Տոնածառի գաղտնիքը
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
03.12.2016
16:41
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հետաքրքիր

Տոնածառի գաղտնիքը



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Երբևէ մտածե՞լ եք դուք, թե սենյակի որ մասում է պետք դնել տոնածառը: 
Ֆեն-շույի վարպետների կարծիքով, ճիշտ տեղում դրված տոնածառը կարող է ոչ միայն պարգևել ձեզ ամանորյա ուրախություն, այլ նաև ներգրավել լրացուցիչ հաջողություններ դեպի ձեր կյանքի տարբեր ոլորտներ: Այսպիսով, ի՞նչ եք դուք սպասում գալիք տարվանից` սեր, փող, հարգանք, երեխաների բարեկեցություն, հաջողություններ աշխատանքում: Որպեսզի նոր տարին ձեզ հաջողություններ բերի, ապա ըստ ֆեն-շույի, դուք պետք է տեղադրեք տոնածառը սենյակի ճիշտ անկյունում: 

Ուշադրությո՛ւն: Հաշվարկը արվում է այն կետից, երբ դուք սենյակ եք մտնում: Եվ այսպես… Եթե դուք ուզում եք նոր տարում հանդիպել նոր սիրո կամ զարգացնել արդեն եղած հարաբերությունները, ապա ձեր անկյունը հեռավոր աջ անկյունն է: 
Սիրո համար ֆեն-շույը խորհուրդ է տալիս զարդարել տոնածառը փայլուն բյուրեղներով, մետաքսե ժապավեններով, սրտիկներով, սրտի տեսքով կոմպոզիցիաներով, երբ օրինակ երկու գնդաձև խաղալիքներ կամ կաղիններ կախված են իրար կողք: Տոնածառի վրա պետք է գերիշխեն կարմիր և վարդագույն զարդերը, իսկ տոնածառի վերևի մասը պետք է զարդարվի մեծ սրտիկով կամ փայլազարդ գնդով: Եթե նոր տարվանից դուք սպասում եք ֆինանսական հաջողություններ, ապա դուք պետք է ընտրեք հեռավոր ձախ անկյունը: Տոնածառի զարդերը պետք է ունենան արծաթյա կամ ոսկյա երանգներ: Հարստություն ներգրավելու համար ամենաճիշտ զարդը համարվում են մետաղադրամները, օրինակ` մետաղադրամի տեսքով, փայլուն կազմով շոկոլադե սալիկները: 

Երեխաները` մոտակա աջ անկյունն են: Եթե նոր տարին ձեր ընտանիքում առաջին հերթին մանկական տոն է, կամ դուք ուզում եք նոր տարում երեխաներ ունենալ, ապա դրեք տոնածառը սենյակի մոտակա աջ անկյունում: Զարդարեք տոնածառը խաղալիքներով, քաղցրավենիքներով, իսկ եթե ընտանիքում երեխաներ կան, թող հենց նրանք էլ զարդարեն տոնածառը և պետք չէ դրանից հետո ոչ մի բան փոխել (միայն կարելի է ինչ-որ բաներ շտկել): Բայց լույսերը կախեք ինքներդ, չէ՞ որ կարևոր որոշումները պետք է կայացնեն ծնողները: Մոտակա ձախ անկյունը` ընկերների անկյունն է: Դրեք տոնածառը այնտեղ, եթե նոր տարում ուզում եք ձեռք բերել նոր ընկերներ, ազդեցիկ կապեր կամ դառնալ ավելի ճանաչված հասարակության մեջ: Ամենամեծ ազդեցությունը կլինի այն ժամանակ, երբ դուք խնդրեք ձեր ընկերներին իրենց տանից ինչ-որ խաղալիք նվիրել ձեզ` ձեր տոնածառի համար: Իսկ եթե ուզում եք նոր ծանոթություններ ձեռք բերել, ապա տոնածառից կախեք այնպիսի զարդեր, որոնք բնորոշում են այդ ծանոթությունները: Օրինակ, ազդեցիկ կապեր ձեռք բերելու համար տոնածառից կախեք թանկարժեք գրիչ, կամ մետաղադրամներ` հովանավորներ ձեռք բերելու համար, իսկ եթե ուզում եք ընկերանալ տղամարդկանց հետ` տոնածառից կախեք փողկապի մեկ-երկու քորոց: 

Մի խոսքով, գտեք այն իրը, որը ձեր կարծիքով պետք է ունենա այն մարդը, որի հետ դուք ցանկանում եք ընկերանալ: Իսկ լավագույն տարբերակը, իհարկե, տոնածառը սենյակի մեջտեղում դնելն է: Դրանով դուք կարող եք ուժեղացնել ձեր կյանքի բոլոր ոլորտները: Իսկ զարդերը այդ ժամանակ պետք է կախել տոնածառի այն ճյուղերին, որոնք նայում են սենյակի համապատասխան անկյուններ: Սակայն կարող է լինել այնպես, որ սենյակի հագեցվածությունը թույլ չտա դնել տոնածառը անհրաժեշտ անկյունում: Հոգ չէ: Վերցրեք տոնածառի մի քանի ճյուղեր, դրեք դրանք ծաղկամանի մեջ և դրեք այն ցանկացած անկյունում` զարդարելով համապատասխան զարդերով: Ահա և այսքանը, հուսով ենք, որ ձեր տոնածառը ձեզ ուրախություն կպարգևի ոչ միայն ամանորյա տոներին, այլ նաև հաջողություններ կբերի հաջորդ ողջ տարվա ընթացքում: 

Հեղինակ ` Արսեն Խաչատրյան

      



Ավելացվել է ՝ 24.12.2011
Արդեն դիտել են : 1756 անգամ Sanchoo
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն