդումը, ինչպես և բոլոր ռեկորդ սահմանած դդումները, աճեցվոմ են ԱՄՆ Վիսկոնսին նահանգում: 2011 թվականի ամենածանր դդումը, որը աճեցվել է Քրիս Սթիվենսոնի կողմից, կշռում է 822 կգ:

Աշխարհի ամենամեծ խճանկարը, որը պատրաստվել է բուտերբրոդներից, պատրաստվել է Լաուրա Խելյանդի կողմից և այն ոչ ավել ոչ պակաս նրա սկեսուր մայրիկի նկարն է: Լաուրային ռեկորդ սահմանելու հարցում օգնել են նրա քառասուն ընկերները:

Աշխարհի ամենափորք մարդը, ում հասակը ընդամենը 65.5 սմ է, համարվում է Կագենդրա Տապա Մագարը: Նրա քաշը կազմում է 5.5 կգ, սակայն նա արդեն 18 տարեկան է:





Իսկ այժմ մի քանի օրիգինալ ռեկորդներ, որոնք երբևէ գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում `
2004 թվականին Մեդետացիայի ուսուցիչ Շրի Չինմոյը իր ծննդյան 73 տարելիցին ստացել է աշխարհի ամենամեծ վարդե ծաղկեփունջը:
Աշխարհի ամենամեծ կոնֆետի ռեկորդը սահմանվել է Չիկագոյում 2002 թվականին Ջոլլի Ռանչերի կողմից:  Այն կշռում է 18 կգ

2006 թվականին Լաս Վեգասում Մայկ "Կնքահայր” Մետցգերը սահմանել է մոտոցիկլով ամենաբարձր թռիչքի ռեկորդը:  Ամենաերկար թռիչքի բարձրությունը 3,8 մետր է և այն կատարվել է Caesars Palace հյուրանոցի շատրվանների վրայով

Կալիֆորնիայի Սանտա Բարբարա քաղաքում սահմանվել է ամենաշատ շապիկներ հագնելու ռեկորդը: Մեթթ Մակէլիստեռը միանգամից հագել է 121 շապիկ:

Եվ վերջում անդրադառնանք ամենաօրիգինալ ու գեղեցիկ տոնածառին: 82 մետր երկարությամբ այդ հրաշք ծառը տեղադրվել է 2005 թվականին Ռիո դե Ժանեյրոում: Այն զարդարված է եղել 2,8 միլիոն  տարբեր խաղալիքներով


Հոդվածը ավելացրել է meri-ն


Ավելացվել է ՝ 09.04.2012
Արդեն դիտել են : 1694 անգամ meri
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն