Հետաքրքիր փաստեր
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Ուրբաթ
09.12.2016
04:54
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Փաստեր

Հետաքրքիր փաստեր



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Դելֆինները մեկ աչքը բաց են քնում:


Կովի կաթից ալերգիա ունեցող մարդկանց թիվն աշխարհում ավելի մեծ է, քան մյուս բոլոր սննդամթերքներից:


Ուղտը երեք կոպ ունի' ավազե փոթորիկներից պաշտպանվելու համար:


Ի տարբերություն արեգակնային համակարգի մյուս 7 մոլորակների, Երկիր մոլորակը միակն է, որի անվանումը կապ չունի ինչ-որ աստվածության հետ:


ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի եկեղեցիներում զկրտալն ու փռշտալը համարվում է անթույլատրելի:


Հնարավոր չէ փռշտալ, առանց աչքերը թարթելու:


Մաստակն ունի 9000 տարվա պատմություն:


Թրթուրը 4 քիթ ունի:


Չարլզ Օսբորն անունով մի մարդ մինչև 69 տարեկան հասակը տառապել է քրոնիկ զկրտոցից:

 

Ելիզավետա 1-ին թագուհին իրեն համարում էր մաքրության խորհրդանիշ: Նա լոգանք էր ընդունում ամեն երեք ամիսը մեկ' հաշվի չառնելով, դրա անհրաժեշտությունը կա, թե ոչ:

 

Ընձուղտը մաքրում է աչքերը 21 դյույմ երկարություն ունեցող լեզվի միջոցով:

 

Միջին հաշվով մարդն օրվա մեջ ծիծաղում է մոտ 10 անգամ:

 

Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան ուղեղը: (Ի դեպ ես տենց մարդ էլ գիտեմ)

 

20 երեխայից միայն մեկն է ծնվում բժշկի կողմից կանխորոշված օրը:

 

Հին հույները ենթադրում էին, որ տղաները ձևավորվում են կնոջ որովայնի աջ կողմում, իսկ աղջիկները' ձախ կողմում: Ըստ դրա երեխայի առաջին խաղից որոշում էին նրա սեռը:

 

Եթե մարդու մարմնի ատոմներից հեռացվի դատարկ տարածությունը, ապա այն ամենը, ինչ կմնա, կարող է անցնել ասեղի անցքով:

 

Եթե իրականում կինն ունենար Բարբի տիկնիկի մարմնաչափերը, ապա կկարողանար տեղաշարժվել միայն 4 վերջույթների միջոցով:

 

Շեկ մորուքներն ավելի արագ են աճում, քան սևերը:

 

Ռուսերենում և անգլերենում գոյություն չունի ծնկի հակառակ կողմն անվանելու համար նախատեսված բառ:

 

Հավի ամենաերկար թռիչքը տևել է 13 վայրկյան:

 

15-րդ դարում կարծում էին, որ կարմիր գույնը բուժում է. հիվանդներին հագցնում էին կարմիր հագուստ և շրջապատում էին կարմիր իրերով:

 

Երբ դուք կարմրում եք, ձեր ստամոքսը նույնպես կարմրում է:

 

Մարդու մարմնի ճարպը բավարար է 7 կտոր օճառ պատրաստելու համար:

 

Մարդու մարմնի ջերմության 80%-ը հեռանում է գլխից:



Ավելացվել է ՝ 15.05.2013
Արդեն դիտել են : 1606 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն