Ի՞նչու ենք մենք քնում
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Հինգշաբթի
08.12.2016
08:57
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հետաքրքիր

Ի՞նչու ենք մենք քնում



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Չղջիկներին, թռչուններին, կրիաներին և մարդկանց միավորում է գոնե մեկ բան՝ նրանք բոլորը քնում են: Փաստացի, մարդը իր կյանքի մեկ երրորդը ծախսում է քնի վրա, սակայն քունը հետազոտող գիտնականները, առ այսօր չեն հասկանում ինչու:Քունը պաշտպանում է կենդանուն վտանգից:

Science ամսագրում տպագրված նյութի համաձայն, քնի նշանակությունը համարվում է գիտության 125 չլուծված խնդիրներից մեկը: Այս առիթով ստեղծված դեռ ոչ մի տեսություն դեռևս չի հաստատվել, և դրանցից մի քանիսը նույնիսկ, իրար հակասում են:

UCLA -ի հոգեբուժության պրոֆեսսոր և Semel Institute for Neuroscience -ի հետազոտական կենտրոնի ղեկավար Ջերոամա Սիգելի նոր վերլուծությունը, թույլ տվեց հետևություն անել, որ քնի հիմնական ֆունկցիան՝ կենդանու գոյության ընդունակության բարձրացումնը և նրան ռիսկերից պաշտպանումն է:

"Կենդանիների գոյության տեսանկյունից նայելով, քունը, որպես օրենք, քննարկվում է որպես ինչ-որ նեգատիվ բան, քանի որ քնած կենդանին, գիշատիչների համար ավելի խոցելի է, և չի կարող ադեկվատորեն հակազդել",— նշում է Սիգելը: Քունը կարող է կատարել նաև որոշ ֆիզիոլոգիական և նյարդաբանական ֆունկցիաներ, որոնք չեն կարող կատարված լինել ակտիվության վիճակում:

Սիգելի լաբորատորիան, տարբեր կենդանիների քնի հետ կապված նոր հետազոտություն է կատարել, քննարկելով բադակտուցին, և այլ ձվադնող կաթնասունների: Ոչ ակտիվ վիճակները բնորոշ են նաև տեսակների լայն սպեկտրի, օրինակ՝ բույսերի և պարզագույն միկրոօրգանիզմների համար: Այս տեսակները ունենում են այնպիսի անգործության վիճակներ, որոնք տարբերվում են քնից: Դա խոսում է այն մասին, որ քունը կարող է անհրաժեշտ լինել ուղեղի համար:

Ձմեռաքունը՝ այնպիսի մի վիճակի օրինակ է, որը կարողանում է կարգավորել կենդանու վարքը, գոյատևելու տեսանկյունից: Կենդանին ի վիճակի չէ, ձմեռը անց կացնելու համար միգրացիա կատարել ավելի տաք կլիմայական գոտի: Այդ պատճառով էլ ձմեռաքունը օգնում է նրան գոյատևել՝ կրճատում է էներգիայի և սննդի պահանջը, պաշտպանում է նրան գիշատիչներից, քանի որ նա թաքնվում է որջում:

Երիտասարդ տարիքում ինչու՞ ենք ավելի լավ քնում:


Այս կամ այն կենդանու քնի տևողությունը որոշվում է նրա ապրելաոճով՝ սնունդ ընթունելու հաճախականությամբ, միգրացիայի ժամկետներով, ձագերի մասին հոգ տանելու շրջանի տևողությամբ և շատ այլ գործոններով: Սակայն ի տարբերություն ապատիայի և երկարատև քուն մտնելու, քունը արագ դարձելի է՝ այսինքն կենդանին կարող է արագ արթնանալ, որը թույլ է տալիս օպերատիվ կերպով հակազդել սենսորային ազդակներին:

Հետազոտությունում քննարկվել էր նաև մարդկային քունը: Նա առանձնանում է շրջակա միջավայրում կատարվածի նկատմամբ զգայունության բարձր աստիճանով: "Հաճախ բերվում է այն օրինակը, երբ երեխան արթնանում է ծնողների ննջարանում կատարվածից, այն դեպքում երբ խոր քնում է ամպրոպի ժամանակ",— ասում է գիտնականը: Մարդու ուղեղը քնած վիճակում ընդունում է սենսորային ազդանշանները և կարող է արթնանալ մի քանի հարյուր միլիվայրկյանների ընթացքում:

Մարդու ուղեղի կշիռը, միջինում, կազմում է նրա մարմնի կշռի 2%-ը, սակայն օգտագործում է, ակտիվության ընթացքում ծախսած էներգիայի 20%-ը: Բացի էներգիայի խնայողությունից, քունը մեծ դեր ունի նաև գոյատևելու գործընթացում, օրինակ՝ կրճատում է վնասվելու ռիսկը, ցածրացնում է ռեսուրսների օգտագործումը և օգնում է ժամանակավորապես խուսափել խնդիրներից:

"Դարվինյան տեսությունը կարող է բացատրել մարդկային քնի մեջ կատարվող տարիքային փոփոխությունները,— նշում է Սիգելը.— Երբ մենք երիտասարդ ենք, մեր քունը բավական խորն է, որովհետև մեր նյութափոխանակությունը բավականին բուռն է կատարվում, որը զգալի աստիճանի կրճատվում է քնի ընթացքում: Այս շրջանում քնի խորությունը կարելի է բացատրել նաև նրանով, որ մեզ շրջապատում են մարդիք, ովքեր կարող են մեզ պաշտպանել: Տարիքի հետ նյութափոխանակության ինտենսիվությունը կրճատվում է, և մենք կարիք ենք ունենում պաշտպանել մեզ ինքներս:


Ավելացվել է ՝ 19.07.2011
Արդեն դիտել են : 1590 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն