Խնձորը ոչնչով չի զիջում դեղերին
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
11.12.2016
09:02
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հետաքրքիր

Խնձորը ոչնչով չի զիջում դեղերին



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
xndzor


Ամեն օր երկու խնձոր ուտելով` կինը կարող է նվազեցնել խոլեստերինի ցուցանիշներն ու սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ խնձորը նվազեցնում է ճարպերի պարունակությունը դաշտանադադարի մեջ գտնվող կանանց արյան մեջ: 

Ամեն օր խնձոր ուտող կանայք կարողացան նվազեցնել խոլեստերինը 1/4-ով: Առանձնապես շատ նվազում էր ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը, որոնք խցանում են զարկերակներն ու մեծացնում են թրոմբի առաջացման հավանականությունը: 

Նախքան դաշտանադադարը կանայք կարող են առանձնապես չանհանգստանալ սրտային հիվանդությունների առաջացման համար: Բայց ամեն ինչ փոխվում է 50-ից հետո: Այս տարիքային խմբում գտնվող 160 կին ենթարկվել է հետազոտությունների: Նրանց առաջարկել են ամեն օր  ուտել 75 գրամ չորացրած խնձոր: Նաև կար ստուգիչ խումբ, որն ուտում էր սև սալոր:

Յուրաքանչյուր կամավոր 1 տարվա ընթացքում 3 ամիսը մեկ անգամ անալիզ էր հանձնում: Արդյունքում 3 ամիս անց հիմնական խմբի մոտ խոլեստերինի մակարդակը նվազեց 9%-ով, իսկ ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը` 16%-ով: 6 ամիս անց ցուցանիշներն էլ ավելի տպավորիչ էին` 13% ու 24% համապատասխանաբար: Ստուգիչ խմբի մոտ նկատվում էին որոշակի փոփոխություններ, բայց ոչ այդքան զգալի:


Ավելացվել է ՝ 06.08.2012
Արդեն դիտել են : 2519 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն