Առաջին ժամադրություն
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Ուրբաթ
09.12.2016
20:20
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հոդվածներ

Առաջին ժամադրություն



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Նա քեզ 
հրավիրել է առաջին ժամադրության: Վերջապես դուք երկուսով կլինեք: Միգուցե մինչև այժմ շփվում էիք միայն հեռախոսով կամ ինտերնետով, և սա առաջին հնարավորությունն է, երբ չեն լինի անցանկալաի ներկաներ, և դուք կփորձեք հասկանալ միմյանց ճանաչել ավելի մոտիկից… Եթե ամեն ինչ հաջող ընթանա, գեղեցիկ սիրավեպ կսկսվի… Ուրեմն վճռորոշ է ամեն մի պահը, ձեր դիմախաղն ու ամեն մի ժեստը…
Գայթակղման արվեստը յուրահատուկ խաղ է, առանց որի կին տղամարդ հարաբերությունները ձանձրալի կլինեին…

Դեռ հնուց գեղեցկուհիները գործածում էին դիմափոշի ու զանազան բույրեր, ներկում վարսերն ու եղունգները, սեղմիրան էին հագնում և հազար ու մի խորամանկ հնարքներ բանեցնում` ցանկալի տղամարդու սիրտը նվաճելու համար: Իսկ ի՞նչ է ձգում, հմայում ժամանակակից տղամարդուն: Ի՞նչ հնարքներով կինը կարող է արժանանալ նրա ուշադրությանն ու շարունակական դարձնել հանդիպումները… 

ՀԱԳՆՎԻ՛Ր
Ժողովրդական իմաստությունը` «դիմավորում են հագուստով…», այսօր էլ հնացած չէ: Տղամարդկանց դուր են գալիս կիսաշրջազգեստներով ու շրջազգեստներով կանայք: Հագուստը պետք է ընդգծի կնոջ բարեմասնություններն ու թաքցնի թերությունները, չպետք է «ճչացող» լինի: Ճիշտ չէ հագնվել` մտածելով. «Ինչքան բաց լինի, այնքան` լավ»: Չափազանց բացված թևերն ու ոտքերը հաճախ գռեհիկ կարող են թվալ և կգրավեն տղամարդու ուշադրությունը ամենևին ոչ ցանկալի ուղղությամբ: Մինի կիսաշրջազգեստից շատ ավելի խորհրդավոր կթվա մինչև ծնկները հասնող ճեղքվածքով կիսաշրջազգեստը, որը տղամարդու հիացած հայացքի առջև ի ցույց կդնի ոտքերդ` բարակ զուգագուլպաների մեջ... Ազդեցությունը հատկապես ուժեղ կլինի, եթե գտնվում ես «ոտքը ոտքին» գայթակղիչ դիրքով:

ԲԱՑՎԻ՛Ր 
Տղամարդկանց մեծամասնության համար սեքսուալ են կանանց մարմնի այն մասերը, որոնք սովորաբար փակ են: Ցույց տուր գեղեցիկ պարանոցիդ երկարությունը` հավաքելով մազերդ: Պարանոցը փակող բլուզի հետ կարելի է հագնել կարճ կիսաշրջազգեստ, իսկ եթե ցանկանում ես բացել ուսերդ, ուրեմն հոգա՛, որ կիսաշրջազգեստը հասնի ծնկներիդ կամ ավելի երկար լինի:

ԲՈՒՐԻ՛Ր
Օծանելիքը քո կերպարը կամբողջացնի: Ընտրածդ բուրմունքը պետք է արտաքինիդ ներդաշնակ լինի: Ընտրի՛ր այնպիսի բուրմունք, որն ավելի մոտ է քո կենսակերպին և բնավորությանը: Տարբերակները շատ են, բայց ցանկալի է, որ բուրմունքը լինի թեթև, նուրբ ու ռոմանտիկ:

ԽՈՍԻ՛Ր
Գայթակղման հիմքում ինտրիգն է: Ձայնդ, ժեստերդ, պահվածքդ պետք է առեղծվածային դարձնեն քեզ: Կանացի ցածր ձայնը տղամարդուն տրամադրում է շփվելու և խթանում է նրա երևակայությունը: Հիշի՛ր, որ տղամարդիկ ոչ միայն "սիրում եմ աչքերով”, այլ նաև "սիրում են ականջներով”: Հաճելի, նուրբ ձայնով արված հաճոյախոսությունը ևս մեկ քայլ է քո օգտին: Ցանկալի տղամարդուն գայթակղելու համար օգտագործի՛ր "մագնիսացնող հայացքը” սկզբում տղամարդու ուսերի վրայով թեք նայի՛ր անորոշ ուղղությամբ, ապա հայացքդ կանգնեցրու՛ նրա աչքերի վրա: Նայի՛ր արտահայտիչ, բազմանշանակ հայացքով: Սիրախաղի սկզբում կարող ես հոգեբանական մեթոդներ կիրառել` ներդաշնակ շփում ստեղծելու համար: Օրինակ` զրույցի ժամանակ նրանց աննկատ կրկնօրինակի՛ր նրա շարժումներն ու ժեստերը. դա կոչվում է «հայելային արտացոլման» մեթոդ: Տղամարդը քո մեջ կտեսնի ինքն իրեն և ավելի հեշտ կսկսի վստահել քեզ:

ՀՊՎԻ՛Ր
Տղամարդիկ սիրում են բարի և ուրախ կանանց: Անկեղծ ժպիտը, ծիծաղն ու կատակները յուրաքանչյուրին կտրամադրեն անկեղծ զրույցի: Չարժե առաջին հանդիպման ժամանակ պատմել սեփական խնդիրների մասին ու բողոքել ճակատագրից. դու տղամարդու համար պետք է լինես տոն ու հանգիստ, այլ ոչ թե գլխացավ: Հիշի՛ր, սեքսուալությունը չի վերաբերում միայն մարմնի մասերին. Այն արտահայտվում է մի շարք մանրուքներով. Ինչպես ես բռնում գինու բաժակը,  ինչպես ես ուղղում մազերդ և այլն... Հպվի՛ր նրա ձեռքին նրբորեն, բայց իբր պատահաբար: Այդ ժեստն ասում է, որ դու սպասում ես պատասխան վերաբերմունքի:
Անմիջակա՛ն եղիր, բայց ոչ անպարկեշտ: Նկատե՛լ տուր, որ քեզ հաճելի է նրա ընկերակցությունը: Հաճոյախոսություններին պատասխանի՛ր շնորհակալությամբ, բայց առանց ամաչելու. Թող տեսնի, որ գիտես քո արժեքը:

ԻՄԱՑԻ՛Ր ՉԱՓԸ
Դիմափոշով «գաջված» դեմքը դեռ ոչ մի տղամարդու չի հիացրել, իսկ բնականին մոտ ստվերաներկը գեղեցիկ է, վառ կարմիր շրթներկն էլ կարելի է փոխարինել մրգային ախորժելի համ ունեցող որևէ փայլով: Մի՛ շփոթվիր գայթակղումը այլասերման հետ, եղի՛ր անբռնազբոս և ուրախ, բայց ոչ կպչուն ու համառ: Եվ, ամենակարևորը, եղի՛ր բնական: 

                               ՈՍԿԵ ԿԱՆՈՆՆԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

● Չափազանց ուշադիր մի՛ նայիր ու մի՛ զննիր անցորդներին:
● Չի կարելի փողոցում անտեսել ծանոթներին:
● Ժամադրավայրում սպասելիս (եթե ինչ-ինչ պատճառներով ավելի շուտ ես տեղ հասել) չի կարելի ձանձրույթից ուսումնասիրել հակառակ սեռի ներկայացուցիչների դեմքերը:
● Զրուցելիս հայացքդ մի՛ կենտրոնացրու խոսացողի շուրթերի վրա: 
● Նայի՛ր զրուցակցիդ աչքերին, քեզ բնական պահի՛ր: 

ԶՐՈՒՑԵԼԻՍ 
● Երբեք քո մասին ամեն ինչ մի՛ պատմիր միանգամից: Ավելի շատ նրան լսիր: 
● Աշխատիր ցույց տալ, որ հետաքրքրված ես: 
● Թող տղամարդը խոսի որքան ուզում է. նրանք սիրում են, երբ իրենց լսում են: 
● Ոգևորիր խոսակցիդ, օրինակ` «ինչ հետաքրքիր է» կամ «հաճելի է լսել քեզ» արտահայտություններով: 
● Խուսափի՛ր բամբասանքներից : 
● Խուսափի՛ր խոսքը "փչացնող” բառերից` "ասենք”, "խոսքի”, "ուրեմն”, "այսինքն”… 
● Մի՛ օգտագործիր գռեհիկ արտահայտություններ: 
● Մի՛ ընկիր մանկության գիրկը. Այնտեղից վերադառնալը դժվար է: 
● Խոսի՛ր դանդաղ և ինքնավստահ: Արագ խոսքը հասկանալը դժվար է: 
● Երբեք նրան մի՛քննադատիր ուրիշների ներկայությամբ: 
● Խոսելիս մի՛ մոռացիր ժպտալ: 

ՔՈ ԺՊԻՏԸ 
● Ժպիտը դրական է ազդում զրուցակցի վրա: Բայց ժպիտը լինում է անկեղծ և արհեստական: Մարդիկ տարբերում են արհեստական և ինքնաբուխ ժպիտները: 
● Հայելու առաջ առավոտյան հիշիր որևէ հաճելի բան, որպեսզի գեղեցիկ ժպիտը զարդարի դեմքդ:
● Հայելուն չի կարելի մոտենալ առանց ժպիտի: 
● Ժպիտը ոչ միայն ծնվում է զգացմունքից, այլև ծնում է զգացմունք: 
● Ժպտացող աղջկան միշտ բարյացակամորեն են ընդունում:
● Հիշի՛ր. Տղամարդիկ ատում են մռայլ կանանց:
● Քո ժպիտն անփոխարինելի այցեքարտ է: 
● Նվիրած ժպիտից չես աղքատանա: Նվիրի՛ր քո ժպիտը, և դրանից տղամարդն ավելի ուժեղ , հարուստ ու ինքնավստահ կդառնա: 
● Ժպիտը հրաշք է, որն ընծայվում է անվճար: 
● Ժպիտի մասին հիշողությունը կարող է պահպանվել տարիներով:

ՔՈ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ 
● Գնահատի՛ր քեզ: Դու և քո կյանքը ամենաթանկն եք այն ամենից, ինչ գոյություն ունի: 
● Մի՛ բացիր սիրտդ անծանոթի առջև: 
● Մի՛ վատնիր զգացմունքներդ անծանոթի վրա: 
● Երբեք խղճահարությունից դրդված մի՛ կապվիր որևէ տղամարդու հետ: 
● Երբ տղամարդու հետ ես, մի մոռացիր քո "ես”-ի մասին: 
● Ունեցիր արժանապատվության զգացում:
● Մտածիր գլխով, այլ ոչ այն տեղով, որը կիսաշրջազգեստիդ տակ է: 
● Ամուր կանգնիր հողի վրա, "վեր-վեր մի՛ թռիր” զգացմունքների առատությունից: 
● Մի՛ կորցրու քեզ, մի՛ թուլացրու քեզ, երբ հասկանում ես, որ նա անչափ դուր է գալիս քեզ: 
● Ընդառաջ մի՛ գնա ինտիմ թեմաներով խոսակցություններին: Շեղի՛ր թեման: 
● Մի առաջնորդվիր "Ինչ լինում է թող լինի միանգամից” սկզբունքով: 
● Անտեղի մի՛ արագացրու հարաբերությունների ընթացքը: 
● Մի՛ կարծիր, թե կարելի է հեշտությամբ ղեկավարել տղամարդկանց: 
● Մի՛ մտածիր, թե տղամարդկանց հետաքրքրում է միայն սեքսը: 
● Սովորի՛ր ասել "ոչ” : 
● Սեքսից հրաժարվելու համար արդարացումներ պետք չեն: 
● Կարողացի՛ր միշտ վերահսկել քեզ: 
● Մի՛ բացահայտիր քեզ ամբողջովին: Առեղծվածային եղիր: 
● Մի՛ ստեղծիր խնդրահարույց իրավիճակներ:
● Մի՛ պարտադրիր նրան ամուսնանալ քեզ հետ: 
● Ընդառաջ մի գնա անորոշությանը: 
● Մի՛ կառչիր անցյալից, անվերջ մի՛ «վերցրու դիր» անցյալը: 
● Կարողացի՛ր լինել գայթակղիչ, բայց ոչ հասանելի:
● Եղի՛ր բնական, հավատարիմ քո էությանը: 
● Աշխատիր միշտ հրաժեշտ տալ այնպես, ինչպես թիթեռնիկն է սավառնելով հեռանում:
 



Ավելացվել է ՝ 24.02.2012
Արդեն դիտել են : 1439 անգամ meri
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն