Ի՞նչ են պատմում մարդու աչքերը մարդու մասին
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
10.12.2016
23:23
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հոդվածներ

Ի՞նչ են պատմում մարդու աչքերը մարդու մասին



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Մենք հաճախ ենք լսում «աչքերը հոգու հայելին են» արտահայտությունը:
Մարդկային մարմնի այս բարդ և հուսալի կենտրոնը, որն ամբողջությամբ կատարում է ուղեղի աշխատանքը պատմում է մարդու մասին գրեթե ամեն ինչ: Մարդկանց, իրերին նայելիս մեր աչքերը անգիտակցորեն գնահատում են իրենց տեսածը: Որոշակի լուսավորության ներքո աչքերի բիբերը կարող են լայնանալ կամ նեղանալ, և մարդու տրամադրությունը կարող է փոխվել:
Երբ մարդը սիրահարված է լինում, նրա բիբերը լայնանում են սիրած էակին նայելիս և դա բոլորն արդեն հասկանում են:
Հետևելով պրոֆեսիոնալ խաղամոլներին` հոգեբանները հանգել են այն եզրակացությանը, որ երբ խաղացողներից մեկը մութ ակնոց է կրում ապա նրա հակառակորդի վիճակն ակամա բարդանում է, քանի որ արդեն դժվար է կռահել , թե ինչ խաղաքարտեր ունի նա: 
Միլիարդատեր Արիստոտել Օնասիսը մեծարժեք գործարքների ժամանակ պարտադիր կրում էր մութ ակնոց, որպեսզի դիմացինը չկռահեր իր մտադրությունը:
Նկարագրելով մարդու արտաքինը, մենք նշում ենք նաև նրա աչքերի գույնը : Ժամանակակից հոգեբանները կարծում են, որ մարդու աչքերի գույնը նույնպես կարող է խոսել նրա բնավորության գծերի մասին:        



Սև աչքեր 
Սև աչքեր ունեցող մարդիկ նախաձեռնող են,հասնում են ամենին, ինչ ցանկանում ենկյանքում: Նրանք ինքնավստահություն և հսկայական  կամքի ուժ ունեն:Հավակնոտ և փառասեր են: Նրանք մեծ հաջողություն են վայելումհակառակ սեռի մոտ, մեծ մասամբ շնորհիվ հայացքի: Սիրահարվելովայսպիսի մարդու` շրջապատված կլինեք սիրով և հոգատարությամբ:Երբեմն նրանք կարող են առանց մտածելու անցնել ծառացած խնդրիլուծմանը, ինչը բացասական հետևանքների կհանգեցնի, ուստի այս մարդկանց խորհուրդ է տրվում ավելի հանգիստ ընկալել կյանքն ուիրականությունը:

 
Կանաչ աչքեր 
Կանաչ աչքեր ունեցողները զգայուն, կարեկից և մեծահոգի մարդիկ են:Նրանց սերը բոլոր դեպքերում իսկական է, նրանք միշտ հավատարիմ ենիրենց երկրորդ կեսին, բայց երբեք չեն ներում անհավատարմությունը ևվիրավորանքը: Նրանց սիրում են ընկերները` հավատարմության և փափուկբնավորության համար: Կանաչ աչքերով մարդիկ շատ համբերատար են,կարող են ժամերով լսել խոսակցին: Նրանք կարող են լինել և' լավընկերներ, և' սկզբունքային ղեկավարներ, սակայն պետք չէ չարաշահելնրանց վստահությունը, այլապես նրանք կվերածվեն թշնամու:

 
Երկնագույն (բաց կապույտ) աչքեր 
Երկնագույն աչքեր ունեցողներն անուղղելի ռոմանտիկ են` պարզ, բայց ոչպարզունակ բնավորությամբ: Նրանք ունեն իրենց ուրույնզգացմունքայնությունն ու հրապուրանքը:  Կարող են ինքնամոռացսիրահարվել: Շատ շուտ են բորբոքվում և կորցնում են սառը դատելուկարողությունը: Ունեն շատ լավ զարգացած պարտքի զգացողություն,երբեք չեն մոռանա արված լավությունը: Կապույտ աչքեր ունեցող մարդիկ միշտ պայքարում են ճշարտության համար, անգամ երբ սխալ են լինում:Անբեկանելի են որոշումներ ընդունելիս, երբեմն անգամ անընդունակ ենհասկանալ դիմացինին:  Խորհուրդ է տրվում փոխզիջումների գնալ:
 

Մոխրագույն աչքեր 
Մոխրագույն աչքեր ունեցողները շատ աշխատասեր են: Նրանց գլխավորհատկանիշներն են զգուշությունը, կշռադատելու կարողությունը  ևանսպառ հետաքրքրասիրությունը: Նրանք երբեք չեն հիասթափեցնումգործընկերներին, կարող են ցուցաբերել ուշագրավ համբերություն ևհետևողականություն: Այսպիսի մարդիկ զգացմունքային չեն, թաքցնում ենիրենց ներքին աշխարհը, սակայն հավատարիմ և հոգատար  են իրենցսիրելիների նկատմամբ: Նրանք հեշտորեն հաղթահարում են բոլորդժվարությունները:
 

Շագանակագույն աչքեր 
Շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ շատ երազկոտ են, հաճախճախրում են երկնքում, մտքով հեռուն են սլանում: Նրանց բնորոշ ենբնավորության այնպիսի գծեր, որոնք են անվստահությունը,գաղտնիությունը, միայնակությունը: Նրանք շատ փխրուն են, հեշտությամբեն ենթարկվում ուրիշի ազդեցությանը: Չնայած երազելու հակմանը`  այսմարդիկ կարող են միանգամայն գործնական լինել:



Հոդվածի հեղինակ  ALIN 



Ավելացվել է ՝ 22.07.2012
Արդեն դիտել են : 8039 անգամ ALIN
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն