Աննա Հարությունյանի հաջողության պատմությունը
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Հինգշաբթի
08.12.2016
05:05
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հոդվածներ

Աննա Հարությունյանի հաջողության պատմությունը



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Հարգելի այցելուներ ձեզ ենք ներկայացնում Հայկական Պորտալի գործընկեր L & I Centre ուսումնական կենտրոնի տնօրեն Աննա Հարությունյանի հաջողության պատմությունը.

Իմ հաջողության պատմությունը



Բարև Ձեզ, ես Աննա Հարությունյանն եմ, "Էլ Ընդ Այ Սենթր” ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրենը, մասնագիտությամբ մաքսավար, թարգմանիչ, իրավաբանՈրոշեցի պատմել ձեզ իմ հաջողության պատմությունն այս կայքի շրջանակներում:

Երբ ընդամենը 18 տարեկան էի և միաժամանակ ուսանող էի ու երիտասարդ մայրիկ, ծանոթներիցս մեկն, ով գիտեր, որ սովորում եմ անգլերեն, զանգահարեց և խնդրեց, որ իր հետ անգլերեն պարապեմ: Նա ևս ուսանող էր և դժվարանում էր կատարել իր անգլերենի տնայինները: Սկզբում շատ անհանգստացա, չէ՞ որ նա երեխա չէր, այլ ինձ պես ուսանող, բայց հիշելով, որ ռիսկը գործի կեսն է, ես համաձայնվեցի պարապել նրա հետ, և դա դարձավ ճակատագրական ինձ համար: Ես հասկացա, որ ոչ միայն կարող եմ լավ սովորեցնել, այլ նաև գերագույն հաճույք ստանալ աշխատանքիցս: Հետո շատերն իմացան, որ անգլերեն եմ սովորեցնում, և կարճ ժամանակահատվածում ես արդեն ունեի բավականին շատ աշակերտներ:

Հիշում եմ, երբ աղջիկս 3 տարեկան էր, պարապմունքներիս ժամանակ գալիս ու ետևի կողմից բարձրանում էր աթոռիս: Ես պարապում էի աշակերտներիս հետ, իսկ նա այդ ընթացքում իր մազակալներով փորձում էր կապել մազերս: Արդյունքում պարապմունքի վերջում ես նստած էի լինում՝գլխիս գունավոր մազակալներով լի պոչեր :

Կրթությունս ավարտելուց հետո ընդունվեցի աշխատանքի քոլեջում: Այնտեղ երբեմն հարկ էր լինում որևէ մասնագետի փոխարինել, և ես դա անում էի մեծ սիրով: Լսարանը գնալով դառնում էր ինձ շատ հարազատ մի վայր: Այնուհետև ընդունվեցի աշխատանքի մի ուսումնական կենտրոն, որպես անգլերենի մասնագետ: Ուսանողներս զգում էին, որ ինձ համար իրենց սովորեցնելը պարզապես աշխատանք չէր, դա իսկապես շատ մեծ հաճույք էր ինձ պատճառում, որն էլ փոխանցվում էր ուսանողներին:

Ամուսինս, տեսնելով այդ մեծ սերն աշխատանքիս հանդեպ, որոշեց ինձ մի մեծ անակնկալ մատուցել և 2011 թվականի փետրվարի 14-ի կապակցությամբ նվիրեց ուսումնական կենտրոն: "L & I Centre” անվանումը մտածել եմ ինքս, քանի որ ցանկանում էի, որ այն չլինի պարզապես տառերի մի շարան, այլ իմաստ ունենա... Այն "Սովորիր և Կատարելագործիր”-ի հապավումն է անգլերեն տարբերակով՝ "LEARN & IMPROVE”: Չեմ կարող նկարագրել իմ երջանկությունը, երբ նա ինձ ասաց այդ մասին: Դա իմ երազանքներից մեկն էր` ունենալ սեփական ուսումնական կենտրոն և կենդանություն տալ բոլոր մտքերիս կապված այդ կենտրոնի հետ:

Այժմ շնորհիվ իմ թանկագին ամուսնու, ես կարողանում եմ իրագործել իմ մտքերը և անում եմ ամենը, որպեսզի սիրով ստեղծված մեր ուսումնական կենտրոնը ծաղկունք ապրի ու շատ գիտելիքներ տա բոլոր այն մարդկանց, ովքեր գալիս են սովորելու մեզ մոտ: Շնորհիվ իմ համախմբված և փորձառու աշխատակազմի ու հրաշալի ուսանողների, կազմակերպում եմ տարբեր բարեգործական ակցիաներ և միջոցառումներ: Փորձում ենք աջակցել նաև բոլոր նրանց, ովքեր աշխատանքի կարիք ունեն:

Իմ հաջողության համար ես շնորհակալ եմ իմ ընտանիքին, իմ քույրիկին, ով ինձ շատ է օգնել և շարունակում է օգնել, կենտրոնի բոլոր ուսանողներին և իմ ընկերներին: Ես ինձ համարում եմ հաջողակ և ուժեղ մարդ, քանի որ կողքիս ունեմ այնպիսի մարդիկ, ովքեր միշտ պատրաստ են ինձ ձեռք մեկնել:

Այսպիսով դուք իմացաք, թե ինչպես կարող են համարձակությունն ու քեզ շրջապատող մարդիկ դարձնել քեզ հաջողակ: Իսկ թե այսքան կարճ ժամանակահատվածում ինչ հաջողությունների եմ հասել, կարող եք տեսնել այցելելով մեր կայքwww.licentre.am կամ facebook.com/licentre :

Մաղթում եմ Ձեր երազանքներին ևս իրականացում: Եղեք բարի և աշխատասեր, այդ դեպքում կունենաք Ձեր կողքին այնպիսի մարդիկ, ովքեր կօգնեն Ձեզ և անպայման կհասնեք մեծ հաջողությունների, իհարկե Աստծո կամքով…



Աննա Հարությունյանի ղեկավարած ուսումնական կենտրոնի գործունեությանը ինչպես նաև դասընթացներին կարող եք ծանոթանալ Lesson.am կայքում .

Ծանոթանալ L & I Centre ուսումնական կենտրոնի էջին Lesson.am ում



Ավելացվել է ՝ 28.02.2013
Արդեն դիտել են : 780 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն