25 Անհերքելի Ճշմարտություն անձնական զարգացման մասին
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
10.12.2016
04:11
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հոդվածներ

25 Անհերքելի Ճշմարտություն անձնական զարգացման մասին



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


  1. Գիտելիքների ձեռքբերումը դեռ չի երաշխավորում ձեր աճը և զարգացումը. կարևորը դրանք կիրառելն է։
  2. Լավ գաղափարն առանց գործողությունների ոչինչ է։
  3. Հնարավորությունները պետք է ոչ թե փնտրել, այլ ստեղծել։
  4. Մեր կյանքի 10%-ի վրա ազդում են անկառավարելի իրավիճակները, իսկ մնացած 90%-ը՝ թե ինչպես ենք մենք արձագանքում այդ իրավիճակներին։
  5. Այն, ինչ մենք չենք սկսում այսօր, չենք կարող ավարտել վաղը, ուստի պետք չէ ոչինչ հետաձգել։
  6. Սպասելով իդեալական պայմանների ձեր ծրագրերն իրականացնելու համար՝ դուք կարող եք ձեռնունայն մնալ։
  7. Քանի դեռ դուք շարունակում եք անել այն, ինչ անում եք, դուք շարունակում եք ստանալ այն, ինչ ստանում եք։
  8. Պետք չէ վախենալ փոփոխություններից։ Հաճախ դրանք տեղի են ունենում այն ժամանակ, երբ անհրաժեշտ են։
  9. Կարգապահությունը անհրաժեշտ է նրա համար, որպեսզի նրանից, ինչ դուք ուզում եք ամենաշատը, և նրանից, ինչ ուզում եք հենց հիմա, դուք միշտ ընտրեք առաջինը։
  10. Որքան դժվար է ճանապարհը, այնքան մեծ հաջողություն է սպասվում նրա վերջում։
  11. Դժվար ժամանակները չեն կարող տևել հավերժ, բայց եթե մարդն ինքն է ամեն ինչ դժվարեցնում՝ դա ընդմիշտ է։
  12. Շատ հաջողակ մարդիկ ունեցել են շատ անհաջողություններ՝ նախքան իրենց ուզածին հասնելը։
  13. Ոչ ոք հաջողակ չի ծնվում։
  14. Կան շատ բաներ, որոնց մասին մենք ոչինչ չգիտենք։
  15. Որևիցէ թերություններով ծրագրի առկայությունը ավելի լավ է, քան ծրագրի բացակայությունը։
  16.  Սկզբում պետք է սովորել ասել «այո»։ Դա կբազմազանեցնի ձեր կյանքը և կօգնի գտնել ձեր նպատակը։ Դա անելով՝ սովորեք ասել «ոչ»՝ ձեր նպատակի վրա լիովին կենտրոնանալու և ավելորդ բաներից հրաժարվելու համար։
  17. Անկախ նրանից, թե ինչպես եք դուք գումար վաստակում, դուք աշխատում եք միայն մի մարդու համար՝ ձեր։
  18. Մենք բոլորս ունենք ուժեղ կողմեր։ Այն, ինչ ստացվեց ուրիշի մոտ, կարող է չստացվել ձեր մոտ, և հակառակը։
  19. Դուք երբեք չեք դառնա լավ գաղափարի հեղինակ, եթե դրանից առաջ չունենաք վատ գաղափարների ամբողջություն։
  20. Զբաղված լինելը և արդյունավետ լինելը տարբեր բաներ են։
  21. Երջանիկ լինելը և հաջողակ լինելը տարբեր բաներ են։
  22. Յուրաքանչյուր իրավիճակում դուք ունեք ընտրություն։
  23. Հաջողությունը դա ուրիշներին իշխելը չէ, դա սեփական հնարավորություններին տիրապետելն է։
  24. Կյանքը լի է հնարավորություններով, որոնց շնորհիվ դուք կարող եք դառնալ այն մարդը, որը ցանկանում եք լինել։
  25. Դուք ունեք լիարժեք իրավունք երջանիկ լինելու։ Կիրականացնեք դուք այդ իրավունքը, թե ոչ, կախված է միայն ձեզնից։ 

Ավելացրել Է Smile այցելուն


Ավելացվել է ՝ 04.01.2013
Արդեն դիտել են : 1163 անգամ Smile
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն