9-ամյա աղջկա պատմություն, որը 600.000 կյանք փրկեց
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Ուրբաթ
09.12.2016
22:18
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հոդվածներ

9-ամյա աղջկա պատմություն, որը 600.000 կյանք փրկեց



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Սա շատ գեղեցիկ և հուզումնալից պատմություն է մի աղջկա մասին, որը ուներ շատ մեծ սիրտ ու երազանքներ, նպատակներ, որոնք, ավաղ, այդպես էլ չկարողացավ իրականացնել:
Այս պատմությունը ամերիկուհի 9-ամյա Ռեյչելի մասին է, որը իր ծննդյան օրը ոչ թե խաղալիք, նոր զգեստ կամ մեծ տորթ էր ուզում, այլ փող... Փող, որ կարողանար 15 մարդու ապահովել ջրով:
Սկսենք սկզբից... Մի անգամ այդ աղջնակը լսում է ուսուցչի պատմությունները Աֆրիկայում բնակվող երեխաների մասին: Նա իմանում է, որ այնտեղ իր տարիքի երեխաները խմելու մաքուր ջուր չունեն և խմում են ջրափոսերի կեղտոտ ջուրը, ձեռքբերելով բազմաթիվ հիվանդություններ:

Նա որոշում է օգնել երեխաներին և 2011 թվականի հուլիսի 15-ին` իր ծննդյան օրը, բացում է մի կայք, որտեղ իր ընկերներին, հարազատներին խնդրում է, որ իրեն ոչ թե նվերներ նվիրեն, այլ փող: Աղջկան անհրաժեշտ էր 300$, որպեսզի կարողանար 15 երեխայի ջրով ապահովել: Նա կարողացավ հավաքել 220$, որը բավարարեց միայն 12-ին: Որոշ ժամանակ անց, աղջիկը հուսահատվելով, փակում է կայքը, սակայն միշտ ուսուցչի հետ կիսվում է իր մտքերով, մտածմունքներով, նպատակներով: Սակայն մի չարաբաստիկ ավտովթարը խաթարեց նրա բոլոր պլանները: Նա մահացավ 9 տարեկան հասակում` տանելով իր հետ երազանքներն ու նպատակները:
Սակայն սա դեռ այս պատմության վերջը չէ: Աղջկա մահվան լուրը արագ տարածվեց ամբողջ ԱՄՆ-ով և աշխարհով, շատերը, իմանալով նրա նպատակների մասին, ցանկություն հայտնեցին իրենց հանգանակությունը ունենալ Ռեյչելի երազանքները իրականացնելու համար: Նրա ուսուցիչը բացեց Ռեյչելի վեբ էջը և կատարվեց այն, ինչը իսկապես երազում էր տեսնել 9-ամյա հրեշտակը...
1.077.100 $ փոխանցվեց նրա հաշվեհամարին, որոնցով ոչ թե 15, 100, 200, այլ 600.000 մարդու կյանք կարողացան փրկել:

Ավելացրել է ` meri -ն


Ավելացվել է ՝ 19.03.2012
Արդեն դիտել են : 2403 անգամ meri
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն