Բջջայինն ուռուցքի պատճառ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
03.12.2016
14:38
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հոդվածներ

Բջջայինն ուռուցքի պատճառ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Առողջապահության
համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներն առաջին անգամ
հայտարարել են, որ բջջային հեռախոսների օգտագործումը, հնարավոր է, կապված է
ուղեղի քաղցկեղի զարգացման հետ, հաղորդում է Reuters գործակալությունը.
բջջային հեռախոսների օգտագործման հետևանքով մեծանում է չարորակ ուռուցքի
առաջացման ռիսկը։



Մյուս կողմից բջջային հեռախոսների օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև
կապը բավականաչափ հստակ ապացուցված չէ որևէ լուրջ եզրակացություն անելու
համար։ Այս մասին Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության
(ՔՀՄԿ) նիստին հայտարարել է 14 երկրներ ներկայացնող 31գիտնականներից
բաղկացած խումբը։



Ավելի վաղ ԱՀԿ-ն պնդում էր, որ քաղցկեղի առաջացման և բջջային հեռախոսների
օգտագործման միջև կապի մասին ընդհանրապես որևէ ապացույցներ չկան։



Նոր եզրակացությունը կարող է ստիպել ԱՀԿ-ին վերանայել հեռախոսների
օգտագործման վերաբերյալ խորհուրդները, սակայն գիտնականների կարծիքով՝ այս
հարցին հստակ պատասխան տալու համար դեռևս մի շարք հետազոտություններ պետք է
արվեն։



«Ուսումնասիրելով գործնականում բոլոր արդիական վկայությունները՝
աշխատանքային խումբը դասակարգել է բարձր հաճախականությամբ էլկտրամագնիսական
դաշտերը՝ որպես մարդու համար պոտենցիալ կանցերոգեն»,- հայտարարել է
Ջոնաթան Սամեթը՝ ՔՀՄԿ գիտնականների խմբի ղեկավարը։ Նրա խոսքով՝ ապացույցներ
կան, որ «բջջային» ճառագայթումը կարող է հանգեցնել գլիոմայի (ուղեղի
քաղցկեղի տեսակ) զարգացմանը։



Այն մասին, որ ռադիոհաճախականության ազդանշանների մշտական ազդեցությունը
կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա, գիտնականները
բազմիցս են ասել։ Բացի այդ, բազմաթիվ հեռախոսատերեր բողոքում են
հեռախոսակապի կողմնակի ազդեցություններից՝ հաճախակի գլխացավեր, հիշողության
և կենտրոնացման կորուստ, թմբկաթաղանթների լարվածություն և հանկարծակի
հոգնածություն։



Ավելացվել է ՝ 18.07.2011
Արդեն դիտել են : 5183 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն