Անվճար համակրգչային դասընթացներ հայաստանում
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Հինգշաբթի
08.12.2016
07:01
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հոդվածներ

Անվճար համակրգչային դասընթացներ հայաստանում



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


ԹՈՒՄՈՆ ՄԻ ՎԱՅՐ Է, ՈՐԸ… Նորարարական բաց ստուդիա է Երեւանի սրտում` հագեցած առաջատար թվային տեխնոլոգիայով, ուսուցանող մարզիչներով եւ մասնագետներով:

ԹՈՒՄՈՆ ՆԱԽԱԳԻԾ Է, ՈՐԸ… Ուղի է՝ գիտելիքներ ձեռք բերելու եւ հաջողակ ապագա ստեղծելու համար: Միջոց, որ շրջադարձային կլինի Հայաստանի եւ դրսի երիտասարդ սերնդի մասնագիտական կյանքում:


ԹՈՒՄՈՆ ԾՐԱԳԻՐ Է, ՈՐՏԵՂ… Կան ինտերակտիվ եւ հետաքրքիր բազմազան ծրագրեր: Կարող է հաճախել ցանկացած հետաքրքրված պատանի: Անդամները կանցնեն գիտելիքների եւ հմտությունների փուլերով: Կստեղծագործեն եւ կծրագրավորեն մեդիայի ոլորտներում: Թիմերով կաշխատեն իրական նախագծերի վրա:


ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ: Թումոն նման է ակումբի, որտեղ պարզապես գրանցվում ես, ընդունում պայմանները, եւ վերջ՝ դու արդեն անդամ ես: Եթե 12-18 տարեկան ես, այցելի՛ր Թումո, ընտրի՛ր ուսումնական այս ոլորտներից մեկը՝ անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, թվային մեդիա:

ԱՊԱ ԿՍՏԵՂԾԵՍ ՔՈ ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ: Ուսուցանող մարզիչները կուղղորդեն քեզ: Քո ուսումնական պլանը կօգնի՝ հմտանալու ընտրածդ ոլորտում: Այն կծանոթացնի նաեւ մյուս 3 ոլորտներին:



Թումոյում գրանցվելու համար անհրաժեշտ է.

  • լինել 12-18 տարեկան (ներառյալ)
  • ներկայանալ ծնողի հետ միասին
  • ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը`
    գրանցվողի ծննդյան վկայականը կամ անձնագիրը
    ծնողների անձնագրերը եւ սոցիալական քարտերը
  • կնքել պայմանագիր` գրանցվողի եւ ծնողների ստորագրությամբ
  • տրամադրել 10.000 դրամ դեպոզիտ (որը հետ կվերադարձվի կրթական ծրագիրն ավարտելիս)

 

Գրանցումը սկսվում է օգոստոսի 15-ից` ժամը 13.00-22:00, եւ կշարունակվի բոլոր աշխատանքային օրերին` ժամը 10.00-18.00:



Ավելացվել է ՝ 12.08.2011
Արդեն դիտել են : 1387 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն