Հոգեբանական թեսթ:Սիրահարված ես, թե՞ հրապուրված
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
10.12.2016
09:55
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Հետաքրքիր

Հոգեբանական թեսթ:Սիրահարված ես, թե՞ հրապուրված



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


1. Եթե ձեր «Սիրեցյալը» ունի տարօրինակ նախասիրություններ` հոբիներ, դուք`
1.Ծիծաղում եք նրա նախասիրության վրա 1 միավոր
2.Խրախուսում եք նրա նախասիրությունները 2 միավոր 
3.Նրա նախասիրությունները ժամանակի ընթացքում դառնում են նաև ձերը 3 միավոր

2. Ձեր ծննդյան օրը նա նվիրում է այն նույն գրքից, որ դուք ունեք, դուք`
1.Ասում եք, որ երկար ժամանակ է, ինչ փորձում եք գտնել այդ նույն գիրքը 3 միավոր
2.Ասում եք, որ դուք նույն գրքից ունեք 1 միավոր
3.Ժպտալով վերցնում եք գիրքը, մտածելով, որ կնվիրեք ինչ որ մեկին 2 միավոր

3. Նա ձեզ ժամադրության է հրավիրում և դուք գիտեք, որ նա քիչ գումար ունի, դուք`
1.Առաջարկում եք պարզապես այգում զբոսնել 3 միավոր
2.Առաջարկում եք գումարը երկուսով վճարել 2 միավոր
3.Հրաժարվում եք ժամադրության գնալ 1 միավոր

4. Ի՞նչ կհագնեք ժամադրության գնալիս
1.Շրջազգեստ, որ վերջերս էիք գնել 2 միավոր
2.Այն շրջազգեստը, որ նա ամենից շատ է սիրում 3 միավոր
3.Այն շրջազգեստը, որ դուք ամենից շատ եք սիրում 2 միավոր

5. Ի՞նչ կանեք, երբ նա երկու շաբաթով մեկնի երկրից
1.Կհանդիպեք ընկերուհիների հետ, կզբոսնեք նրանց հետ, կզվարճանաք 2 միավոր
2.Տանը կնստեք և անհամբեր կսպասեք նրա վերադարձին 3 միավոր
3.Կզանգեք ձեր նախկին <<ընկերոջը>> և նրա հետ դուրս կգաք զբոսնելու 1 միավոր
  
6. Եթե նրա մայրիկը ձեզ այնքան էլ չհավանի և իր պահվածքով ձեզ պարզ հասկացնի, որ մեկ ուրիշին է իր տղային համապատասխան զույգ համարում, դուք`
1.Կփորձեք բոլոր հնարավոր միջոցներով սիրաշահել նրան 3 միավոր
2.Կանեք ամեն ինչ, որ համապատասխանեք նրա չափանիշներին 2 միավոր 
3.Անկեղծ կզրուցեք նրա հետ հասկանալու համար, թե ինչ խնդիր կա 1 միավոր

7. Եթե վիճել եք նրա հետ և վեճի մեղավորը դուք եք, ինչպե՞ս կվարվեք
1.Ներողություն կխնդրեք 3 միավոր
2.Կսպասեք, որ նա առաջինը զանգի 2 միավոր
3.Ամեն ինչ քո տեսանկյունից կպատմես ընկերուհիներիդ և կսկսես նրանց հետ միասին փնովել նրան 1 միավոր
  
8. Եթե դուք երեկոն անցկացնում եք տանը` ձեր ծնողների հետ, դուք` 
1.Մտածում եք, որ հենց այնպես ժամանակ եք կորցրել 1 միավոր
2.Կարծում եք, որ հիանալի ժամանակ եք անցկացրել 3 միավոր
3.Սպասում եք, թե երբ է այդ երեկոն ավարտվելու 2 միավոր

9. Զբոսնելու ժամանակ հանդիպում եք այն երիտասրդին, ում հանդեպ որոշ ժամանակ առաջ այնքան էլ անտարբեր չէիք և նա առաջարկում է միասին զբոսնել
1.Դուք հրաժարվում եք 2 միավոր
2.Մերժում եք նրա առաջարկը և ասում, որ սիրում եք մեկ ուրիշին 3 միավոր
3.Համաձայնվում եք նրա հետ միասին զբոսնել 1 միավոր

10.Նա խոստացել էր երեկոյան զանգահարել,բայց արդեն ուշ երեկո է և նա մինչև հիմա դեռ չի զանգել
1.Ամբողջ գիշեր չեք քնում և սպասում եք նրա զանգին 3 միավոր
2.Սկսում եք լացել 2 միավոր
3.Զանգահարում եք ձեր ընկերուհիներին և գնում նրանց հետ զբոսնել 1 միավոր

Պատասխաններ

(10-15 միավոր)- Ձեր զգացմունքները սեր անվանել միանշանակ չի կարելի: Դա հրապուրանք է, որը ժամանակի ընթացքում կանցնի: Դուք ինքներդ էլ շատ լավ գիտակցում եք, որ դա  պարզապես ժամանակավոր հրապուրանք է:
 
(16- 26 միավոր) – Ձեր զգացմունքները տատանվում են սիրահարվածության և հրապուրանքի միջև: Ամեն ինչ նշանակություն ունի` մի փոքր սխալը անգամ կարող է ամեն ինչ տակնուվրա անել: Նա արդեն թանկ մարդ է դարձել ձեզ համար, սակայն, այդ զգացմունքները նույնպես չի կարելի անվանել սեր:
 
(27-30 միավոր)- Շնորհավորում եմ… Դուք իսկապես սիրում եք, ձեր սերը բավական հասուն և ուժեղ է: Դուք շատ լավ գիտակցում եք, որ ձեր երկրորդ կեսն էլ ունի բազմաթիվ թերություններ, սակայն, նրան ընդունում և սիրում եք այդ թերություններով հանդերձ: 


Ավելացվել է ՝ 29.11.2012
Արդեն դիտել են : 7235 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն