10 պարզ ճշմարտություն, որոնք խելացի մարդիկ երբեմն մոռանում են
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Հինգշաբթի
08.12.2016
05:05
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հոդվածներ

10 պարզ ճշմարտություն, որոնք խելացի մարդիկ երբեմն մոռանում են



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Երբեմն խելացի մարդիկ դժվարանում են հաջողության հասնել, որովհետև մոռանում են շատ կարևոր ճշմարտություններ, որոնք միասին կարևոր նշանակություն ունեն մեր ընդհանուր զարգացման ու առաջխաղացման համար: Եկեք միասին տեսնենք, թե որոնք են դրանք և փորձենք չմոռանալ ու կիրառել.

1.Կրթությունն ուգիտելիքները ոչինչ են, եթե դրանքգործնականում չենօգտագործվում:

Կարևոր չէ, որ ձեր IQ-ն ամենաբարձրն է, կամ այն, որ քվանտային ֆիզիկայի ոլորտում դոկտորական աստիճան ունեք: Դուք ոչինչ չեք փոխի և ոչ մի էական հաջողության չեք հասնի, եթե ձեր գիտելիքները չօգտագործեք գործնականում: Հսկայական տարբերություն կա իմանալու, թե ինչպես է պետք անել և բուն գործողությունը կատարելու միջև: Կրթությունն ու գիտելիքները ոչինչ չարժեն, եթե դրանք չօգտագործվեն: Այնպես որ, անցեք գործի` օգտագործեք այն, ինչ գիտեք, նախաձեռնող եղեք: 

2.Երջանկությունն ու հաջողությունը երկու տարբեր երևույթներ են: 

Մինչ շատերը մտածում են, թե եթե հաջողակ ես, հետևաբար նաև երջանիկ ես, պետք է նշել, որ իրականում սրանք այնքան էլ կապ չունեն միմյանց հետ: Ես մի կին գիտեմ, ով բավականին հաջողակ է իր կարիերայում: Բոլորը հիանում են նրա աշխատանքով ու հաջողություններով, սակայն միայն մտերիմներն են տեղյակ, որ չնայած իր հաջողություններին` նա այնքան էլ երջանիկ չի զգում իրեն: Նա միայն մտերիմների հետ է կիսվում այն մասին, որ հոգնած ու միայնակ է զգում և որ իր անձնական կյանքի համար ժամանակ գրեթե չի գտնում: Այո՛, կարելի է հաջողակ լինել, բայց ոչ երջանիկ:
Երջանկությունը և հաջողությունը տարբեր երևույթներ են, և դրանք պետք է առանձին դիտարկել, որպեսզի երբևէ մեկը մյուսին չխանգարի ձեր կյանքում:

3. Յուրաքանչյուրն աշխատում է ինքն իր համար:

Այո՛, իրականում ամեն օր դուք աշխատում եք ինքներդ ձեզ համար:
Կարևոր չէ` ինչպես եք վաստակում ձեր ապրուստը կամ ում համար եք աշխատում, հիշեք` դուք աշխատում եք միայն ձեզ համար, ու հենց դուք եք կառավարում ձեր աշխատանքը: Դուք ամեն օր «վաճառում» եք ձեր կյանքի որոշակի ժամանակը ինչ-որ գնով (օր`. աշխատավարձի չափը) ինչ-որ «հաճախորդների» (օր`. աշխատատուին):
Այնպես որ, ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչպես եք օգտագործում ձեր այդքան թանկ ժամանակը և ինչպես եք օգուտ քաղում ձեր ծախսած ժամանակից: Պատասխանը փոքր-ինչ տարբեր կլինի յուրաքանչյուրիս համար, սակայն կարևոր է, որ գիտակցենք` ինչքանով ենք մեր ռեսուրսները արդյունավետ ու ճիշտ օգտագործում` առանց դրանք վատնելու:

4.Ընտրության բազմաթիվ հնարավորությունները խանգարում են որոշում կայացնել:

Այսօր` 21-րդ դարում, երբ տեղեկատվության հոսքը ընթանում է լույսի արագությամբ, և նորարարությունների հնարավորությունների բազմազանությունը անվերջանալի է թվում, մենք առատ ըտրության հնարավորություն ունենք` որոշելու, թե ինչպես ենք ուզում դասավորել մեր կյանքն ու կարիերան: Սակայն հաճախ ընտրության այս բազմազանությունը հանգեցնում է որոշումներ կայացնելու անկարողությանը, խառնաշփոթության, որի արդյունքում մենք չենք կարողանում քայլեր ձեռնարկել:
Տարբեր բիզնես-մարքեթինգային հետազոտությունները ցույց են տվել, որ ինչքան շատ ընտրության հնարավորություն է լինում, այնքան ավելի քիչ բան են կարողանում գնել հաճախորդները: Այո, իսկապես ավելի հեշտ է, օրինակ, երեք հնարավոր տարբերակներից ընտրություն կատարել, քան 300-ից: Եթե ընտրություն անելը դժվարանում է, շատերն ուղղակի հանձնվում են, հրաժարվում են որևէ ընտրություն անելուց:
Այնպես որ, եթե հայտվել եք մի իրավիճակում, երբ բազմակի հնարավորություններ կան, և չեք կարողանում կողմորոշվել, մի փորձեք ամեն տարբերակը մանրամասնորեն կշռադատել ու գնահատել մինչև որոշում կայացնելը: Այդպես ուղղակի վատնում եք ձեր ժամանակը: Ընտրեք այն տարբերակը, որը, կարծում եք, ավելի ճիշտ կլինի, ու փորձեք: Եթե ձախողվի առաջին տարբերակը, մյուսին անցեք: Ի վերջո ինչքան էլ շատ կշռադատեք, երբեք չեք իմանա` ինչպես կավարտվի նախաձեռնած գործը, մինչև չսկսեք: Այնպես որ, ժամանակ մի վատնեք:

5.Բոլոր մարդիկ էլ հավասարապես թե՛ հաջողությունների են հասնում, թե՛ ձախողումներ ունենում:

Մի փորձեք լինել կատարյալ, դուք վատնում եք թե՛ ձեր ժամանակը, թե՛ ձեր էներգիան, քանի որ ոչ ոք չի կարող հասնել կատարելության: Նույնիսկ հայտնի մարդիկ, ում երբեմն կարող եք որպես օրինակ ընդունել` երաժիշտներ, գրողներ, բիզնեսմեններ և նույնիսկ մեր ծնողները, բոլորն էլ իրենց կյանքում թե՛ հաջողությունների են հասել և թե՛ ձախողումներ ունեցել: 
Մենք հիմնականում հաջողությունների ենք հասնում այն ոլորտում, որի համար ավելի շատ ժամանակ ենք ծախսում, ավելի շատ աշխատում ու նվիրվում: Դուք կարող եք ինչ-որ ոլորտում հաջողության հասնել ձեր սիրած աշխատանքի միջոցով, սակայն մեկ այլ ոլորտում հնարավոր է այնքան էլ հաջողակ չլինեք: Օրինակ` կարիերայում հաջողակ մարդը կարող է վատ ամուսին կամ կին լինել: 
Նաև հիշեք, որ հաջողությունների միանգամից չեն հասնում:

6.Ամեն գործած սխալը առաջընթաց է:

Սխալները միշտ կարևոր դաս են լինում մեզ համար: Ամեն անգամ սխալվելիս դուք մեկ քայլով մոտենում եք ձեր նպատակին: Միակ սխալը, որ կարող եք գործել, և որը ձեզ իսկապես կվնասի, դա ոչինչ չանելն է միայն այն պատճառով, որ դուք վախենում եք սխալվելուց:
Մի կասկածեք, հավատացեք ինքներդ ձեզ: Կյանքում կարևոր է ոչ թե հնարավորություններ ունենալը, այլ հնարավորություններից օգտվելը: Երբեք չեք կարող 100% համոզված լինել, որ ձեռնարկած գործը հաջողությամբ կպսակվի, բայց կարող եք 100% համոզված լինել, որ եթե ոչինչ չձեռնարկեք, ոչ մի արդյունքի չեք հասնի:
Համարձակ եղեք, ի վերջո կա՛մ հաջողության կհասնեք, կա՛մ ինչ-որ բան կսովորեք: Առաջ շարժվեք, որպեսզի հաջողությունների հասնեք, այլապես հավերժ կմնաք նույն կետում` առանց ձեռքբերումների ու առաջընթացի:

7.Մարդիկ կարող են հասնել հաջողությունների, նույնիսկ եթե չեն սիրում իրենց զբաղմունքը:

Իհարկե, սա չի նշանակում, որ դուք պետք է ընտրեք այնպիսի մասնագիտություն, որը  չեք սիրում: Ուղղակի շատերն են նշում, որ եթե ուզում եք հաջողությունների հասնել, ապա պետք է ընտրեք այնպիսի մասնագիտություն կամ զբաղմունք, որը սիրում եք: Սակայն ինքս բազմաթիվ օրինակներ գիտեմ, երբ մարդիկ այնքան էլ չեն սիրում իրենց մասնագիտությունը, սակայն հաջողությունների են հասել տվյալ ոլորտում, որովհետև նրանք իրենց գործի մասնագետներն են: Ընկերներիցս մեկն, օրինակ, հաշվապահ է, նա նշում է, որ իր աշխատանքը ձանձրալի է, սակայն դա չի խանգարում նրան հաջողությունների հասնել իր աշխատանքում:
Անհրաժեշտ է հասկանալ, որ եթե ուզում եք հաջողության հասնել ինչ-որ ոլորտում, պետք է ուղղակի նվիրվածությամբ աշխատել և ժամանակ ու ուշադրություն տրամադրել` զարգանալու և սովորելու համար, և դուք հաջողության կհասնեք, նույնիսկ եթե մասնագիտությունն այնքան էլ չեք սիրում:

8.Մարդկանց հետ ունեցած մեր խնդիրները ոչ թե նրանց, այլ մեր մեղավորության արդյունքն են:

Հաճախ, երբ մենք խնդիրներ ենք ունենում մարդկանց հետ` ծնողների, ընկերների, եղբոր կամ քրոջ և այլն, դրանք այնքան էլ նրանց հետ կապ չունեն: Քանի որ շատ խնդիրներ, որոնք մենք կարծում ենք, թե ունենք նրանց հետ, իրական չեն, այլ մեր ենթագիտակցության արդյունքը: Միգուցե նրանք անցյալում ինչ-որ բան են արել, որն ազդել է մեզ վրա, իսկ մենք պաշտպանված չենք եղել, կամ միգուցե նրանք ինչ-որ բան այնպես չեն արել, ինչպես մենք սպասել ենք նրանցից: Ինչևէ, այս ամենը ոչ այնքան նրանց, այլ հենց մեզ հետ է կապված, մեր ընկալման հետ:
Եվ սա շատ ավելի լավ է, քանի որ մենք ենք մեր որոշումների տերը: Մենք կարող ենք ընտրել` անցյալում կատարված տհաճ հիշողությունները պահել մեր մտքում կամ բացել մեր միտքը ավելի դրական իրականությունը ընկալելու համար, որը մեր շուրջն է:
Միակ բանը, որ մեզնից պահանջվում է, դա մեր պատրաստակամությունն է երևույթներին այլ տեսանկյունից նայել: Մենք պետք է մոռանանք, թե ինչ է եղել կամ ինչպես կարող էր լինել, և կենտրոնանանք նրա վրա, թե ինչ կա, և ինչ կարող է լինել:

9.Հուզված վիճակում ընդունված որոշումները հազվադեպ են ճիշտ լինում:

Հուզված վիճակում երբեք չպետք է որոշումներ կայացնենք, քանի որ դրանք ոչ թե սառը դատողությամբ ընդունված, այլ պահի ազդեցության տակ ընդունված, չմտածված որոշումներ են:
Երբեք թույլ մի տվեք, որ ձեր զգացմունքները խաբեն ձեր դատողությանը: Փորձեք սթափվել և ավելի ուշադիր մտածել մինչ կարևոր որոշում ընդունելը:

10.Դուք երբեք 100% պատրաստ չեք լինի, երբ հնարավորություն ընձեռնվի ձեզ կարևոր որոշում կայացնել:

Շատ խելացի մարդիկ երբեմն համառորեն չեն ընդունում իրենց հանդիպած հնարավորությունը միայն նրա համար, որ կարծում են, թե պատրաստ չեն: Այլ կերպ ասած` նրանք կարծում են, թե չունեն հավելյալ գիտելիքներ, կարողություններ, փորձ և այլն, որն էլ նրանց հետ է պահում օգտվելուց իրենց ընձեռնված հնարավորությունից: Ցավոք, այս տեսակ մտածելակերպը խանգարում է, խեղդում մարդկանց անձնական աճն ու զարգացումը:
Իրականում ոչ ոք էլ երբեք ամբողջովին պատրաստ չի լինում, երբ առիթը կամ հնարավորությունը ընձեռնվում է: Քանի որ հենց այս հնարավորություններն են, որ ապահովում են մեր անձնական աճը, մեզ ավելի ուժեղ դարձնում, թե՛ էմոցիոնալ առումով, թե՛ փորձառության ու գիտելիքների: Դրանք են, որ ստիպում են մեզ դուրս գալ մեր հարմարավետության գոտուց, որը նշանակում է, որ սկզբում մենք այնքան էլ լավ կարող է մեզ չզգանք և հետևաբար, երբ հարմարավետ չենք զգում, մենք արդարանում ենք, թե պատրաստ չենք: 
Միայն հիշեք, որ կյանքում անձնական աճի ու զարգացման հնարավորություններ շատ կընձեռնվեն, և ձեր կյանքում դրական փոփոխություններ ունենալու համար հարկավոր է ուղղակի համարձակ լինել, օգտվել դրանցից:



Ավելացվել է ՝ 06.08.2013
Արդեն դիտել են : 1776 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն